Jump to content

Ալեքսանդր Հումբոլդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19:00, 13 Դեկտեմբերի 2013 տարբերակ, TatArm (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հումբոլդտի կյանքն ու ուսումը

Գերմանացի հայտնի բնախույզ և մեծ ճանապարհորդ Ալեքսանդր Ֆրիդրիխ Վիլհելմ Հումբոլդտը ծնվել է 1769 թվականի սեպտեմբերի 14-ին` Բեռլինում, պրուսական ոչ հարուստ ազնվականի ընտանիքում: Նա լեզվաբան Վիլհելմ Հումբոլդտի փոքր եղբայրն է: Մանկությունը Հումբոլդտները անցկացրել են Տելեգայում, որը ընտանեկան ամրոց է, պատկանում էր Հումբոլդտների մորը: Այս ամրոցը շրջապատված էր մեծ պուրակով, որտեղ կային աշխարհի տարբեր տեսակի բույսեր: Մանկության տարիներին Հումբոլդտը կազմում էր հերբարիումներ, միգուցե այստեղից էլ սկսվել է սերը բույսերի նկատմամբ: Սկզբնական շրջանում եղբայրների դաստիարակությամբ զբաղվել են բուսաբան Կարլ Վիլդենովը: Ապա տեղափոխվել են Բեռլին, որտեղ մասանվոր ուսուցիչներ են հրավիրել, ուսումնասիրում են հունարեն, բուսաբանություն և տեխնոլոգիա, միաժամանակ նաև` այլ գիտություններ` միևնույն խորությամբ: 1787-1788 թթ. դասախոսություններ է լսել Օդերի Ֆրանկֆուրտի համալսարանի կամերային ֆակուլտետում, ապա տեղափոխվում է Բեռլին: Գյոտինգենի համալսարաններում նա մնաց մինչև 1790 թվականը: 1790 թվականին ճանապարհորդություններ է կատարել Ֆորստերի հետ. Մայնցից Հռենոսով անցնում է Հոլանդիա, ապա Անգլիա և Ֆրանսիա: Աշխարհագրություն սովորելու ցանկությունը նրան տանում է Ֆրեյբուրգի լեռնային ակադեմիա, որտեղ դասախոսություն էր կարդում Վերները: Հենց ակադեմիայի տարիներին նա ավելի մանրակրկիտ ուսումնասիրեց Ռուսաստանը և որոշեց մի օր այցելել այդ երկիր: Նա այստեղ մնում է մինչև 1791 թվականը, և Ֆրեյբուրգի ակադեմիան ավարտելուց հետո ավարտվում է նաև նրա ակադեմիական կրթությունը: Հենց այդ ժամանակ էլ բացահայտվեցին Հումբոլդտի հզոր ունակությունները: Նա տիրապետում էր մի քանի լեզվի, ուներ գիտական մեծ բազա: 1792 թվականի գարնանը նա նշանակվում է Բեռլինի լեռնային գործերի դեպարտամենտի ասսեսոր, ապա նշանակվում է լեռնային գործերի ղեկավար: Այս գործը հնարավորություն է տալիս նրան հնարավորություն ավելի մանրամասն ուսումնասիրել երկրաբանություն և երկրագիտություն: Այս շրջանի ամենախոշոր աշխատանքներից մեկը կենդանիների վրա էլեկտրական հոսանք անցկացնելու մեթոդներն էին, որոնք ամփոփված են “ Փորձեր գրգռված ջղերի և նյարդային թելիկների վրա” գրքում, որը տպագրվել է 1797- 1799 թթ.: Այս փորձերի մեծ մասը անց են կացվել բժիշկ Շալերնի կողմից` Հումբոլդտի մարմնի վրա: Այս տարիներին է նա գրում նաև Հռենոսի հանքերի մասին աշխատությունը, որը մեծ ուշադրություն է գրավում: Ֆրանսիայի Ազգային ակադեմիան մտադրվում է կազմակերպել շուրջրերկրյա ճամփորդություն, որին հրավիրում են մասնակցելու նաև Հումբոլդտին: Բայց քանի որ այս ճամփորդությունը անընդհատ ձգձգվում է, Հումբոլդտը Բոնպլանի հետ մեկնում է Իսպանիա: Այստեղ նրանք ուսումնասիրում են Իսպանիայի մեծ մասը և վայելում իսպանական թագավորի աջակցությունը: Որից հետո թույլտվություն են ստանում իսպանական գաղութներ այցելելու: Դեպի Հարավային Ամերիկա, Մեքսիկա կատարած ճամփորդությունից նա վերադառնում է շուրջ 5 տարի անց: Վերադարձից հետո նա որոշում է մնալ Փարիզում և մշակել այս նյութերը: 1805 թվականին նա մեկնում է եղբոր մոտ, իսկ հետագա երկու տարիները ապրում է Բեռլինում, ապա խնդրում է պրուսական թագավորին Փարիզում ապրելու թույլտվություն տալ և ստանում է դրական պատասխան: Որից հետո նա ապրում է Ֆրանսիայում շուրջ 20 տարի` (1809- 1827թթ.): Նա այս ամբողջ տարիներին զբաղվել է գիտական աշխատանքով: Հումբոլդտը առավոտյան ժամը 7-ից ոտքի վրա էր, մի ժամ անց նա արդեն իր ընկեր Արագոյի մոտ էր կամ ինստիտուտում, որտեղ աշխատում էր 11-12-ը, սնվում էր “ոտի վրա” և կրկին աշխատում: Երեկոյան յոթի կողմերը նա ընթրում էր, ապա այցելում ծանոթներին կամ սալոններ, տուն էր վերադառնում կեսգիշերին և աշխատում մինչև ուշ գիշեր: Իր կենսակերպի մասին նա ասել է. “Պարբերական քունը համարվում է հնացած ենթագիտակցություն Հումբոլդտ ընտանիքում”: Այս կենսակերպով նա ապրեց մինչև խոր ծերություն և որ զարմանալի է` միշտ առողջ և կենսախինդ էր: Գիտական գործունեությունը չէր խանգարում Հումբոլդտին հետաքրքրվել նաև քաղաքականությամբ, նորություններով, նաև առօրյա խոսակցություններով և բամբասանքներով: Պատահական չէր, որ պրուսական թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմը սիրում էր ժամանակը անցկացնել Հումբոլդտի հետ, ով ոչ միայն հետաքրքիր զրուցակից էր, այլ նաև կատակասեր մարդ: Եվ այդ պատճառով նա 1826 թվականին հրավիրեց Հումբոլդտին ապրելու Բեռլինում, որտեղ նա կարդում է ֆիզիկական աշխարհագրության վերաբերյալ դասախոսություններ, որին մասնակցելու էին գալիս նաև եվրոպական այլ երկրներից: Դասախոսությունները տևել են 1827 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 1828 թվականի ապրիլի 26-ը: Դրանից հետո Հումբոլդտին պարգևատրեցին “ Ողջ աշխարհը վառ ճառագայթներով լուսավորող” մեդալով: Ապա մեկնում է Ռուսաստան` ռուսական ցարի հրավերով, որը բխում էր “երկրի և պետության շահերից”: 1832 թվականից Հումբոլդտը ապրում էր Բեռլինում: 1842 թվականին նա պարգևատրվում է զինվորական վաստակի համար: Նա ստանում է բազմաթիվ պարգևներ և մեդալներ, նրա անունն անմահացել է աշխարահագրական քարտեզի վրա, կենդանաբանության և բուսաբանության դասագրքերում, բազմաթիվ լեռներ, գետեր կրում են նրա անունը: Նրան այցելում էին պարզապես այդ մեծությունը տեսնելու համար: Հումբոլդտի աշխատանքների գագաթնակետը նրա “Կոսմոս” աշխատությունն է, որն մնաց անավարտ: Հումբոլդտը հանրագիտակ էր, նա բոլոր բնագավառներում մասնագետ էր, կարելի է ասել, բացառություն է կազմում միայն բարձրագույն մաթեմատիկան: 1845 թվականին լույս է տեսնում առաջին հատորը, իսկ հինգերորդից մնում է անավարտ` կապված մահվան հետ: Նույնիսկ կյանքի վերջին տարիներին նա վարում էր այն կենսակերպը, ինչ երիտասարդության ժամանակ: Հումբոլդտը իր մահկանացուն կնքեց 1859 թվականի մայիսի 6-ին, ժամը 14.30:

Հումբոլդտի գիտական գործունեությունը

Նրա գիտական գործունեությունը սկսվում է 80-ական թվականների վերջերից. 1790թ. հրատարակվում է նրա առաջին գիտական աշխատությունը` “Հանքաբանական դիտումներ հռենոսյան մի քանի բազալտների նկատմամբ” վերնագրով: Դրանից երեք տարի անց, 1793 թվականին հրատարակվում է նրա երկրորդ խոշոր աշխատությունը` “Ֆրեյբուրգի ստորերկրյա ֆլորան”, 1799 թվականին` երրորդ աշխատությունը ` “Ստորերկրյա գազերի մասին” և այլ աշխատություններ: Հումբոլդտը 90-ականների վերջերին ստանալով պատկառելի ժառանգություն` թողնում է ծառայությունը և սկսում է իր երկարատև ու բեղմնավոր ճանապարհորդությունները: Նա ֆրանսիական բուսաբան Է. Բոնպլանի հետ նախ 1798 թվականին այցելում է Իսպանիա, ապա հաջորդ տարում ուղևորվում Ամերիկա: Նրանք երկուսը միասին մոտ հինգ տարի շարունակ ուղևորություններ են կատարում Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայում: Իր այդ ճանապարհորդությունների ընթացքում տարբեր բնագավառների վերաբերող հարուստ նյութեր հավաքելու հետ միասին կատարում է բարձր գիտականություն ունեցող մի շարք դիտումներ և եզրակացություններ, որոնք նրա հետազոտություններին տալիս են նոր, նախորդ ժամանակաշրջանների բոլոր հետազոտություններից էականորեն տարբերվող բնույթ: 1799- 1804 թվականների ընթացքում կատարած երկարատև ճանապարհորդություններից հետո Հումբոլդտը իր հավաքած հարուստ նյութերով վերադառնում է Եվրոպա: Նա շուրջ 20 տարի ապրում է Փարիզում, և ֆրանսիական մի շարք գիտնականների հետ միասին կատարում է իր բերած նյութերի մշակում: Նա այդ հետազոտությունների արդյունքները ամփոփում է 30 հատորից կազմված “ Ճանապարհորդություն Նոր Աշխարհի արևադարձային շրջաններում` կատարված 1799-1804թթ.”: Սակայն չնայած այն հանգամանքին, որ ստացվել է բավականին ծավալուն աշխատանք, այնունամենայնիվ, այն մնացել է անավարտ: Նրա այդ աշխատությունն ընդգրկում է բազմաթիվ հարցեր տարբեր բնագավառներից, այսպես օրինակ` դրանում տրված են նրա այցելած երկրների բուսականության նկարագրությունը, կատարած աստղաբաշխական դիտումները, եռանկյունաչափական չափումները, կենդանական դիտումները, քաղաքական աշխարհագրության ուոշ հարցեր, երկրաբականան դիտումներ և այլն: 1807 թվականին լույս է տեսնում մեծ ընդունելություն և լայն տարածում գտած նրա աշխատություններից մեկը` “Բնության պատկերներ” վերնագրով, որը բովանդակում է աշխարհագրական և կենսաբանական մի շարք հարցեր ու նկարագրություններ: Ռուսաստան կատարած արշավախմբի մասին նրա կատարած դիտողությունները ամփոփված են “Հատվածներ Ասիայի երկրաբանությունից և կլիմայաբանությունից” գրքում, որը կազմված է երկու հատորից և տպագրվել է 1831թ.: Իր և ուղեկիցներից մեկի` Ռոզեի աշխատության հիման վրա նա գրում է “Կենտրոնական Ասիա” եռհատոր աշխատությունը` 1843թ., որն ընդգրկում է արշավախմբի և ուղևորությունների նկարագրությունը, և նրա կատարած հետազոտությունները: Ռուսաստանում կատարած ուղևորությունից Բեռլին վերադառնալուց հետո Հումբոլդտը ձեռնամուխ է լինում իր ամենանշանավոր աշխատություններից մեկին` “Կոսմոսը” կազմելու աշխատանքներին: Այդ աշխատության համար հիմք են ծառայել 1827թ. Բեռլինի համալասրանում ֆիզիկական աշխարահագրության գծով նրա կատարած դասախոսությունները: Դա սոսկ ֆիզիկական աշխարհագրություն չպետք է լիներ: Հեղինակը մտադրվել էր այդ հոյակապ աշխատության մեջ տալ տիեզերքի և երկրին մասին այն բոլոր գիտելիքները, որոնք գոյություն ունեին իր ապրած ժամանակներում: Սակայն հեղինակի իղձը մնում է անկատար, աշխատության կազմումը ձգձգվում է տասնյակ տարիներ: Հումբոլդտը դեռ զբաղված էր այդ աշխատության 5-րդ մասին կազմամբ, երբ վրա է հասնում մահը: “Կոսմոսի” անավարտ հատվածները դեռ գիտնականի կենդանության օրոք արդեն մեծ հասրակայնություն էին վայելում:

Հումբոլդտի գիտական արշավանքները

Ալեքսանդր Հումբոլդտի ճամփորդությունը Հարավային Ամերիկա

18-րդ դարի վերջերին Հարավային Ամերիկայի լայնատարած բազմաթիվ շրջանները մնում էին կամ միանգամայն անհայտ և կամ համենայն դեպս շատ քիչ ուսումնասիված: Բացառություն էին կազմում միայն առափնյա որոշ շրջաններ: Այդ է պատճառը, որ կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի նման, Հարավային Ամերիկան ևս 19-րդ դարի սկզբներին իր վրա է գրավում բազմաթիվ ճանապարհորդների ուշադրությունը: 1799 թվականին Հումբոլդտը մեկնում է երկարատև ճամփորդության դեպի Հարավային, Կենտրոնական Ամերիկա և Մեքսիկա` “Պիսսարո” նավով` Կոլումբոսի անցած երթուղով: Հարավային Ամերիկայի գիտական ուսումնասիրությունն սկսվում է Ալեքսանդր Հումբոլդտի` 19-րդ դարի սկզբներին այնտեղ կատարած ճանապարհորդությամբ, որի շնորհիվ նա պարզաբանում է այդ ցամաքամասի երկրաբանական կառուցվածքի, հրաբուխներին, բնակլիմայական պայմաններին և այլ բնագավառներին վերաբերող մի շարք հարցեր: Սակայն Հարավային Ամերիկայի ուսումնասիրության գործում մեծ աշխարհագետի այդ աշխատանքները միայն սկիզբն էին այն հսկայական թափի ուսումնասիրությնների ու ճանապարհորդությունների, որոնք նրա անմիջական նախաձեռնությամբ և ազդեցությամբ կազմակերպվեցին 19-րդ դարի առաջին կեսի ընթացքում: Հումբոլդտը այստեղ տվել է մի շարք աշխարհագրական օբյեկտների լայնությունն ու երկարությունը և շուրջ 700 հիպսոմետրիկական չափումներ է կատարել: Նրանք բարձրացել են Սիլլա հրաբխի վրա, իսկ Գուախարա քարանձավում գտնված կենդանիների մնացորդը ուղարկել են Ֆրանսիա` հնէաբան Ժորժ Կյուվեին, ապացուցել են Ամազոնի և Օրինոկոյի միացման վարկածը, գծվել է այս գետերի հոսքի քարտեզը, ճամփորդության ընթացքում նրանց բազմաթիվ զրկանքներ են հետապնդել, վերջացել է սնունդը, հաճախ սնվել են մրջյուններով, բույսերի արմատներով: Բայց ի վերջո հասնելով տեղ ամբողջ ուսումնասիրության արդյունքները հանձնել են իսպանական մի նավի, որը սակայն խորտակվել է: Միաժամանակ նա կատարել է նաև ազգագրական, լեզվական, պատմական, քաղաքական նշումներ: Հասնելով կղզի Կուբա` նրանց լուր է հասնում, որ ֆրանսիական արշավախումբը ձեռնարկում է շուրջերկրյա ճամփորդություն, որին մասնակցելու համար նրանք կտրում անցնում են ցամաքային մասով Ամերիկան և ճամփորդությունից ուշանում են Բոնպլանի հիվանդության պատճառով: Ապա կրկին ճանապարհ ընկան Անդերով դեպի Կիտո: Այստեղ հաստատվելով կատարում են ուսումնասիրություններ. ընդ որում, նա առաջինն էր, որ վերծանեց հին հնդկական նյութերը: Եվ եկավ այն եզրակցության, որ այստեղ գոյություն է ունեցել բավականին զարգացած մի մշակութային երկիր: Գիտնականները բարձրանում են Չիմբարոսո լեռը, որն համարում են աշխարհի ամենաբարձր լեռը, քանի որ դեռևս Էվերեստը հայտնաբերված չէր: Բարձրանալով շուրջ վեց հազար կիլոմետր` նրանց առջև բացվում է մի հոյակապ տեսարան: Այստեղից Հումբոլդտը եզրակացնում է, որ կլիմայաստեղծ հիմնական գործոնը ոչ թե օվկիանոսի ջուրն է, այլ այնտեղ ընթացող պրոցեսները: Ապա Կիտոյից ճանապարհվում են Պերու` ոտքով, ձիով, առաջին պատահած ձևով: Նրանք ճանապարհին ուսումնասիրում են Կահամարկա սարահարթը: Անդերի բարձր գագաթից տեսնելով Խաղաղ օվկիանոսը` Հումբոլդտը իջնում է նրա ափը ինկերի քարակերտ ճանապարհով: Նրան հետաքրքրեց հատկապես այն փաստը, որ արևադարձերում գրանցվել էր ջրի այդպիսի ցածր ջերմաստիճան: Եվ այստեղից էլ նա կատարեց եզրակացություն, որ այդտեղով անցնում է սառը հոսանք: Հարավային Ամերիկայի երկրների մեջ Եվրոպայում ամենավառ հետաքրքրությունն առաջացրեց Բրազիլիան իր անծայրածիր տարածություններով: Ալեքսանդր Հումբոլդտը Ամերիկայի Եվրոպա վերադառնալուց և վերջինիս մասին հաղորդում անելուց հետո գիտնականների շրջանում առաջանում է բուռն ձգտում Բրազիլիան ուսումնասիրելու: Վենեսուելայի առաջին գիտական ուսումնասիրողը համարվում է Ալեքսանդր Հումբոլդտը: Նա հասարակ ճանապարհորդ չէր և ոչ էլ գիտության մեջ միջակություն: Նա իր դիտումների և այլ աղբյուրների տվյալների հիման վրա կարողացել է տալ Ամերիկայի բնական պայմանների բնորոշ գծերը` դրանք դիտելով խոր գիտական առումով: Նրանից հետո Վենեսուելայի ուսումնասիրությունը ընդհատվում է շատ երկար ժամանակով:

Հումբոլդտի այցելությունը Մեքսիկա և Կենտրոնական Ամերիկա

1804 թվականի մարտին նրանք հասնում են Մեքսիկա: Ամբողջ ճանապարհին նրանք ուսումնասիրում են ջրի ջերմաստիճանը, և Հումբոլդտը գտնվում է, որ այդ տաք հոսանքը գալիս է արևադարձային շրջաններից: Հումբոլդտը հերքում է այն տեսակետը, որ կլիմայի վրա Անդերի սառույցներն են թողնում ազդեցություն, առաջ է քաշում բարիկական մարզերի տեսակետը: Նա մի քանի ճանապարհորդություններ կատարելու հետ միասին ամփոփում է Մեքսիկայի մասին եղած այն բոլոր տվյալները, որոնք հավաքվել էին նախորդ ճանապարհորդների կողմից: Այդ երկու աղբյուրների հիման վրա տաղանդավոր աշխարհագետը կարողանում է տալ երկրի ռելիեֆի, երկրաբանական կառուցվածքի և հողային ծածակի ընդհանուր և ամփոփ նկարագրությունը: Ալեքսանդր Հումբոլդտի հետաքրքության շրջանակները լայն են: Նա նշված հարցերից բացի ուսումանասիրում է նաև երկրի բնական երևույթները, հրաբուխները, աղբյուրները, կլիման, բուսական աշխարհը, բնական հարստությունները, երկրագործությունն ու արդյունաբերությունը: Այդ է պատճառը, որ աշխարահագրության պատմության մեջ շատ հաճախ է գործածվում այն պարադոքսը, թե “Ալեքսանդր Հումբոլդտը կատարել է “Մեքսիկայի երկրորդ” հայտնագործությունը”: Ալեքսանդր Հումբոլդտով երկրի գիտական ուսումնասիրությունը միայն սկսվում է: Դրա ուսումնասիրման գործը լայն թափ է ստանում անկախացումից հետո, երբ հիմնվում է Մեքսիկայի “Ազգային աշխարհագրական ինստիտուտը”; Սակայն անկախության հռչակումից հետո էլ Մեքսիկայի ուսումնասիրման բնագավառում շարունակում են գլխավոր դեր խաղալ օտարերկրյա գիտնականնները: Տեղական և օտարերկրյա գիտնականների շնորհիվ 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի առաջին քառորդի ընթացքում Մեքսիկական բարձրավանդակը ենթարկվում է գիտական մանրամասն ուսումնասիրության բառիս այժմյան իմաստով: Մյուս երկրների նման Մեքսիկան ևս ուսումնասիրում է երկրաբանական, աշխարհագրական, բուսաբանական, կենդանաբանական, ազգագրական, հնէագիտական և այլ առումներով: Կենտրոնական Ամերիկայի ուսումնասիրությունը նրա հայտնագործումից ի վեր Մեքսիկայի ուսումնասիրության նման մենաշնորհ կերպով գտնվում է գերազանցապես իսպանացիների ձեռքին , որոնք սակայն դարեր շարունակ նկարագրական բնույթի հուշերից բացի գիտական որևէ լուրջ աշխատանք չտվեցին: Կենտրոնական Ամերիկայի գիտական ուսումնասիրությունը սկսվում է միայն 18-րդ և 19-րդ դարի սահամագլխին: Նրա գիտական գիտական ուսումնասիորության հիմնադիրը դարձյալ համարվում է Ալեքսանդր Հումբոլդտը, որը 19-րդ դարի սկզբներին այցելել է Կենտրոնական Ամերիկայի երկրները, և չնայած շատ կարճ է մնացել այնտեղ, այնուամենայնիվ կարողացել է հին աղբյուրների և իր անձնական դիտումների հիման վրա տալ դրանց ռելիեֆի, երկրաբանական կառուցվածքի և հողերի առանձնահատկությունները: Ալեքսանդր Հումբոլդտից հետո Կենտրոնական Ամերիկայի ուսումնասիրությամբ զբաղվել են նաև այլ ճանապարհորդներ և գիտնականներ: Ալեքսանդր Հումբոլտը Կենտրոնական Ամերիկայի ուսումնասիրություններից հետո հասնում է մինչև ԱՄՆ, որտեղ տեղի է ունեցել նրա և հետագայում ԱՄՆ-ի նախագահ Թոմաս Ջերֆերսոնի հետ, ով այդ ժամանակ զբաղված էր “Մարդու իրավունքների մասին” դեկլարացիան գրելով: Նրանք ունեին հետաքրքրության ընդհանուր շրջանակներ և ստացվում էր հետաքրքրիր զրույց: 1799- 1804 թվականների ընթացքում կատարած երկարատև ճանապարհորդություններից հետո Հումբոլդտը իր հավաքած հարուստ նյութերով վերադառնում է Եվրոպա:

Հումբոլդտի կատարած ճամփորդությունը մինչև չինական սահման

Ռուս թագավոր Նիկոլայ 1-ը հրավիրեց Հումբոլդտին դեպի Արևելք: Այս հրավերը իսկը գիտնականի սրտով էր: 1829 թվականի ապրիլի 12-ին Հումբոլդտը դուրս է գալիս Բեռլինից և մայիսի մեկին հասնում Պետերբուրգ, որտեղից մեկնում են Մոսկվա, ապա Վլադիմիր և Նիժնի Նովգորոդ: Այստեղից Վոլգայով անցնում են Կազան, այստեղից Պերմ և Եկատերեմբուրգ: Հենց այստեղից էլ սկսվեց իսկական ճամփորդությունը: Մի քանի շաբաթ ճանապարհորդները անցնում էին Ուրալյան լեռներով` ուսումնասիրելով նրա երկրաբանությունը: Ապա ուղղություն են վերցնում Սիբիր: Վերջին կանգառը Աստրախանն էր. պատճառն այն էր, որ “Հումբոլդտը չէր ուզում մեռնել` առանց Կասպից ծովը տեսնելու”: Ուստի նրանք ուղղություն վերցրեցին դեպի Կասպից ծով, և 1829 թվականի նոյեմբերի 13-ին վերադարձան Պետերբուրգ: Քանի որ այս ճամփորդությունը հովանավորում էր ինքը թագավորը, այն հարմարավետ էր և տվեց հրաշալի արդյունքներ: Այդ արդյունքները ամփոփվեցին Փարիզում: Ռուսատանի այցելությունը իհարկե այնքան տպավորիչ չէր, որքան Ամերիկայի ուսումնասիրությունը, սակայն այն ևս կարելի է համարել նախադեպը չունեցող: 23 շաբաթվա ընթացքում ճանապարհի երկարությունը կազմում է 15,5 հազար վերստ, որից 700-ը գետային ճանապարհով, 100-ը` ԿԱսպից ծովով: Ռուսատանյան օրերին նա ունենում է մի շարք հանդիպումներ ռուս նշանավորների հետ: Այսպես, Պետերբուրգում հանդիպում է Չադաևի, ապա 30-ամյա Պուշկինի հետ: Բնականաբար, Պուշկինին ևս հետաքրքրիր էր հանդիպել մեծ բանաստեղծ Գյոթեի ընկերոջ, մեծ աշխարհագետի, բնախույզի հետ:

Վերադարձ հայրենիք և մահը

Ռուսաստանում կատարած ուղևորությունից Բեռլին վերադառնալուց հետո Հումբոլդտը ձեռնամուխ է լինում իր ամենանշանավոր աշխատություններից մեկին` “Կոսմոսը” կազմելու աշխատանքներին: Այդ աշխատության համար հիմք են ծառայել 1827թ. Բեռլինի համալասրանում ֆիզիկական աշխարահագրության գծով նրա կատարած դասախոսությունները: Դա սոսկ ֆիզիկական աշխարհագրություն չպետք է լիներ: Հեղինակը մտադրվել էր այդ հոյակապ աշխատության մեջ տալ տիեզերքի և երկրին մասին այն բոլոր գիտելիքները, որոնք գոյություն ունեին իր ապրած ժամանակներում: Սակայն հեղինակի իղձը մնում է անկատար, աշխատության կազմումը ձգձգվում է տասնյակ տարիներ: Հումբոլդտը դեռ զբաղված էր այդ աշխատության 5-րդ մասին կազմամբ, երբ վրա է հասնում մահը: “Կոսմոսի” անավարտ հատվածները դեռ գիտնականի կենդանության օրոք արդեն մեծ հասրակայնություն էին վայելում: 90- ամյա ծերունում վերջին նախադասությունը, որ նա գրել է ռուս դերասանուհի Ն. Պավլովային, դառնում է իր վերջին գրավոր նախադասությունը: Դեռ 20 տարի առաջ նա դերասանուհուն հրավիրել են իրեն հյուր, և կյանքի վերջին տարիներին ստանում է դրական պատասխան: Այդ պատասխանին նա գրում է. “Իսկ ուրիշը ձեզ այսքան երկար չէր սպասի”: Հումբոլդտը մահկանացուն կնքեց մայիսի վեցին, նրան թաղեցին մեծ շուքով որպես ազգի իսկական հերոսի: Նա թաղված է իր հայրենի Բեռլինում:

Հումբոլդտի դերը աշխարհագրության զարգացման գործում

Ա. Հումբոլտը համարվում է այժմյան բույսերի աշխարհագրության, գեոֆիզիկայի, ջրագրության հիմնադիրներից մեկը: Նա տերերային մատերիալիստ էր, իր քաղաքական հայացքներով` չափավոր լիբերալ: Իր աշխատություններով Հումբոլդտը աշխարհագրությունը մեծապես առաջ է մղել: Նա դրել է գիտական երկրագրության հիմքը և տվել ֆիզիկական աշխարհագրության ընդհանուր հիմունքները: Հումբոլդտը զբաղվել է նաև բնագիտական գիտելիքների մասսայականացման պատվաբեր աշխատանքով: Ամբողջ աշխարհի գիտական հասարակությունը բարձր է գնահատում նրա ծառայությունը և նրան աշխարհագրության զարգացման բնագավառում տալիս է հազվագյուտ տեղերից մեկը: Հումբոլդտի անունով են կոչվել աշխարհագրական մի շարք օբյեկտներ` Կենտրոնական Ասիայում, Գրենլանդիայում, Ավստրալիայում և այլն: Նրա աշխատությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և ջերմ ընդունելություն գտել երկրագնդի բոլոր մասերում: Դեռ ուսանողական տարիներին նա ուսումնասիրեց օդի քիմիական բաղադրությունը, որը բավականին ճշգրիտ էր, ապա օդի ջերմաստիճանը, եկավ այն եզրակացության, որ բույսերի տարածվածությունը խիստ կապված է ջերմաստիճանի հետ: Մինչև Ալեքսանդր Հումբոլդտը բուսական աշխարհագրությունը որպես առանձին գիտություն գոյություն չուներ: Բուսաբանական աշխարհագրության հիմքում Հումբոլդտը դրեց կլիմայական տարբերությունները, բացահայտեց հասարակածից դեպի բևեռներ դրանց ձգվածության պատճառները, բնութագրեց բնական զոնաները, ինչպես նաև առաջ քաշեց վերընթաց գոտիականության գաղափարը: Զգալի ուսումնասիրություններ նա կատարեց նաև երկրի ձգողականության վերաբերյալ: Նա առաջինն էր, որ ապացուցեց, որ դա ևս փոփոխվում է ` կախված աշխարհագրական լայնությունից: Հենց նրան է պատկանում “մագնիսական փոթորիկներ” տերմինը: Աշխարհագրական առումով մեծ հետաքրքրություն է իրենից ներկայացնում 1829 թ. նրա կատարած ճամփորդությունը դեպի Ուրալ և Ալթայ` մինչև չինական սահմանը: Այս ճանապարհորդության ընթացքում նա հետազոտել է Ուրալի պլատինի հանքավայրերը և կարծիք հայտնել, որ այդ շրջանում կան նաև ալմաստի հանքավայրեր: Նրա այդ հետևությունը հետագայում հաստատվեց Ուրալում ալմաստի հանքերի հայտնագործումով: Իր կատարած ուսումնասիրությունների հիման վրա Հումբոլդտը սահմանում է նաև Կենտրոնական Ասիայի ռելիեֆի հիմնական առանձնահատկությունները և վերադարձի ճանապարհին կարևոր դիտումներ կատարում Կասպից ծովի մասին: Արշավախմբի մասին նրա կատարած դիտողությունները ամփոփված են “Հատվածներ Ասիայի երկրաբանությունից և կլիմայաբանությունից” գրքում, որը կազմված է երկու հատորից և տպագրվել է 1831թ.: Իր և ուղեկիցներից մեկի` Ռոզեի աշխատության հիման վրա նա գրում է “Կենտրոնական Ասիա” եռհատոր աշխատությունը` 1843թ., որն ընդգրկում է արշավախմբի և ուղևորությունների նկարագրությունը, և նրա կատարած հետազոտությունները:

Գրականություն

Թ. Խ. Հակոբյան “Աշխարհագրության համառոտ պատմություն”, “Լույս” հրատ., Երևան, 1976թ. 2. Самин Д. К. 100 великих ученых. - М.: Вече, 2000 3. Лугинин С.Ф. А. Гумбольдт. СПб., 1860. 4. Сафонов В.А. Александр Гумбольдт. М.: Молодая гвардия (ЖЗЛ), 1959. 5. Скурла Г. Александр Гумбольдт. М.: Молодая гвардия (ЖЗЛ), 1985. 6. Де Терра Г. Александр Гумбольдт и его время. М.: ИИЛ. 1961. 7. Есаков В.А. Александр Гумбольдт в России. М.: Изд-во АН СССР, 1960.