Վիկտոր Վանյամա
Վիկտոր Մուգաբբե Վանյամա (անգլ.՝ Victor Mugabe Wanyama, հունիսի 25, 1991[1][2], Նայրոբի, Քենիա), քենիացի ֆուտբոլիստ, Տոտտենհեմ Հոտսպուր ակումբի կիսապաշտպան։
Վիկտոր Վանյամա անգլ.՝ Victor Wanyama | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Վիկտոր Մուգաբբե Վանյամա | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Քենիա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 25, 1991[1][2] (33 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Նայրոբի, Քենիա | ||||||||||||||
Հասակ | 188 սմ | ||||||||||||||
Քաշ | 80 կգ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Տոտտենհեմ Հոտսպուր | ||||||||||||||
Համար | 12 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելԵրիտասարդական կարիերա
խմբագրելՄիջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Վիկտորտը սովորեց մանկա-երիտասարդական սպորտային դպրոցում որտեղ սովորեց 3 տարի, և այդ տարիների ընթացքում հանդես եկավ Քենիայի Պրեմիեր-Լիգայում ԱՖԱ Լեոպարդսի կազմում։ 2007 թվականին նա տեղափոխվեց շվեդական Հելսինբորգ, սակայն նրա եղբայր՝ Մակդոնալդ Մարիգան տեղափոխվեց Պարմա և այդ պատճառով 2008 թվականին նա նույնպես լքում է ակումբը։
«Բերսհոթ»
խմբագրել2008 թվականի ամռանը Վանյաման կնքում է 4 տարվա պայմանագիր բելգիական «Ժերմինալ Բերսհոթ» ակումբի հետ։ Երիտասարդ ֆուտբոլիստի իր նորամուտը նշեց Լիգայի 2008/2009 մրցաշրջանի ավարտին։ 2009 թվականի սեպտեմբերին Վանյաման տուգանվեց 100 եվրո Մատիասե Սուարեսի հետ պայքարում խաղի կանոները խախտելու համար[3] և որակազրկվեց 3 խաղ։ 2010 թվականի ամռանը Շոտլադական «Սելթիկը» փորձում է պայմանագիր կնքել Վիկտորի հետ բայց «Ժերմինալ Բերեսհոթի» ղեկավարությունը չի համաձայնվում։ Նույնպես Վանյամայով հետաքրքրվում էր նաև ռուսական «ԲԿՄԱ»-ն[4]։ 2010 թվականի դեկտեմբերի 11-ին Վեստերլոյի դեմ խաղում Վանյաման խփեց իր առաջին գոլը «Բերսհոթի» կազմում։ 2011 թվականին նա նորից որակազրկվում է 3 խաղով արմունկով խաղի համար։
«Սելթիկ»
խմբագրել2011 թվականի հուլիսի 9-ին ստորագրեց 4 տարվա պայմանագիր շոտլանդական «Սելթիկի» հետ։ Գործարքը կազմեց 90000 եվրո։ «Սելթիկում» Վանյաման հանդես էր գալիս «69» համարի մարզաշապիկով։ Նա դարձավ առաջին քենիացին թիմում[5][6][7]։ Վանյաման իր նորամուտը նշեց Սելթիկում 2011 թվականի օգոստոսի 21-ին «Սենտ-Ջոնստոնի» դեմ խաղում։ Նա այդ խաղում խաղաց կենտրոնական պաշտպան, ոչ թե հավբեք[8] «Մոտերուելլա»-ի դեմ խաղում նա փոխարինամ դուրս եկավ խաղավարտին երբ հաշվում հաղթում էր Սելթիկը 4-0 հաշվով[9] : Իսկ շոտլանդական լիգայի գավաթում «Ռոսս Կաունտի» դեմ խաղում և խաղաց ամբողջ երկրորդ խաղակեսը։ Այդ խաղում Սելթիկը հաղթեց 2-0 հաշվով[10]։ Եվրոպայի Լիգայում Վանյաման նորմուտը նշեց 2011 թվականի սեպտեմբերի 29-ին Ուդինեզեի դեմ խաղում (1:1)[11]։ Վանյաման իր առաջին գոլը Սելթիկի կազմում խփեց 2011 թվականի դեկտեմբերի 10-ին, հեռահար հարվածով գրավեց Հարթ օֆ Միդլոտիան թիմի դարպասը[12]։
Վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոգավաթներ | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բերսհոթ | 2008/09 | 1 | 0 | — | — | — | 1 | 0 | |||
2009/10 | 19 | 0 | 1 | 0 | — | — | 20 | 0 | |||
2010/11 | 30 | 2 | 4 | 0 | — | — | 34 | 2 | |||
Ընդամենը | 50 | 2 | 5 | 0 | — | — | 55 | 2 | |||
Սելթիկ | |||||||||||
2011/12 | 26 | 4 | 3 | 0 | 4 | 0 | 5 | 1 | 38 | 4 | |
Ընդամենը | 26 | 4 | 3 | 0 | 4 | 0 | 5 | 1 | 38 | 4 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 76 | 6 | 8 | 0 | 4 | 0 | 5 | 1 | 93 | 6 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Wanyama suspendu trois matchs» (ֆրանսերեն). footgoal.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 16-08-2010-ին.
- ↑ Советский Спорт: ЦСКА заинтересовался полузащитником «Жерминаля» Ваньямой 19 августа 2010
- ↑ «Stipe Pletikosa and Victor Wanyama set to make Celtic bow». Glasgow Evening Times. 20 июля 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Old Firm facts». The Scotsman. 18 сентября 2011. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Կաղապար:Citenews
- ↑ «'When they scored the fans wanted more and we couldn't handle it'». Herald Scotland. 2011 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Celtic 4-0 Motherwell». BBC Sport. 2011 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Ross County v Celtic - 21 September». Yahoo. Eurosport. 2011 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Celtic 1-1 Udinese». BBC Sport. 2011 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Celtic 1-0 Hearts». BBC Sport. 2011 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Վանյամա» հոդվածին։ |