Jump to content

Բանան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանան, ադամաթզենու երկարավուն, կորավուն պտուղը։ Հասունը վիճակում կարող է տարբեր գույների լինել, այդ թվում կարմիր, մանուշակագույն և դեղին։ Սովորաբար «բանան» ասելով նկատի են ունենում այսպես կոչված «սեղանի բանանը», որը դեղին է, խոշոր՝ մոտ 20 սմ երկարությամբ և 3 սմ հաստությամբ։ Դրա կողքին գործածվում է նաև «խոհանոցային բանան» անվանումը, որ վերաբերում է Musa cultivars տեսակի՝ կանաչավուն և օսլա պարունակող պտղին.

Բանանի հայրենիքը Հարավային և Հարավարևելյան Ասիան է։ Հավանաբար այն առաջին անգամ մշակվել է Պապուա Նոր Գվինեայում։ Ներկայում այն մշակվում է բոլոր մերձարևադարձային գոտիներում (ավելի քան 107 երկրներում)։

Հիմնականում օգտագործվում է որպես միրգ, ավելի քիչ չափով՝ մանրաթել և գինի պատրաստելու համար։ Բանանենին (ադամաթզենին) օգտագործվում է նաև որպես դեկորատիվ բուսատեսակ։

Նկարագրություն

Բանան դրախտային

Ցեղի ներկայացուցիչները խոտաաբույսեր են հզոր արմատային համակարգով, կարճ, գետնին կպած ցողունով և 6-20 տերևներով, որոնց տերևապատյանները առաջացնում են ցողուն։ Բույսերի բարձրությունը 2-9 մ[1] և ավելի է, որի պատճառով դասվում են աշխարհի ամենաբարձր (բամբուկների հետ) խոտաբույսերի շարքին[2][3]. ահա թե ինչու այս բույսերին հաճախ սխալմամբ համարում ծառեր։ Բանանի ամենաբարձր տեսակը Musa itinerans-ն է, որի տարատեսակներից մեկի՝ Musa itinerans var. gigantea բարձրությունը կարող է հասնել 12 մետրի[4]։ Գլխավոր ցողունի շուրջը ձևավորվում են բազմաթիվ կողմնային ընձյուղներ, որոնցից հաջորդը փոխարինում է նախորդին՝ այսպիսով իրականացնելով բազմացումը։ Արմատները բազմաթիվ են, թելքավոր. պարարտ հողում ունենում են 4.9 մ տարածում և մինչև 1.5 մ երկարություն[1]։

Տերևները խոշոր են, փափուկ, հարթ, երկարավուն կամ օվալաձև, զուգահեռաջիղ, պարուրաձև դասավորված։ Տերևապատյանները փաթաթվելով առաջացնում են ամուր, բազմաշերտ հաստ խողովակ, որը կոչվում է կեղծ ցողուն։ Բույսերի աճի ընթացքում երիտասարդ տերևները առաջանում են խրձերի ներսում, իսկ արտաքին տերևները՝ աստիճանաբար մահանում և թափվում են։ Լավ եղանակային պայմաններում մեկ տերևը ընկնում է մոտ մեկ շաբաթում։ Մշակովի բանանի տերևները ունեն 275 սմ երկարություն և 60 սմ լայնություն[5], կարող են լինել ամբողջությամբ կանաչ, կանաչ՝ մուգ կարմիր հետքերով, կամ կանաչ՝ վերին և մանուշակագույն՝ ստորին մակերեսը։ Ուժեղ քամուց կամ փոթորկից տերևները հեշտությամբ պատռվում են ջղերի երկայնքով. սա օգնում է բույսերին գոյատևել արևադարձային կլիմայում։ Բանանի ծաղկման սկզբում կարճ ցողունի գագաթին ձևավորվում են երկար ծաղկակիրը, որը կեղծ ցողունով տերևների հետ դուրս է գալիս արտաքին միջավայր։

Musa acuminata-ի ծաղկաբույլը

Ծաղկումը տեղի է ունենում բույսի ակտիվ աճից 8-10 ամիս հետո։ Ծաղկաբույլը ողկույզ է, հիշեցնում է երկարացված բողբոջ, մանուշակագույն կամ կանաչ երանգով, որի հիմքում տեղադրված են խոշոր իգական, ապա երկսեռ, իսկ վերջում մանր արական ծաղիկներ։ Ծաղիկները խողովակաձև են, կազմված՝ 3 պսակաթերթից, 3 բաժակաթերթից, սովորաբար 6 առէջներից, որոնցից մեկը թերզարգացած է ու չունի փոշանոթ։ Սինկարպյան վարսանդի սերմնարանը եռախցիկ է[6], բաղկացած է 3 պտղաթերթիկից, ծաղիկները դասավորված են հարկերով (որոնք հաճախ անվանվում են «ձեռքեր»[7]) և պարունակում՝ մեծ քանակությամբ նեկտար (մեկ ծաղիկը՝ մինչև 0.5 գ)։ Յուրաքանչյուր հարկ բաղկացած 12-20 ճառագայթաձև դասավորված ծաղիկներից, և ծածկված՝ հաստ, թելանման տերևներով։ Մշակովի բանանների ծաղիկները սպիտակ են, արտաքինից՝ մանուշակագույն, իսկ ներսից՝ մուգ կարմիր։ Սովորաբար արական սեռի ծաղիկները բացվելով շատ արագ ընկնում են՝ ծաղկաբույլի վերին հատվածը թողնելով մերկ, բացառություն է կազմում գագաթային չբացված բողբոջը։ Վայրի տեսակների մոտ ծաղկումը սկսվում է գիշերը կամ վաղ առավոտյան, առաջին դեպքում նրանց փոշոտումն իրականացնում են չղջիկները, իսկ երկրորդում` թռչունները և մանր կաթնասունները[7]։

Պտուղները զարգանում են միայն իգական ծաղիկներից (երկսեռ ծաղիկները անպտուղ են); Զարգացման չափով պտուղների շարքը ավելի ու ավելի է հիշեցնում ձեռքի դաստակը` բազմաթիվ մատներով, որոնցից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է հաստ կեղևով, բազմասերմ հատապտուղ[6]: Տեսակից կամ սորտից կախված բանանների չափը, գույնը և ձևը կարող են նշանակալիորեն տարբերվել: Հաճախ դրանք ունեն երկարաձգված գլանաձև կամ եռանիստի ձև՝ ուղիղ կամ կորացած: Պտղի երկարությունը տատանվում է 3-ից 40 սմ-ի սահմաններում, հաստությունը ` 2-ից 8 սմ-ի սահմաններում[1]: Կեղևի գույնը կարող է լինել դեղին, կանաչ, կարմիր և նույնիսկ արծաթագույն: Միջուկը սպիտակ է, մարմնագույն, դեղին կամ նարնջագույն: Չհասած վիճակում այն պինդ է և կպչուն, բայց հասունացման ընթացքում դառնում է փափուկ և հյութալի: Մշակովի տեսակներում պտուղը հաճախ զուրկ է սերմերից և բույսը կարող է բազմանալ միայն վեգետատիվ ճանապարհով: Վայրի բույսերի միջուկը լցված է մեծ քանակությամբ կլորավուն կամ սրացած պինդ, 3 - 16 մմ երկարությամբ սերմերով, որոնք իրենց ծավալով կարող են գերազանցել պտղամսի ծավալը: Մեկ առանցքի վրա կարող է տեղավորվել 300 պտուղ ընդհանուր՝ 50-60 կգ զանգվածով[8]: Բանաններին բնորոշ է բացասական գեոտրոպիզմ կոչվող կենսաբանական երևույթը. պտուղները ձևավորման ժամանակ ձգողական ուժի ազդեղությամբ ուղղված են ներքև, սակայն աճի ընթացքում հորմոնների ազդեցությամբ մեկ կամ մի քանի առանցքներ սկսում են աճել դեպի վեր[9]: Պտղաբերումից բույսի վերգետնյա մասը մահանում է:

Օգտագործումը սննդի մեջ

Բանանի ուտելի տեսակները բաժանվում են երկու տեսակի՝ աղանդերի, որոնք օգտագործվում են հիմնականում բնական և չորացած վիճակում, և պլատանո, որոնք օգտագործելուց առաջ պահանջում են ջերմային մշակում։ Աղանդերի համար նախատեսված բանանները քաղցր են, պարունակում են մեծ քանակով ածխաջուր, վիտամին C և օրգանիզմին պետքական որոշ հանքային նյութեր, ինչպիսիք են՝ ֆոսֆորը, երկաթը, կալիումը, կալցիումը և մագնեզիումը։ Պլատանային բույսերը (իսպ.՝ plantar` տնկել), որպես կանոն, կանաչ կամ կարմիր, կրախմալային կեղևով պտուղներ են, որոնք ունեն ոչ քաղցր և կոշտ համ: Օգտագործելուց առաջ դրանք շոգեխաշում են, եփում կամ տապակում են: Բացի որպես սնունդ օգտագործելուց այն նաև հանդիսանում է կեր ընտանի կենդանիների համար:[10]

Այժմ աճեցվող բանանի բոլոր տեսակները հանդիսանում են մեկ պտղի` լատին․՝ Musa × paradisiaca-ի տեսակները։ Վերջինս ստեղծվել է մարդու կողմից և ստացվել է սուր բանանի (լատին․՝ Musa acuminata), Բալբիսի բանանի (լատին․՝ Musa balbisiana) և մի փոքր Մակլայի բանանի խաչասերելու եղանակով (լատին․՝ Musa maklayi[7][10]

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Musa species (banana and plantain)» (PDF). Species Profiles for Pacific Island Agroforestry. traditionaltree.org. 2006 (PDF). Վերցված է 2012-11-10-ին. {{cite web}}: Check |archiveurl= value (օգնություն)
  2. Roche, Julian The International Banana Trade. — CRC Press, 1998. — P. 7. — 288 p. — ISBN 978-0849305450
  3. «The Origin of Bananas». Complete Guide to Bananas. banana.com. Արխիվացված է օրիգինալից 2012-11-10-ին. Վերցված է 2012-11-10-ին.
  4. «Bananas of Yunnan and the Himalaya Musaceae». Nature Products. natureproducts.net. Արխիվացված է օրիգինալից 2012-11-10-ին. Վերցված է 2012-11-10-ին.
  5. Morton, Julia F. Fruits of Warm Climates. — Florida Flair Books, 1987. — P. 29–46. — 505 p. — ISBN 978-0961018412
  6. 6,0 6,1 Морщихина С. С. Семейство банановые (Musaceae) // Жизнь растений / под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1982. — Т. 6. Цветковые растения. — С. 383.
  7. 7,0 7,1 7,2 Шипунов, А. Б. (2004). «Класс Однодольные. Банан». Moscow State University Botanical Server. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-11-10-ին. Վերցված է 2012-11-10-ին.
  8. Բանան հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում (Ստուգված է 7 Ապրիլի 2014)
  9. «How to Grow Bananas». Complete Guide to Bananas. Արխիվացված է օրիգինալից 2012-11-10-ին. Վերցված է 2012-11-10-ին.
  10. 10,0 10,1 «Bananas and plantains (Musa spp.)». Hands with yellow fingers. Mildred E. Mathias Botanical Garden. Արխիվացված է օրիգինալից 2012-11-10-ին. Վերցված է 2012-11-10-ին.

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link FA