Jump to content

«Լեռնապար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ -dead-url=yes, +url-status=dead
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Բնակավայր
{{Բնակավայր
|կարգավիճակ = Գյուղական համայնք
|կարգավիճակ = Գյուղական համայնք
|երկրամասի տեսակ = Մարզ
|երկրամասի տեսակ = Մարզ
|երկրամաս = Արագածոտնի մարզ{{!}}Արագածոտնի
|��րկրամաս = Արագածոտնի մարզ{{!}}Արագածոտնի
|ղեկավարի տեսակ = Գյուղապետ
|ղեկավարի տեսակ = Գյուղապետ
|ղեկավար = Մանվել Հարությունյան
|ղեկավար = Մանվել Հարությունյան
|առաջին հիշատակում = <nowiki>XVIII-XIX դարեր</nowiki>
|առաջին հիշատակում = <nowiki>XVIII-XIX դարեր</nowiki>
|այլ անվանումներ = Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա, Ղարաքիլիսա Թուրքի
|այլ անվանումներ = Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա
|ազգային կազմ = [[Հայեր]]
|ազգային կազմ = [[Հայեր]]
|կրոնական կազմ = {{դրոշավորում|Հայ Առաքելական եկեղեցի}}
|կրոնական կազմ = {{դրոշավորում|Հայ Առաքելական եկեղեցի}}
|էթնոհորոնիմ = լեռնապարցի
|էթնոհորոնիմ = լեռնապարցի
}}
}}


Տող 17. Տող 17.


== Անվանում ==
== Անվանում ==
Լեռնապար է վերանվանվել [[1978]] թվականին։ Նախկինում ունեցել է Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա, Ղարաքիլիսա Թուրքի անվանումները։
Լեռնապար է վերանվանվել [[1978]] թվականին։ Նախկինում ունեցել է Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա անվանումները։


== Աշխարհագրություն ==
== Աշխարհագրություն ==

07:14, 14 Հունիսի 2024-ի տարբերակ

Գյուղական համայնք
Լեռնապար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի
ԳյուղապետՄանվել Հարությունյան
Առաջին հիշատակումXVIII-XIX դարեր
Այլ անվանումներՀայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա
ԲԾՄ2140 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն536 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլեռնապարցի
Ժամային գոտիUTC+4
Լեռնապար (Հայաստան)##
Լեռնապար (Հայաստան)

Լեռնապար, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից 57 կմ հեռավորության վրա։

Նախկինում Պամբ Հայկական անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[2]։

Անվանում

Լեռնապար է վերանվանվել 1978 թվականին։ Նախկինում ունեցել է Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա անվանումները։

Աշխարհագրություն

Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջին, կանաչապատ հարթավայրում՝ ծովի մակարդակից 2140 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6, -8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սուահողային տափաստաններ են։ Ունի սառնորակ աղբյուրներ։

Բնակչություն

Բնակչության մի մասը եկել է Ախուրյանի շրջանի գյուղերից։ Համայնքի բնակչությունը կազմում է 634 մարդ։ Սեռային կազմում կանայք և տղամարդիկ ունեն նույն համամասնությունը՝ կազմելով 50-ական տոկոս։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, համայնքային կենտրոն, կապի հանգույց։ Լեռնապարի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի Բնակչություն
1831 323 մարդ [4]
1897 577 մարդ [4]
1926 834 մարդ [4]
1939 1092 մարդ [4]
1959 644 մարդ [4]
1970 668 մարդ [4]
1979 485 մարդ [4]
2001 534 մարդ [4]
2004 553 մարդ [4]
2011 536 մարդ [1]


Տնտեսություն

Գյուղն ունի 127 տնտեսություն։ Համայնքի տնտեսության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն ծառայում է որպես վարելահողեր, խոտհարքեր։ Գյուղացիները զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է հասնում անասնաբուծությանը։ Գյուղում զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղն ունի մի եկեղեցի, որը կառուցված է 1866 թվականին։ Գյուղից 1,3 կմ հարավ-արևելք գտնվում է «Բերդի լանջ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։

Տեղական ինքնակառավարում

Համայնքի ղեկավար՝ Մանվել Հարությունյան։

Ավագանու անդամների ցուցակ

  1. Գևորգ Միշայի Պետրոսյան
  2. Տիգրան Մանուկի Մարգարյան
  3. Վաչիկ Ազատի Պողոսյան
  4. Բենիկ Ռաֆիկի Հովհաննիսյան
  5. Գագիկ Վոլոդյայի Թադևոսյան

Գյուղի տեսարաններ և տեսարժան վայրեր

Լեռնապարի եկեղեցին (1866)
Փամբի լեռնանցքը Մենակսարի գագաթից

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 227
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.

Աղբյուր

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնապար» հոդվածին։