«Մանկական ամուսնություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ծանոթագրության կաղապարում ամսաթվի թարգմանություն/ձևաչափի ուղղում, Cite web կաղապարի ձևաչափի ուղղում
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 398.
 
Մալավիում կրթության համար առանց պայմանների նպաստ ստացող ընտանիքների աղջիկներն ամուսնանում և առաջին երեխային ունենում են ավելի ուշ, քան նրանց այն հասակակիցները, որոնք չեն մասնակցում նման ծրագրերի։ Մանկական ամուսնությունների կանխարգելմանն ուղղված առանց պայմանների նպաստի արդյունավետությունն ավելի բարձր է, քան պայմանով նպաստը։ Հետազոտողների կարծիքով, դա ցույց տվեց, որ Մալավիում վաղ ամուսնությունների գլխավոր պատճառը աղջիկների ծնողների բարդ տնտեսական վիճակն է և այդ պատճառով բազմազավակ ընտանիքների ֆինանսական բեռը թեթևացնելը նվազեցնում է իրենց աղջիկներին չափազանց երիտաարդ տարիքում ամուսնացնելու դրդապատճառը։ Ընտանիքներին նյութական աջակցություն ցույց տալու նման միջոցներ ընդունված են նաև հնդկական [[Հարյանա]] նահանգի իշխանությունների կողմից։ Այնտեղ քիչ ապահովված ընտանիքները նպաստ են ստանում այն պայմանով, որ նրանց աղջիկները սովորեն դպրոցում և չամուսնանան մինչև 18 տարեկանը։ Այսպիսի աջակցություն ստացող ընտանիքների աղջիկների շրջանում մանկական ամուսնությունների թիվը զգալիորեն ցածր է, քան մյուս ընտանիքներից իրենց հասակակիցների մոտ<ref name=":6" />։ 2004 թվականին «[[Բնակչության խորհուրդ]]ը» [[Ամհարա շրջան]]ի ([[Եթովպիա]]) տեղական իշխանությունների հետ համագործակցության արդյունքում իրականացրեց ընտանիքներին աջակցելու նմանատիպ ծրագիր։ Ծնողները նպաստ էին ստանում այն պայմանով, որ իրենց բոլոր աղջիկները կշարունակեն սովորել դպրոցում և չեն ամուսնանա ծրագրին մասնակցելու առաջին 2 տարիների ընթացքում։ Տեղեկատվալուսավորչական միջոցառումներ ևս իրականացվեցին, աջակցություն ցույց տրվեց նաև սովորող աղջիկներին։ Ծրագիրն արդյունավետ էր․ այն սկսելուց 2 տարի անց ծրագրին մասնակցող ընտանիքների՝ դպրոցում սովորող աղջիկների թիվը եռապատկվեց, իսկ անչափահաս ամուսնացողների թիվը 10 անգամ կրճատվեց՝ ի տարբերություն այն ընտանիքների, որոնք չէին մասնակցում ծրագրին<ref name=":6" />։ Մանկական ամուսնությունները կանխարգելող մյուս ծրագրերն իրենց մեջ ներառում էին նաև աղջիկների իրավունքները, կրթություն ստանալը, սեռական և վերարտադրողական առողջությունը, ֆինանսական գրագիտությունը պաշտպանող, կյանքի և շփման ունակությունները զարգացնող, հասարակական գործիչներին աջակցող միջոցառումներ<ref>Warner, Ann, Stoebenau, Kristen and Allison M. Glinski. 2014. ''More Power to Her: How Empowering Girls Can Help End Child Marriage."'' International Center for Research on Women. http://www.icrw.org/publications/more-power-her-how-empowering-girls-can-end-child-marriage</ref>։
 
== Նշումներ ==