Բիպլան, (ֆր.՝ biplan), երկթևանի ինքնաթիռ, որի մի թևը տեղադրված է մյուսի վերևում։ Թևերի ամրության, լավ մանևրայնության, թռիչքի և վայրէջքի փոքր արագության (մինչև 100 կմ/ժ) շնորհիվ բիպլանը կիրառվում էր մինչև 1930-ական թվականներին գլխավորապես ուսումնական, հետախուզական և ռմբակոծման նպատակներով։ Հետագայում բիպլանը իր տեղը զիջեց մոնոպլանին, սակայն նրա լավագույն նմուշները այսօր օգտագործվում են գյուղատնտեսական և մարզական ավիացիայում[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 443)։