Ստեփան Շալաև
Ստեփան Ալեքսեևիչ Շալաև (ռուս.՝ Степан Алексеевич Шалаев, հունվարի 5, 1929, Mordovskaya Polyana, Զուբովո-Պոլյանսկի շրջան, Mordovsk Okrug, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 18, 2022, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1954)։
Ստեփան Շալաև | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1929 |
Ծննդավայր | Mordovskaya Polyana, Զուբովո-Պոլյանսկի շրջան, Mordovsk Okrug, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 18, 2022 (93 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի անտառի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և անտառապահ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
Կենսագրություն
խմբագրել1951 թվականին ավարտել է Մոսկվայի անտառային տնտեսության ինստիտուտը։ 1951 թվականից եղել է Ուդմուրտական ԻԽՍՀ Պաստուխովյան անտառատնտեսության գլխավոր ինժեները, 1955 թվականից՝ տարբեր անտառատնտեսությունների տնօրեն Ուդմուրտական ԻԽՍՀ-ում, Կալինինի և Նովգորոդի մարզերում։ 1963-64 թվականներին՝ ՀԱՄԿ-ի անտառանյութի, թաղանթանյութի-թղթի և փայտամշակման արդյունաբերության աշխատողների արհմիության Կենտկոմի նախագահը։ 1968-80 թվականներին՝ ՀԱՄԿԽ-ի քարտուղար, 1980-82 թվականներին՝ ԽՍՀՄ անտառանյութի, թաղանթանյութի-թղթի և Փայտամշակման արդյունաբերության մինիստր։ 1982-90 թվականներին՝ ՀԱՄԿԽ-ի նախագահը։
Եղել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու 1981 թվականից, անդամ՝ 1982 թվականից։ Եղել է նաև ԽՍՀՄ 10-րդ գումարման գերագույն խորհրդի պատգամավոր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 413)։ |