Ժան Տիրոլ
Ժան Մարսել Տիրոլ (ֆր.՝ Jean Marcel Tirole, օգոստոսի 9, 1953[1][2], Տրուա[3][4][5]), ֆրանսիացի տնտեսագետ, բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ, Թուլուզի Տնտեսագիտության ինստիտուտի և Սոցիալական գիտությունների համալսարանի գիտական ղեկավար, Նոբելյան մրցանակակիր տնտեսագիտության ոլորտում՝ կարտելների և մենաշնորհների գերակայություն ունեցող շուկաների վերլուծության և դրանց կարգավորման աշխատության համար (2014)[21]։
Ուսումնասիրության թեմաներ
խմբագրելՀրատարակել է տնտեսագիտության հարյուրից ավելի հոդված և վեց գիրք հետևյալ թեմաներով՝
- շուկաների կառուցվածքի տեսություններ (industrial organisation), այսօր այդ առարկայի համընդհանուր ընդունված ստանդարտ համալսարանական դասագիրք է,
- խաղերի տեսություն,
- մատակարարման և կարգավորման խթանման տեսություններ,
- բանկերի պրուդենցիալ կարգավորում (Prudental regulation of banks),
- մրցակցությունը հեռուստահաղորդակցության ասպարեզում,
- ֆինանսների տեսություն։
Մեծ ներդրում ունի միկրոտնտեսագիտական վերլուծությունների զարգացման գործում։
Կենսագրություն
խմբագրելԿրթություն
խմբագրել1973 թվականին ավարտել է Պոլիտեխնիկ դպրոցը, 1978 թվականին ավարտել է Կամուրջների և ճանապարհների ազգային դպրոցի մագիստրատուրան և պաշտպանել դոկտորական աստիճան Փարիզ-Դոֆին համալսարանում։ 1981 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզը։
Գիտական գործունեություն
խմբագրել1981-1984 թվականներին աշխատել է Կամուրջների և ճանապարհների ազգային դպրոցում որպես գիտաշխատող, 1984-1991 թվականներին՝ տնտեսագիտության պրոֆեսոր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։
1992 թվականից Տուլուզի Արդյունաբերության տնտեսագիտության ինստիտուտի և Տուլուզի Սոցիալական գիտությունների համալսարանի գիտական ղեկավար, միաժամանակ մնալով հրավիվող պրոֆեսոր (անգլ.՝ Visiting Professor) Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։
Վարչական գործունեություն
խմբագրել- 1995 թվականից Ֆրանսիայի սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի համատեղության կարգով տնօրեն,
- 2007 թվականից Տուլուզի տնտեսագիտության դպրոցի տնօրեն (Toulouse School of Economics)։
Հասարակական գործունեություն
խմբագրելՊարգևներ
խմբագրելՏարբեր համալսարանների և տնտեսագիտական կազմակերպությունների մրցանակակիր՝
- Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի պատվավոր անդամ (1993),
- Ամերիկայի տնտեսագիտական ասոցիացիայի պատվավոր արտասահմանյան անդամ (1993),
- Եվրոպական տնտեսագիտական ասոցիացիայի մրցանակակիր (1993),
- Մյունխենի տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի պատվավոր անդամ (1996),
- Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ոսկե մեդալ։
Մատենագրություն
խմբագրելԴասագրքեր
խմբագրել- Tirole J. The Theory of Industrial Organization. — Cambridge, MA։ MIT Press, 1988. (անգլ.)
- Рус.пер.: Тироль Ж. Рынки и рыночная власть: теория организации промышленности. в 2 тт. — СПб.: Экономическая школа, 2000 (Т. 1. — 334 с. — ISBN 5-900428-54-0; Т. 2. — 455 с. — ISBN 5-900428-55-9).(ռուս.)
- Fudenberg D., Tirole J. Game Theory. — Cambridge, MA։ MIT Press, 1991. (անգլ.)
- Laffont J.-J., Tirole J. A Theory of Incentives in Regulation and Procurement. — Cambridge, MA։ MIT Press, 1993. (անգլ.)
- Dewatripont M., Tirole J. The Prudential Regulation of Banks. — Cambridge, MA։ MIT Press, 1994. (անգլ.)
- Laffont J.-J., Tirole J. Competition in Telecommunications. — Cambridge, MA։ MIT Press, 1999. (անգլ.)
- Tirole J. The Theory of Corporate Finance. Princeton, Oxford։ Princeton University Press, 2006. (անգլ.)
Մենագրություններ
խմբագրել- Tirole J. Financial Crises, Liquidity and the International Monetary System. — Princeton։ Princeton University Press, 2002. (անգլ.)
Հոդվածներ
խմբագրել- Tirole J. (1996) A Theory of Collective Reputations (with applications to the persistence of corruption and to firm quality // Review of Economic Studies. — № 1. (անգլ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Jean Tirole awarded 2014 Nobel Prize for Economics // Yahoo! Finance — 2014.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.france.fr/en/outstanding-men-and-women/jean-tirole-1953.html
- ↑ 5,0 5,1 5,2 France's Jean Tirole wins Nobel Economics Prize // The Local — 2014.
- ↑ http://academie-sciences-lettres-toulouse.fr/?page_id=596
- ↑ 7,0 7,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
- ↑ https://www.polytechnique.org/profile/jean.tirole.1973
- ↑ 9,0 9,1 http://www.sudoc.fr/041072936
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 11,0 11,1 CONOR.Sl
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.theses.fr/2007EHES0134
- ↑ http://www.cnrs.fr/fr/recherche/prix/medaillesor.htm
- ↑ https://www.cnrs.fr/fr/personne/jean-tirole
- ↑ Légion d'honneur : 691 médaillés en ce 1er janvier (ֆր.) // Le Figaro / A. Brézet — Paris: Société du Figaro, 2015. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2014 — Nobel Foundation.
- ↑ https://comihistocnrs.hypotheses.org/2706
- ↑ https://www.cnrs.fr/fr/personne/jean-tirole-1
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ Sveriges Riksbank's Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2014, Sveriges Riksbank, 2014 թ․ հոկտեմբերի 13, Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Տիրոլ» հոդվածին։ |