Jump to content

Դանիել Լիբեսքինդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:14, 7 Մարտի 2021 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դանիել Լիբեսքինդ
անգլ.՝ Daniel Libeskind
Դիմանկար
Ծնվել էմայիսի 12, 1946(1946-05-12)[1][2][3][…] (78 տարեկան)
ԾննդավայրԼոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]
Քաղաքացիություն ԱՄՆ,  Լեհաստան և  Գերմանիա
ԿրթությունԷսեքսի համալսարան, Քուփեր Յունիոն և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց
ԵրկերՖելիքս Նուսբաումի թանգարան, Danish Jewish Museum? և CityLife?
Մասնագիտությունճարտարապետ
ԱշխատավայրԵյլի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
ԱմուսինNina Libeskind?[5]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա և Գեղարվեստի թագավորական ակադեմիա
Կայքlibeskind.com
 Daniel Libeskind Վիքիպահեստում

Դանիել Լիբեսքինդ (անգլ.՝ Daniel Libeskind, մայիսի 12, 1946(1946-05-12)[1][2][3][…], Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]), ամերիկացի ճարտարապետ-դեկոնստրուկտիվիստ։ Ամերիկյան քաղաքացիությունն ստացել է 1965 թվականին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Լիբեսքինդը ծնվել է 1946 թվականի մայիսի 12-ին Լոձում, Լեհաստան, հրեաների ընտանիքում[7]։ Իսրայելում և Նյու-Յորքում ստացել է երաժշտական կրթություն, որտեղ իրեն դրսևորել է որպես վիրտուոզ երաժիշտ։ Հետագայում երաժշտությունը կարևոր դեր է խաղացել նրա ճարտարապետական նախագծումների մեջ։ Լիբեսքինդն ստացել է ճարտարապետական կրթություն Նյու-Յորքում, Քուփեր Յունիոնում (Cooper Union), 1970 թվականին, ինչպես նաև` Անգլիայում ստացել է երկրորդ բարձրագույն կրթություն «ճարտարապետության պատմություն և տեսություն» մասնագիտացմամբ (1972)։

1989 թվականին Լիբեսքինդը հիմնել է Studio Daniel Libeskind բյուրոն Բեռլինում[8]։ 2003 թվականին բյուրոն տեղափոխվել է Նյու-Յորք, երբ բյուրոն հաղթել է Նյու-Նորքի նախկին Համաշխարհային առևտրի կենտրոնի տեղում նոր կոմպլեքս կառուցելու նախագծերի մրցույթում։ Լիբեսքինդն այսօր համարվում է համաշխարհային ճարտարապետության ամենավառ կերպարներից մեկը։

Օնտարիոյի թագավորական թանգարանի ճակատային մասի «դեկոնստրուկտիվ հատվածը»

Այսօր Դանիել Լիբեսքինդը նախագծերից բացի դասավանդում է և դասախոսություններ է կարդում աշխարհի շատ համալսարաններում. Տորոնտոյում, Յեյլում, Փենսիլվանիայում, ինչպես նաև` Կարլսեուրի Դիզայնի համալսարանում (Գերմանիա) և Բեռլինի Հումբոլտի համալսարանի, Էդինբուրգի համալսարանի, Չիկագոյի DePaul և Տորոնտոյի համալսարանների դոկտորական աստիճան ունի։ 1978-85 թվականներին գլխավորել է Կրէնբրուկսկի արվեստների ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետը։ 1986-89 թվականներին հիմնել ու գլխավորել է ճարտարապետական համալսարան Միլանում։ Դանիելը մեկն է այն յոթ ճարտարապետներից, որ 1989 թվականին մասնակցել է «Դեկոնստրուկտիվիզմի ճարտարապետություն» ցուցահանդեսին։ Հանրաճանաչություն սկսել է ձեռք բերել իր բեռլինյան նախագծերի, մասնավորապես, Հրեական թանգարանի նախագծի շնորհիվ։ Նրա ստեղծագործության ոլորտը ոչ միայն ճարտարապետությունն է, այլև` փիլիսոփայությունը, երաժշտությունը, և այս ոլորտներում նա նույնքան բարձր որակավորում ունի, որքան և ճարտարապետության մեջ։ Դժվար է գտնել մեկ այլ ճարտարապետի, ում համար երաժշտությունն այդքան կարևոր տարր լինի ճարտարապետության մեջ։ Երաժշտություն, երկրաչափություն, բառ. սրանք բոլորն էլ ներշնչման աղբյուր են Լիբեսքինդ-ճարտարապետի համար։ Նա կառուցում է շենքեր, գրում է փիլիսոփայական էսսեներ, բեմադրում է օպերա (2000 թվականին Լայպցիգի օպերայում Լիբեսքինդը ոչ միայն բեմադրող էր, այլև խմբավար էր Օլիվիե Մեսսիանի օպերայում)։

Լիբեսքինդի տեքստերը, անգամ` համեմատած Պ. Այզենմանի կամ Բ. Չումի հետ, շատ բարդ են, լի են մետաֆորներով։ Իր տեքստերում նա օգտագործում է ընդգծման մեթոդը։ Լիբեսքինդը քանդում է մակերեսայնության ու պատի գաղափարը։ Ի թիվս մի շարք այլ հատկանիշների, Լիբեսքինդն իր տեքստերում զուգահեռաբար օգտագործում է մի քանի լեզուներ, թեքում է տառերն ու բառերը տարբեր ուղղություններով, բախում է միմյանց, տառերի մեջ թվեր է մտցնում ու իր տեքստն էլ մի յուօրինակ գաղտնագիր է սարքում[9]։ Եվ եթե այն կարդալ ուղղակիորեն, ապա այն անիմաստ կթվա։ Բանն այն է, որ Լիբեսքինդը ինչպես ինչպես տեքստերում, այնպես էլ` ճարտարապետական նախագծերում օգտագործում է տողերի արանքում կարդալու մեթոդը։ Լիբեսքինդի համար չափազանց կարևոր է «Նոր Մոդեռնիզմ» հասկացությունը, որը կապված է Վերջի հետ։ Պարզ է, որ 20-րդ դարի վերջը ճանապարհի ավարտը չէ` չնայած սպասվող փոփոխություններին ուղեկցող աշխարհվերջյան զգացողություններին։ Մշակութային գիտակցման մեջ հնի ու նորի այդ սահմանն արդեն հաղթահարված է, և գոյության միջավայրի փոփոխության զգացողություն է առաջացել։ Փոխվել են նաև մարդկանց ցանկությունները, հետևաբար` փոխվել է մտածողության կերպը։ Լիբեսքինդը ենթադրում է, որ մոդեռնիզմը շարունակվում է ոչ թե 10, 20 կամ 100 տարի, այլ դա 3000 տարի ձգվող գործընթաց է և միայն հիմա է մոտենում ավարտին։ Այսինքն, նա նկատի ունի, որ մարդու ինտելեկտի հարստացման շրջանը, այն մեծությունը, որ աշխարհ են բերել Սոկրատն ու իր համակիրները, մոտենում է ավարտին։ Աշխարհը գոյություն կունենա ևս 1000 տարի, սակայն, հոգևոր առումով այն մոտենում է բացարձակ Վերջին։ Ինչ-որ առումով` Նոր Մոդերնիզմը հենց Վերջն է, Վերջի էմբլեման։ Որպես ճարտարապետ, Լիբեսքինդը համարում է, որ ճարտարապետությունը մտել է մի փուլ, որը դեռ հստակորեն հայտնի չէ։ Սա գիտակից եզրակացությունների ու հստակ կառուցված կատեգորիաների փուլ չէ։ Վերջին մոտենալն, ըստ Լիբեսքինդի, նշանակում է մինչև տվյալ պահը կուտակված փորձի ընկալում և յուրացում։ Իր այս թեորիան Լիբեսքինդը փորձեց կյանքի կոչել «Բեռլինը եզրագծին» (Berlin City Edge 1987) և Բեռլինի հրեական թանգարանի (Jewish Museum, Berlin, 2000) նախագծերում։

Հայտնի նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆելիքս Նուսսբաումի թանգարան Օսնաբրյուկում, 1998
  • Բեռլինի հրեական թանգարան, 1999
  • Կայսերական ռազմական թանգարան Մանչեսթրում, 2001
  • Հրեական թանգարան Կոպենհագենում, 2003
  • Դեվներյան թանգարանի ընդլայնում, 2006
  • Թագավորական թանգարանի ընդլայնում Տորոնտոյում, 2007
  • Հրեական թանգարան Սան-Ֆրանցիսկոյում, 2008

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Simpson P. H. Libeskind, Daniel // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2263827
  4. 4,0 4,1 4,2 Artists + Artworks
  5. Libeskind D. Breaking Ground: An Immigrant's Journey from Poland to Ground ZeroRiverhead Books. — ISBN 978-1-57322-292-1
  6. https://www.goethe.de/resources/files/pdf290/liste_preistraegerinnen_goethe-medaille_1955-20222023.pdf
  7. http://www.angelfire.com/scifi2/rsolecki/daniel_libeskind.html
  8. Պաշտոնական կայք
  9. Libeskind D. The Four Texts. The Surd of Architecture. The AB of Writing // Architectural Design. № 1/2. London, 1989
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Լիբեսքինդ» հոդվածին։