«Մաո Դուն»–ի խմբագրումների տարբերություն
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Չինացի քաղաքական գործիչներ → Կատեգորիա:Չինաստանի քաղաքական գործիչներ |
չ +{{DEFAULTSORT:Դուն, Մաո}} |
||
Տող 8. | Տող 8. | ||
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=262}} |
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=262}} |
||
{{DEFAULTSORT:Դուն, Մաո}} |
|||
[[Կատեգորիա:Չին արձակագիրներ]] |
[[Կատեգորիա:Չին արձակագիրներ]] |
||
[[Կատեգորիա:Չինացի հասարա��ական գործիչներ]] |
[[Կատեգորիա:Չինացի հասարակական գործիչներ]] |
Ընթացիկ տարբերակը 09:09, 26 փետրվարի 2024-ի դրությամբ
Մաո Դուն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 4, 1896[1][2][3] |
Ծննդավայր | Tongxiang City, Jiaxing Fu, Չժեցյան, Ցին կայսրություն |
Մահացել է | մարտի 27, 1981[1][4][2][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Պեկին, Չինաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պեկինի համալսարան |
Մասնագիտություն | թարգմանիչ, գրական քննադատ, լրագրող, գրող, քաղաքական գործիչ, քննադատ և գրականության պատմաբան |
Ծնողներ | հայր՝ Shen Yongxi? |
Զբաղեցրած պաշտոններ | Չինաստանի մշակույթի նախարարություն և Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդաժողովի ազգային կոմիտեի անդամ |
Կուսակցություն | Չինաստանի կոմունիստական կուսակցություն |
Անդամություն | Academic Division of Philosophy and Social Sciences of the Chinese Academy of Sciences? |
![]() |
Մաո Դուն (茅盾) (իսկական անունը՝ Շեն Յան Բին, հուլիսի 4, 1896, Տուն Սյանի կոմսություն, քաղաք Ու Չժեն -մարտի 27, 1981, Պեկին), չինացի գրող, հասարակական գործիչ։ Մինչև 1927 թվականը հանդես է եկել որպես հրապարակախոս, գրականագետ, քննադատ և թարգմանիչ։ Առաջին գեղարվեստական երկը՝ «Հիասթափություն», «Տատանումներ» և «Որոնումներ» վիպակներից բաղկացած «Խավարում» (1927-1928) եռերգությունը, գրել է 1925-1927 թվականների հեղափոխության պարտությունից հետո։ 1928-1930 թվականներին Մաո Դունը եղել է տարագրության մեջ՝ Ճապոնիայում, որտեղ գրել է «Մասրենի» (1929) «Անցած տարվա խոտը» (1929) պատմվածքների ժողովածուները։ 1930 թվականին, վերադառնալով հայրենիք, դարձել է Չինաստանի ձախ գրողների լիգայի առաջատար անդամներից մեկը։ Չինական նորագույն գրականության մեջ սոցիալական առաջին էպոպեան դարձավ «Լուսաբացից առաջ» (1933, հայ հրատակությունը 1957) վեպը, ուր պատկերված է ազգային բուրժուազիայի դրությունը և բանվորների պայքարը։ Ճապոնիայի հետ պատերազմի տարիներին (1937-1945) Մաո Դուն խմբագրել է «Վենյի չժենդի» ամսագիրը։ 1941 թվականին Հոնկոնգում լույս է ընծայել «Քայքայում» վեպը։ 1942 թվականին Մաո Դուն գրել է «Տերևները՝ եղյամով շղարշված, կարմրին են տալիս, ինչպես ծաղիկները գարնանը» (1942) վեպը, իսկ 1945 թվականին՝ «Մեռելոցի օրերին» դրաման։ Պատերազմից հետո մասնակցել է դեմոկրատական շարժումներին, զբաղվել թարգմանությամբ, աշխատել նոր վեպի վրա։ 1946-1945 թվականներին այցելել է ԽՍՀՄ, գրել «ԽՍՀՄ-ում իմ տեսածն ու լսածը» (1948) և «Զրույցներ Խորհրդային Միության մասին» (1949) գրքերը։ 1949-1964 թվականներին Մաո Դուն եղել է գրականության և արվեստի աշխատողների համաչինական ասոցիացիայի նախագահի տեղակալը, ՉԺՀ կուլտուրայի մինիստրը և ՉԺՀ գրողների միության նախագահը։ Զբաղվել է գրականագիտական և հրապարակախոսական գործունեությամբ։ Այսպես կոչված կուլտուրական հեղափոխության շրջանում ենթարկվել է հալածանքի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաո Դուն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 262)։ ![]() |
- Հուլիսի 4 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Մարտի 27 մահեր
- 1981 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Չին արձակագիրներ
- Չինացի հասարակական գործիչներ
- Մարտի 27 ծնունդներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Չինացի դրամատուրգներ
- Չինացի թարգմանիչներ
- Չինացի լրագրողներ
- Չինաստանի քաղաքական գործիչներ
- Չինացի գրողներ