Jump to content

Միխայիլ Կալինին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19:37, 25 Հոկտեմբերի 2013 տարբերակ, Dav98 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Կալինին Միխայիլ Իվանովիչ (7.11.1875, Կաշինսկի շրջան-3.6.1946, Մոսկվա), խորհրդային ժամանակների քաղաքական գործիչ: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1944): Կոմունիստական կուսակց��ւթյան անդամ 1898-ից: 1893-ից աշխատել է Պետերբուրգում՝ «Ստարի արսենալ», 1896-ից՝ Պուտիլովյան գործարաններում: Այստեղ ստեղծել է մարքսիստական խմբակ, որը մտել է Վ. Ի. Լենինի գլխավորած Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ: Ձերբակալվել և 10-ամսյա բանտարկությունից հետո աքսորվել է Թիֆլիս, ուր բանվորների գործադուլի (1900օգոստոս) կազմակերպմանը մասնակցելու համար նորից է ձերբակալվել: 1901մարտին աքսորվել է Տալլին): Այստեղ Կալինինը ստեղծել է մարքսիստական խմբակ, ընդհատակյա տպարան, տարածել լենինյան «Իսկրան»: 1906-ին ընտրվել է ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի անդամ և ՌՍԴԲԿ IV (1906) համագումարի պատգամավոր: 1908—1910-ին աշխատել է Մոսկվայում, 1911-1912-ին՝ Պետերբուրգում: ՌԱԴԲԿ VI (Պրագայի, 1912) կոնֆերանսում ընտրվել է ՌՄԴԲԿ ԿԿ-ի անդամության թեկնածու և մտել ԿԿ-ի Ռուսական բյուրոյի կազմի մեջ: Ակտիվորեն մասնակցել է «Պրավդա» թերթի ստեղծմանը, 1917Փետրվարյան հեղափոխությանը, ընտրվել բոլշևիկների Պետրոգրադի առաջին լեգալ կոմիտեի անդամ: Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո ընտրվել է Պետրոգրադի քաղաքային դումայի անդամ, որը նրան ընտրել է քաղաքագլուխ: 1919-ին, ՌԿ(բ)Կ VIII համագումարում, ընտրվել է ՌԿ(բ)Կ ԿԿ-ի անդամ: Սվերդլովի մահից հետո ընտրվել է Համառուսաաոանյան ԿԳԿ նախագահ, 1922-ի դեկտեմբերից՝ ԱՍՀՄ ԿԳԿ նախագահ: 1938հունվարից մինչև 1946-ի մարտը եղել է ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, ապա՝ ԽՄՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ: Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 2 շքանշաններով: Թաղված է Կարմիր հրապարակում: Նրա անունով քաղաքներ ու մարզեր կան Ռուսաստանում, շրջան և ավան՝ Հայաստանում:

Երկեր

  • Խ՚որհրդտյին ինտելիգենցիայի խնդիրների մասին, 1929
  • Միջազգային դրության մասին, 1936
  • Մարքսիզմ-լենինիզմին տիրապետելու և խորհրդային ուսուցչության խնդիրների մասին, 1939
  • Լենինը սոցիալիստական հայրենիքի պաշտպանության մասին, 1943
  • Քաղաքական ագիտացիայի մասին, 1948
  • Երիտասարդության մասին, 1951
  • Դաստիարակության և ուսուցման մասին, 1960
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։