Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
OCLC ('Online Computer Library Center, Inc., OCLC, թարգմանաբար՝ «Առցանց համակարգչային գրադարանային կենտրոն»), ոչ առևտրային անդամակցական համակարգչային գրադարանային ծառայություն և գիտահետազոտական կազմակերպություն, որի հասարակական նպատակն է «աշխարհի տեղեկատվությանը հասանելության ընդլայնումը և տեղեկատվության վրա ծախսերի կրճատումը»[6]։ Հիմնվել է 1967 թվականի հուլիսի 6-ին՝ որպես ոչ առևտրային Օհայոյի քոլեջի գրադարանային կենտրոն[7]։ Աշխարհի 170 երկրների ավելին քան 72 հազար գրադարաններ գրադարանային նյութերի որոնման, գնման, կատալոգավորման, փոխառության և պահպանման համար օգտվում են OCLC-ի ծառայություններից[8]։ OCLC-ը և նրա անդամ գրադարանները համատեղ ստեղծել և սպասարկում են WorldCat համակարգը, որը այս պահին աշխարհի ամենամեծ առցանց բաց հասանելությամբ կատալոգն է (Online Public Access Catalog, OPAC): OCLC-ն ֆինանսավորվում է հիմնականում իր անդամ գրադարանների կողմից կատարվող վճարումների հաշվին (2016 թվականի տվյալներով՝ ընդհանուր առմամբ մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար՝ տարեկան)[9]։
OCLC-ն նաև սպասարկում է Dewey Decimal Classification համակարգը։
Կազմակերպությունը ստեղծվել է Ֆրեդ Կիլգուրի կողմից, հիմնական գրասենյակը գտնվում է ԱՄՆ Օհայո նահանգի Դուբլին քաղաքում։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|