Jump to content

2pac։ Լեգենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
2pac։ Լեգենդ
անգլ.՝ All Eyez on Me
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և երաժշտական ֆիլմ
Թվականհուլիսի 27, 2017 և հունիսի 15, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲեննի Բում[1]
ՊրոդյուսերՋեյմս Ջի Ռոբինսոն
ԴերակատարներԴեմետրիուս Շիփ կրտսեր, Լոուրեն Քոհեն, Ջամալ Վուլարդ, Կատերինա Գրեմ և Մանի Բի
ՕպերատորՓիթեր Մենզիս
ԵրաժշտությունՋոն Պեսանո
ՄոնտաժԺոել Քոքս
Պատմվածքի վայրԼոս Անջելես և Բալթիմոր
ԿինոընկերությունMorgan Creek Productions
Տևողություն137 րոպե[2]
Պաշտոնական կայքէջ

2pac: Լեգենդը[3] (անգլ.՝ All Eyez on Me, բառացի թարգմանությունը՝ «Բոլորը նայում են ինձ»), ռեժիսոր Բենի Բումի կողմից նկարահանված ամերիկյան կենսագրական դրամա՝ հիփ-հոփ կատարող, դերասան, ակտիվիստ Թուփաք Շակուրի մասին։ Սցենարը գրվել է Ջերեմի Հաֆթի, Էդ Հոնսալեսի և Սթիվեն Բագատուրյանի կողմից։ Ֆիլմի բնօրինակ անվանումը պարունակում է հղում արտիստի All Eyez on Me չորրորդ ստուդիական ալբոմին։

Սյուժե

Ֆիլմը պատմում է Թուփաք Շակուրի կյանքի և ժառանգության, այդ թվում՝ որպես սուպերաստղ նրա կայացման, բանտարկության և Death Row Records լեյբլի հետ բեղմնավոր, բայց հակասական համագործակցության մասին։

Դերակատարներ

  • Դեմետրիուս Շիպ – կրտսեր – Թուփաք Շակուր[4][5]
  • Դանա Գուրիրա – Աֆենի Շակուր[6], Թուփաքի մայրը, քաղաքական ակտիվիստ և «Սև հովազներ» կուսակցության անդամ
  • Լորեն Կոեն – Լեյլա Սթեյնբերգ[7], նշանակալի կերպար Թուփաքի կյանքում, իր ուսուցիչը
  • Ջեյմի Հեկտոր – Մուտուլու Շաքուր[8], Թուփաքի խորթ հայրը
  • Էնի Իլոնզ – Կիդադ Ջոնս[9], Թուփաքի հարսնացուն, ում հետ նա նշանվեց մահվանից որոշ ժամանակ առաջ։
  • Ջամալ Վուլարդ – Notorious B.I.G.[4][5], Թուփաքի երբեմնի ընկերը, ով դարձել է նրա հակառակորդը և թշնամին
  • Քեթ Գրեմ – Ջադա Փինքեթ[10], Թուփաքի ընկերուհին Բալտիմորի արվեստի դպրոցից
  • Դոմինիկ Լ․ Սանտա – Շուգ Նայթ[11], երաժշտական պրոդյուսեր
  • Գրեյս Գիբսոն – Ֆեյթ Էվանս[12], երգչուհի, Notorious B.I.G.–ի կինը
  • Սթեֆոն Ուշինգտոն – Փաֆ Դեդի
  • Money․B – իր դերում[13], «Digital Underground»-ի աշխատանքներում Թուփաքի գործընկերը
  • Քլիֆթոն Փաուել – Ֆլոյդ[14], Թուփաքի հետ նույն խցում են անցկացրել Քլինթոնի ուղղիչ հիմնակությունում
  • Ջոնել Յանգ – Ռեյ Լավ[14], Թուփաքի մոտ ընկերը
  • Ջերմել Հովարդ – Մոպրիմ Շաքուր, Թուփաքի մեծ եղբայրը
  • Ազադ Արնո – Դազ Դիլինջեր
  • Ջարեթ Էլիս – Սնուփ Դոգ[15]
  • Էրիկա Փինքեթ – Այանա Ջեքսոն
  • Քիթ Ռոբինսոն— Ատրոն Գրեգորի[16], «TNT Records»-ի հիմնադիրը, ով Թուփաքին առաջինը օգնեց դառնալ պարող, ապա սոլո արտիստ
  • Ռեյվեն Սիմոն Ֆերել – Սեքիվա Շաքուր, Թուփաքի խորթ քույրը
  • Ռայան Լոուրենս – Թրիչ[17]
  • Ջեյմս Հեթեր III – Յակի Կադաֆի
  • Ջեյմեն Քրթեր – Հուսեյն Ֆաթալ
  • E.D.I. Mean – ինքն իր դերում
  • Յանգ Նոուբլ – ինքն իր դերում
  • Դերեյ Դևիս – Լեգս
  • Փաթրիկ Ֆոս – Օլիվեր
  • Հարլոդ Հաուս Մուր – բժիշկ Դրե
  • Հիլ Հարպեր – լրագրող[18]
  • Քորի Հարդրիկտ – Հայթիան Ջեք[19]
  • Ալբերտ Դենիելս – A.B.
  • Ֆիլ Արմիխ – Ջոնի«Ջեյ»

Արտադրություն

Մշակում

2011 թվականի փետրվարի 11-ին հայտարարվեց, որ Morgan Creek Productions-ը կմշակի, կֆինանսավորի և կթողարկի Թուփաք Շաքուրի մասին պատմող կենսագրական ֆիլմը, որը կկոչվի Tupac և կպատմի նրա կյանքի մասին՝ սկսած ծնունդից մինչև մահ[20]։ Անտուան Ֆուկուն նշանակվել է ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակներն են եղել Սթիվեն Բագատուրյանը, Սթիվեն Ռիվելը և Քրիստոֆեր Ուիլկինսոնը[20]։ Ջեյմս և Դևիդ Ռոբինսոնները նշանակվել էին ֆիլմի պրոդյուսերներ Program Pictures-ից Էլ-Թի Հաթոնի հետ միասին։ Թուփաքի մայրը՝ Աֆենի Շաքուրը, հանդես է եկել որպես գործադիր-պրոդյուսեր։ Կինոնկարի արտադրությունը նախատեսված էր ամռանը։

2013 թվականի սեպտեմբերի 9-ին Emmett/Furla/Oasis Films ընկերություններն սկսեցին համաֆինանսավորված և Morgan Creek-ի հետ համատեղ ստեղծվող ֆիլմի արտադրությունը 45 մլն դոլար բյուջեով[21]։ Էդի Գոնսալեսը և Ջերեմի Հաֆթը գրեցին ֆիլմի սցենարի վերջին սևագիրը[21]։

2014 թվականի փետրվարի 12-ին Ջոն Սինգլտոնը պայմանագիր ստորագրեց սցենարը նորից գրելու, որպես ռեժիսոր և պրոդյուսեր հանդես գալու համար[22]։ 2014 թվականի ապրիլի 16-ին Open Road Films ընկերությունը ձեռք է բերել իրավունք, որպեսզի Միացյալ Նահանգներում տարածի ֆիլմը[23]։ Գոնսալեսը, Հաֆթը և Սինգլտոնը գրեցին Թուփաքի կյանքի մասին, Արևելյան Հարլեմում անցկացրած տարիների, աստղային երիտասարադության ու մահվան մասին պատմող ֆիլմի սցենարի վերջին նախագիծը։

Քասթինգ

2015 թվականի դեկտեմբերի 24-ին Թուփաքի դերում հաստատվել է Դեմետրիուս Շիփ-կրտսերը։ Ջամալ Վուլարդը նույնպես միացել է ֆիլմին, որպեսզի մարմնավորի Թուփաքի նախկին ընկեր Notorious I. B. G-ին, որ դարձել էր նրա թշնամին։ Այս դերը Վուլարդը խաղացել է ավելի վաղ «Նոտարիուս» ֆիլմում 2009 թվականին[4][5]։

2016 թվականի հունվարի 11-ին Դանայ Գուրիրը հաստատվել էր Թուփաքի մոր՝ քաղաքական ակտիվիստ և «Սև Հովազներ» խմբի անդամ Աֆենի Շաքուրի դերում[6]։ Հաջորդ օրը Variety-ն հայտարարել է, որ Քեթ Գրեմը ստորագրել է պայմանագիր Բալտիմորյան արվեստի դպրոցից Թուփաքի ընկերուհու՝ Ջադի Փինքեթի դերը ստանձնելու համար[10]։ Ավելի ուշ պարզվեց, որ Դոմինիկ․ Լ․ Սանտանան կխաղա երաժշտական պրոդյուսեր Շուգ Նայթի դերը[11]։ Ջեյմի Հեկտորը հաստատվեց Թուփաքի խորթ հոր՝ Մութուլու Շաքուրի դերում[8]։ Հունվարի 15-ին Լորեն Քոենը միացել է ֆիլմին, որպեսզի խաղա Թուփաքի կյանքում մեծ դեր ունեցած նրա ուսուցչի՝ Լեյլա Սթեյնբերգի դերը[7]։ Ռեփեր Money-B-ն ֆիլմում խաղացել է ինքն իր դերը[13], Քլիֆթոն Փաուելը՝ Թուփաքի հետ մի խցում անցկացրած նրա ընկերոջ, Ջոնել Յանգը՝ ռեփեր Ռեյ Լավի՝ Շաքուր մոտ ընկերոջ[14] դերերը։ Հունվարի 19-ին TheWrap-ը հաստատեց, որ Գրեյս Հիփսոնը նկարահանվում է Notorious B.I.G.-ի կնոջ՝ Ֆեյթ Էվանսի դերում, ով ըստ շշուկների Շաքուրի հետ սեռական կապ է ունեցել[12]։ 2016 թվականի հունվարի 22-ին Քիթ Ռոբինսոնը հրավիրված էր նկարահանվելու TNT Records հիմնադիր Արթոն Գրեգորիի դերում, ով առաջինն օգնեց Թուփաքին դառնալ պարող, իսկ հետո սոլո արտիստ[16]։ 2016 թվականին Էնի Իլոնղը ավելացվել է դերասանական կազմին՝ կատարելու Քիդադ Ջոնսի՝ Թուփաքի կնոջ դերը[9]։

Նկարահանումներ

Նկարահանման աշխատանքներն սկսվել են 2015 թվականի դեկտեմբերի կեսերին[4][5][24]։ Նկարահանումները կայացել են Ատլանտայում՝ Ջորջիա նահանգում։ Նկարահանումներն ավարտվել են 2016 թվականի ապրիլի 12-ին Լաս-Վեգասում (Նևադա նահանգ)[25][26]։

Մարքեթինգ

2016 թվականի հունիսի 16-ին, երբ լրանում էր Շաքուրի 45-ամյակը, ներկայացվել է ֆիլմի թիզերային թրեյլերը[27]։ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Թուփաքի մահվան 20-րդ տարելիցի օրը, թողարկվել է երկրորդ թիզերային թրեյլերը[28]։ Հայտարարվել է, որ ֆիլմը վարձույթ դուրս կգա 2017 թվականի հունիսի 16-ին։ 2017 թվականի փետրվարի 10-ին թողարկվել է երրորդ թիզերային թրեյլերը, որը փաստում է, որ Summit Entertainment, Morgan Creek, Program Pictures և Codeblack Films ընկերությունները համարվում են ֆիլմի պաշտոնական պրոդյուսերներն ու դիստրիբյուտորները։ 2017 թվականի ապրիլի 6-ին թողարկվել է չորրորդ թիզերային թրեյլերը[29]։

Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքների ցանկը չի հրապարակվել։

Ընդունելություն

Շահույթ

«2pac: Լեգենդ» ֆիլմը հավաքել է 44,9 միլիոն դոլար Հյուսիսային Ամերիկայում և 10,7 մլն դոլար այլ երկրներում։ Ընդհանուր մուտքերը կազմել են 55,7 մլն դոլար 40 միլիոն դոլար բյուջեի դեպքում։

Հյուսիսային Ամերիկայի ֆիլմը թողարկվել է 2017 թվականի հունիսի 16-ին «Շատ վատ աղջիկներ», «Կապույտ անդունդ» ֆիլմերի և «Մեքենաներ 3» մուլտֆիլմի հետ միասին։ Ի սկզբանե ծրագրվում էր հավաքել 17-20 մլն դոլար 2471 կինոթատրոններում առաջին հանգստյան օրերին[30]։ Հինգշաբթի օրվա գիշերային ցուցադրության 3,1 մլն դոլար և ուրբաթ օրվա ցուցադրության 12,8 դոլար շահույթից հետո կանխատեսումը բարձրացվել է մինև 31 մլն դոլար։ Ի վերջո ֆիլմը հավաքել է 26,4 մլն դոլար առաջին հանգստյան օրերին՝ զբաղեցնելով 3-րդ տեղը «Մեքենաներ 3» և «Հրաշք Կինը» ֆիլմերից հետո։ Deadline.com կայքը ֆիլմի հաջողությունը վերագրել է նրան, որ այն թողարկվել է Թուփաքի ծննդյան օրը, ինչպես նաև հանդիսատեսի հետաքրքրությանը տվյալ թեմատիկայով[31]։

Չնայած առաջին հանգստյան օրերին ունեցած իր անսպասելի հաջողությանը՝ երկրորդ հանգստյան օրերին ֆիլմի վարկանիշը մեծ անկում է ապրել՝ նվազելով 78%-ով և հավաքելով 5,8 մլն դոլար։ Անկումը դարձել է պատմության մեջ 16-րդը իր մեծությամբ[32]։ Երրորդ հանգստյան օրերին սեանսների քանակը նվազել է՝ հասնելով 1258, իսկ շահույթը նվազել է ևս 68,6 %-ով և կազմել է 1.8 մլն դոլար[33]։

Քննադատություն

Ֆիլմն ստացել է հիմնականում բացասական արձագանքներ։ Rotten Tomatoes անգլալեզու գրախոսականների կայքում ֆիլմը գնահատվել է 18%՝ հիմնված 74 արձագանքներիի վրա, իսկ միջին հաշվով ստացել է 4,3 բալ 10 հնարավորից[34]։ Metacritic կայքում ֆիլմի միջին վարկանիշը 21 գրախոսականների հիման վրա կազմել է 38 բալ 100 հնարավորից[35]։ Ընդհանուր առմամբ, ինչպես փորձագետների մեծ մասը, այնպես էլ Թուփաքին անձամբ ճանաչած մարդիկ ֆիլմը համարել են արմատապես անհամապատասխան իրականությանը։

Ծանոթագրություններ

  1. http://www.imdb.com/title/tt1666185/
  2. https://www.amctheatres.com/movies/all-eyez-on-me-52911
  3. «2pac: Легенда». В кино с 27 июля. ՅուԹյուբում
  4. 4,0 4,1 4,2 4,3 McNary, Dave (2015 թ․ դեկտեմբերի 24). «Tupac Biopic Casts Lead Roles for Shakur, Biggie Smalls». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 A. Lincoln, Ross (2015 թ․ դեկտեմբերի 24). «Newcomer Demetrius Shipp Jr. Cast As Tupac As Biopic Begins Filming». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. 6,0 6,1 Jr, Mike Fleming (2016 թ․ հունվարի 11). «'Walking Dead's Danai Gurira Set To Play Tupac's Mom Afeni Shakur In 'All Eyez On Me'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  7. 7,0 7,1 Busch, Anita (2016 թ․ հունվարի 15). «Lauren Cohan Steps Into Key Role In Tupac Shakur Biopic 'All Eyez On Me'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  8. 8,0 8,1 Hipes, Patrick (2016 թ․ հունվարի 13). «Jamie Hector Joins Tupac Biopic 'All Eyez On Me'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  9. 9,0 9,1 A. Obenson, Tambay (2016 թ․ փետրվարի 19). «Annie Ilonzeh Cast to Play Kidada Jones in Morgan Creek's Tupac Shakur Biopic». indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  10. 10,0 10,1 McNary, Dave (2016 թ․ հունվարի 12). «Kat Graham Joins Tupac Movie, Portraying Jada Pinkett Smith (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  11. 11,0 11,1 «Dominic L. Santana is Suge Knight in Tupac Biopic 'All Eyez On Me'». EURweb (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունվարի 12. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  12. 12,0 12,1 Verhoeven, Beatrice (2016 թ․ հունվարի 19). «Grace Gibson Is Faith Evans in 2Pac Biopic 'All Eyez on Me'». TheWrap (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  13. 13,0 13,1 «Guess Which Digital Underground Member Will Be Appearing As Himself In The Upcoming Tupac Biopic?». Bossip (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  14. 14,0 14,1 14,2 Hernandez, Victoria (2016 թ․ հունվարի 22). «Tupac "All Eyez On Me" Biopic Casts Two More Roles». HipHopDX (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  15. – rundown – casted – 2pac – biopic – 4312626f80 «Here's A Rundown Of Everyone Casted In the 2Pac Biopic». revolt.tv. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  16. 16,0 16,1 Lincoln, Ross A. (2016 թ․ հունվարի 22). «Trevor Donovan Joins JL Ranch; Keith Robinson Is All Bout 'All Eyez On Me'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  17. – the – complete – cast – of – the – tew – pack – all – eyez – on – me – biopic – movie.407001/ «Meet the COMPLETE cast of the Tew – Pack "All Eyez on Me" biopic movie». thecoli.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  18. http://www.imdb.com/title/tt1666185/fullcredits?ref_=tt_ov_st_sm Retrieved December 30, 2016
  19. Beatrice Verhoeven (2016 – 01 – 28). – biopic – all – eyez – on – me – casts – villain – haitian – jack «Tupac Biopic 'All Eyez on Me' Casts Villain Haitian Jack». Thewrap.com. Վերցված է 2016 – 06 – 18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  20. 20,0 20,1 Cina, Mark (2011 թ․ փետրվարի 10). «Morgan Creek's 'Tupac' Biopic to Begin Shooting This Summer». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  21. 21,0 21,1 Fleming Jr, Mike (2013 թ․ սեպտեմբերի 19). «Tupac Shakur Biopic Gets New Momentum As Emmett/Furla/Oasis To Co-Finance». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  22. Kroll, Justin (2014 թ․ փետրվարի 12). «John Singleton Back as Director for Tupac Shakur Biopic (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  23. Fleming Jr, Mike (2014 թ․ ապրիլի 16). «Open Road Acquires U.S. On 'Tupac', John Singleton-Directed Pic On Hip-Hop Icon». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  24. «Tupac Biopic Begins Filming». Boom 92 Houston (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  25. «'All Eyez on Me' Tupac Shakur Movie Wrapped Filming in Vegas : Buzz». Music Times. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  26. «Tupac Shakur Movie 'All Eyez on Me' Completes Filming in Las Vegas [VIDEO]». Theboombox.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  27. «All Eyez On Me». Facebook.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  28. «Tupac Biopic: New 'All Eyez On Me' Trailer Released On 'Dear Mama' Rapper's 20-Year Death Anniversary». 2016 թ․ սեպտեմբերի 13.
  29. Hime, Nelly (2016 թ․ նոյեմբերի 19). «Tupac All Eyez on Me Pushed Back, Releases Latest Trailer». Nagame Digital. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  30. «Pixar's 'Cars 3' should unseat 'Wonder Woman' at the box office». Los Angeles Times. 2017 թ․ հունիսի 13.
  31. «Cars 3' $53M+ Is Third Best Debut For Pixar Series; 'Wonder Woman' Still Wows With $40M+; 'All Eyez On Me' Solid». Deadline.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  32. «Why 'Transformers' Is Screaming For Reboot After $69M Start; 'Wonder Woman' & 'Cars 3' Fight Over 2nd Place». Deadline.com. 2017 թ․ հունիսի 25.
  33. «'Baby Driver' Speeds to $27M+; Ferrell & Poehler's 'House' Burns Down as 'Despicable Me 3' Dominates». Deadline.com. 2017 թ․ հուլիսի 2.
  34. «All Eyez on Me (2017)». Rotten Tomatoes. Fandango. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  35. «All Eyez on Me reviews». Metacritic. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.