Օտարը, հայկական քրեական, մելոդրամա հեռուստասերիալ։ Ցուցադրվել է Շանթ Պրեմիում հեռուստաալիքով։ Պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 13-ին և ավարտվել է 2017 թվականի հուլիսի 28-ին։

Օտարը
Ժանր
ԵրկիրՀայաստան
Լեզուհայերեն
ՌեժիսորՄհեր Խաչատրյան
Գլխավոր
դերերում
Սիսիան Սեփանյան
Մարինկա Խաչատրյան
Դավիթ Աղաջանյան
ՊրոդյուսերՀունան Սողոյան
ՍցենարիստԱնի Մաղաքյան
ԽմբագիրԱնի Հայկազյան
Սերիաների քանակ99
Սերիայի տևողություն1:06:30
Էկրաններին էմարտի 13, 2017-ից հուլիսի 28, 2017
ՀեռուստաալիքՇանթ ՀԸ
ԸնկերությունՇանթ ՀԸ
ԴիստրիբյուտորShant Digital TV
Կարգավիճակավարտված
Պաշտոնական կայքէջ

Սերիալի մեծ մասի իրադարձությունները տեղի են ունեցել Երևանում։

Սերիալի ցուցադրվել է նաև Շանթ հեռուստաընկերության եթերում։

Սյուժե

խմբագրել

Գոռը, Նենեթը և Արսենը ապրում են իրար հարևանությամբ, սովորում են նույն դպրոցում, մտերիմ ընկերներ են։

Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ապրումները, որոնք փակ են անգամ ամենամտերիմ ընկերների առջև։

Արսենի և Նենեթի սիրո մասին Գոռն իմանում է շատ ուշ, երբ ինքն էլ արդեն սիրահարված է Նենեթին։

Այս ամենին զուգահեռ` բոլորի համար անհասկանալի պատճառներով ձերբակալվում է Գոռի հայրը։ Այսուհետ տղայի ուսերին է լինելու ընտանիքի մասին հոգ տանելու պատասխանատվությունը։

Ժամանակից շուտ կյանքի դժվարություններին հանդիպելով՝ Գոռն ստիպված է ճակատագրական ընտրություն կատարել` դառնալ Նենեթի և Արսենի բաժանության պատճառ, թե՞ ազատել ճանապարհն ընկերոջ համար։

Գոռի, Արսենի և Նենեթի ծնողների շուրջ հյուսվող պատմությունը մութ վարագույր է, որի հետևում թաքնված են ամենաանսպասելի գաղտնիքներ։

Սերիալը երեք հերոսների սիրային եռանկյունու շուրջ ծավալվող պատմություն է, որի ընթացքում հերոսները ստիպված կլինեն պայքարել հանուն երջանկության` հասկանալով, որ ոչինչ չի տրվում առանց պայքարի։

Դերերում

խմբագրել
Դերակատար Կերպար Նկարագրություն
Սիսիան Սեփանյան Գոռ Աբովյան Արսենի և Նենեթի ընկերը, Մհերի եղբայրը
Մարինկա Խաչատրյան Նենեթ Քոչարյան Գոռի և Արսենի ընկերուհին
Դավիթ Աղաջանյան Արսեն Մակարյան Գոռի և Նենեթի ընկերը
Հովակ Գալոյան Գնել Քոչարյան Նենեթի հայրը
Սուրեն Թումասյան Կարեն Մակարյան Արսենի հայրը
Նելլի Խերանյան Լիլիթ Մակարյան Արսենի մայրը
Դավիթ Հակոբյան Ավագ Արփիի հայրը
Արմեն Մարգարյան Ստեփան Աբովյան Գոռի հայրը
Անի Պետրոսյան Սեդա Աբովյան Գոռի մայրը
Արթուր Խաչատրյան Մհերիկ Աբովյան Գոռի եղբայրը
Մարիաննա Գևորգյան Եվա Տիգրանի և Տաթևիկի մայրը
Մուրադ Նադիրյան Տիգրան Տաթևիկի եղբայրը
Ռոբերտ Հակոբյան Վահագն Սերոբյան Քննիչ
Մերի Մովսեսյան Տաթևիկ Տիգրանի եղբայրը
Հայկ Հովհաննիսյան Մհեր (Չինո) Աբովյան Գոռի եղբայրը, Թումոյի ընկերը
Հրաչ Միրաքյան Հայկ (Թումո) Թումասյան Մհերի ընկերը
Պողոս Գույումջյան Էրո Կարոյի աշխատողը
Գայանե Բալյան Ագնես Գնելի ոչ օրինական կինը
Լուիզա Կարապետյան Մայա Արսենի կուրսեցին, սիրահարված է Արսենին
Սուրեն Առուստամյան Կարո Գոռի թշնամին
Ռուզան Մեսրոպյան Ալինա Գնելի օրինական կինը, Նենեթի մայրը
Մարիամ Ադամյան Արփի Ավագի աղջիկը
Տիրուհի Հակոբյան Մանե Տաթևիկի ընկերուհին
Սարգիս Աղամալյան Վահան Տեր-Մաթևոսյան
Աստղիկ Մարկոսյան Սոնա Տեր-Մաթևոսյան
Էդգար Թելոյան Նարեկ Տեր-Մաթևոսյան
Իննա Խոջամիրյան Վիկա
Լիզա Ենգիբարյան Անուշ
Վազգեն Զաքարյան Վաչե
Զարուհի Առաքելյան Սաթեն
Սևակ Սանթրոսյան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «"Օտարը". Նոր սիրային եռանկյունի՝ հայկական եթերում». panorama.am. 2017 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին.
  2. Margaryan, Nelly (2017 թ․ մարտի 1). «Մարինկա Խաչատրյանը, Դավիթ Աղաջանյանը, Նելլի Խերանյանը, Հովակ Գալոյանը, Անի Պետրոսյանը, Արմեն Մարգարյանը և այլք՝ նոր սերիալում». aysor.am. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել