Jump to content

Վիսեյլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:19, 26 Նոյեմբերի 2023 տարբերակ, Ներսես2009 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)


Վիսեյլիա
Տեսակcity of California?, մեծ քաղաք, charter city? և շրջանային կենտրոն
Երկիր ԱՄՆ[1]
ՎարչատարածքԹուլարե շրջան[1]
ԲԾՄ101 ± 1 մետր
Մակերես97,10887 կմ²[2]
Ձևավորում1874
Անվանված էVisalia?
Քարտեզ
Քարտեզ

Վիսեյլիա (անգլ.՝ Visalia), քաղաք Կալիֆոռնիայի կենտրոնական մասում՝ Թուլարե շրջանում, շրջանի վարչական կենտրոնն է։

Վիսեյլիա քաղաքից սկսվում է լանդշաֆտային մայրուղին դեպի մոտակայքում գտնվող «Sequoia» ազգային պարկ։ Բնակչության թիվը 124442 է (ըստ 2010 թվականի մարդահամարի): Հիմնադրվել է 1852 թվականին։ Ավանդաբար եղել է ծաղկուն գյուղատնտեսական շրջանի կենտրոն։ Տեսարժան վայրերի թվում են քաղաքի կենտրոնում գտնվող 19-րդ դարի հարուստ առանձնատները, Մունի գրով զբոսայգին, «Tulare County Museum» պատմաերկրագիտական թանգարանը։

Պատմություն

Տարածքը, որտեղ գտնվում է քաղաքը, հազարավոր տարիներ առաջ ակնհայտորեն բնակեցված է եղել բնիկ հնդկացիների ցեղերով: Թե երբ են ժամանել առաջին եվրոպացիները, անհայտ է, բայց առաջինը, որը գրավոր գրառում է կատարել տարածքի մասին 1722 թվականին եղել է Պեդրո Ֆախեսը[3]։

1850 թվականին, երբ Կալիֆոռնիան ձգտում էր պետականության, Թուլարե շրջանը գոյություն չուներ, այս տարածքը մտնում էր այն ժամանակվա հսկայական Մարիպոսա շրջանի մեջ։ 1852 թվականին այս տարածքում բնակություն են հաստատել առաջին եվրոպացի վերաբնակիչները Four Creeks շրջանում։ Այս վայրը ստացել է Սիերա Նևադայի լեռներից հոսող բազմաթիվ առուների և գետերի անվանումը: Ամբողջ ջուրը թափվել է հսկայական ճահճոտ տարածքում՝ հոյակապ կաղնու անտառով: Վերաբնակիչների աշխատասեր խումբը միջնորդություն է ներկայացրել նահանգի օրենսդիր մարմնին՝ շրջանի կարգավիճակ տրամադրելու համար, և այդ տարվա հուլիսի 10-ին Թյուլար շրջանը իրականություն է դարձել[4]։

Վերաբնակիչների կառուցած ամրոցի առաջին բնակիչներից մեկը Նաթանիել Վիզեն էր, որը պատասխանատու էր նոր բնակավայրի հետազոտության համար: 1852 թվականի նոյեմբերին նա գրում է. «Քաղաքում ապրում է 60-80 բնակիչ, որոնցից 30-ը դպրոցահասակ երեխաներ են։ Քաղաքը գտնվում է Կավեա գետի հատվածներից մեկում և վիճակված է դառնալ Թյուլար շրջանի կենտրոնը»։ 1853 թվականին այս կանխատեսումն իրականություն է դարձել, և այդ ժամանակվանից Վիսեյլիան շարունակում է մնալ շրջանի կենտրոնը[5][6]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Getty Research Institute Getty Thesaurus of Geographic NamesLA: Getty Research Institute, 1997.
  2. United States. Bureau of the Census 2016 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2016.
  3. «Downtown Visalia Statistics». Downtownvisalia.com. Արխիվացված է օրիգինալից 2013-05-21-ին. Վերցված է October 24, 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «CERES: State Historical Landmarks for Tulare County - NO.410 CHARTER OAK OR ELECTION TREE». Ceres.ca.gov. Արխիվացված է օրիգինալից January 4, 2013-ին. Վերցված է October 24, 2012 =dead-ին.
  5. «Historic California Posts: Fort Visalia». Militarymuseum.org. Արխիվացված է օրիգինալից 2012-12-12-ին. Վերցված է October 24, 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. California Genealogy & History Archives Արխիվացված Դեկտեմբեր 18, 2014 Wayback Machine