Գլիկերիա Ֆեդոտովա
Գլիկերիա Նիկոլաևնա Ֆեդոտովա (ռուս.՝ Гликерия Николаевна Федотова, մայիսի 10 (22), 1846, Օրյոլ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 27, 1925[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս դերասանուհի, Հանրապետության ժողովրդական արտիստուհի (1924), Աշխատանքի հերոս (1924)։
Գլիկերիա Ֆեդոտովա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10 (22), 1846 |
Ծննդավայր | Օրյոլ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 27, 1925[1][2] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Կրթություն | Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա (1862) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Alexander Filippovich Fedotov? |
Երեխա(ներ) | Aleksandr Aleksandrovich Fedotov? |
Պարգևներ և մրցանակներ | |
1858 թվականից հանդես է եկել Փոքր թատրոնի բեմում, 1863 թվականին ավարտել Մոսկվայի դրամատիկական ուսումնարանը (Իվան Սամարինի դասարանը) և ընդունվել նույն թատրոնի թատերախումբը։ Եղել է Միխայիլ Շչեպկինի հետևորդներից։
1885 թվականից զբաղվել է մանկավարժությամբ, 1905 թվականին թողել է բեմը։ Գլիկերիա Ֆեդոտովան Պետրոս Ադամյանի հանդիսատեսներից էր Մոսկվայում (1883)։ Շուրջ 25 տարի սերտ բարեկամական կապեր է ունեցել Գաբրիել Սունդուկյանի հետ։
Դերեր
խմբագրելԽաղացել է հերոսական, քնարական, ողբերգական, ինչպես և կենցաղային ու բնութագրական դերեր։ Առանձնապես հաջողություն է ունեցել Ալեքսանդր Օստրովսկու և Շեքսպիրի պիեսներում։ Ա․ Օստրովսկու պիեսներում կատարել է 29 դեր, որոնցից լավագույնը եղել է Կատերինան («Ամպրոպ», 1863, խաղացել է 35 տարի), այլ դերերից են՝ Վասիլիսա («Վասիլիսա Մելենտևա, 1868, դերը գրված է Ֆեդոտովայի համար), Լարիսա («Անօժիտը», 1878), Կրուչինինա («Անմեղ մեղավորներ», 1884), Շեքսպիրի պիեսներում՝ Բեատրիչե («Ոչնչից մեծ աղմուկ», 1865), Կատարինա («Կամակոր կնոջ սանձահարումը», 1871), Պորցիա («Վենետիկի վաճառականը», 1877), Լեդի Մակբեթ («Մակբեթ», 1890) և այլն։
Գրականություն
խմբագրել- Гоян Г․, Гликерия Федотова․ Жизнь и творчество великой русской артистки, М - Л․, 1940
- Зограф Н. Малый театр второй половины XIX века. - М., 1960.
- Немирович-Данченко В. И. Речь на 50-летнем юбилее Г. Н. Федотовой, 8 января 1912 г.; О Г. Н. Федотовой. Из воспоминаний (1939) // Рождение театра. - М., 1989.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Федотова Гликерия Николаевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
Արտաքին հղումներ
խմբագրելԳլիկերիա Ֆեդոտովայի մասին «Кругосвет» հանրագիտարանում (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլիկերիա Ֆեդոտովա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |