Բակտերուրիա
Բակտերուրիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | միզուղիների ինֆեկցիաներ |
Բժշկական մասնագիտություն | մանկաբարձ-գինեկոլոգ և ուրոլոգիա |
Բակտերուրիա (բակտերիամիզություն), բակտերիաների առկայությունը մեզում[1]։ Տարբերում ենք բակտերուրիայի երկու հիմնական տեսակ՝ ախտանիշային կամ սիմպտոմատիկ (միզուղիների վարակ) և անախտանիշային կամ ասիմպտոմատիկ բակտերիուրիա[1][2]։ Ախտորոշվում է մեզի ընդհանուր հետազոտությամբ կամ մեզի ցանքսի միջոցով[3]։ Առավել հաճախ հայտնաբերվող հարուցիչը աղիքային ցուպիկն (Escherichia coli) է[1]։ Հիմնականում ասիմպտոմատիկ անհատները չունեն հետազոտման կարիք[3]։ Տարբերակիչ ախտորոշումը ներառում է տարբերակումը հետազոտման նյութի այլ ծագման մանրէներով աղտոտումից[1]։ Հատուկ մեթոդների կիրառմամաբ առողջ մարդկանց մեզում կարող են հայտնաբերվել նաև որոշ՝ նորմալ միկրոֆլորայի մաս կազմող, ոչ ախտածին բակտերիաներ[4]։
Ախտանիշների առկայության պարագայում բուժումը գլխավորապես հակաբիոտիկներով է[3]։ Ասիմպտոմատիկ բակտերուրիան չունի բուժման կարիք, բացարությամբ հետևյալ վիճակների՝ հղիություն, վերջերս տարած երիկամի փոխպատվաստում, միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսի առկայություն վաղ հասակի երեխաների մոտ և նրանց դեպքում, ովքեր պետք է ենթարկվեն միզուղիների վիրահատության[3][5]։
Ասիմպտոմատիկ բակտերուրիան առավել հաճախ հանդիպում է միջին տարիքի կանանց շրջանում, իսկ այլ խմբերում հանդիպման հաճախականությունը կազմում է 3%[6]։ Միզային կաթետրի երկարաժակետ առկայության դեպքում հաճախականությունը կազմում է 100%[6]։ Կանանց մոտավորապես 10%-ի շրջանում զարգանում է միզուղիների վարակ մեկ տարվա ընթացքում, իսկ 1/2-ը ունենում են միզուղիների վարակ գոնե մեկ անգամ իրենց կյանքի ընթացքում[7][8]։
Ախտանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անախտանիշ բակտերուրիա
Անախտանիշ բակտերուրիա է համարվում մեզում բակտերիաների առկայությունը առանց միզային համակարգի վարակի նշանների։ Այն առավել տարածված է կանանց, տարեցների, դիաբետ, միզային կաթետր և ողնուղեղի վնասվածք ունեցողների շրջանում։ Երկարաժամկետ Ֆոլի կաթետրով հիվանդների մոտ բակտերուրիա է դիտվում համատարած կերպով։ Քրոնիկ անախտանիշ բակտերամիզություն առանց միզային վարակի նշանների հանդիպում է երկարատև խնամք պահանջող պոպուլյացիայի մոտ 50%-ի շրջանում[9]։ Հղիների շրջանում բակտերամիզության առկայությունը ասոցացվում է ցածր քաշով նորածնի ծննդի, վաղաժամ ծննդաբերության և նորածնային ինֆեկցիայի զարգացման հետ[10][11]։ Բացի այդ այն բարձրացնում է պրեէկլամսիայի ռիսկը[11]։
Ախտանիշային բակտերուրիա
Մեզում բակտերիաների առկայությունն է, որն ուղեկցվում է միզուղիների վարակի ախտանիշերով, ինչպիսիք են՝ հաճախացած միզարձակումը, տենդը, գոտկատեղի ցավը։ Սիմպտոմատիկ բակտերուրիան վկայում է միզային համակարգի վարակի առկայության մասին, օրինակ՝ պիելոնեֆրիտ կամ ցիստիտ։ Ամենատարածված հարուցիչը աղիքային ցուպիկն է։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախտորոշիչ հետազոտություները կիրառվում են միզային համակարգի վարակի նշանների առկայության դեպքում և վերոնշյալ բացառությունների պարագայում։
- Բակտերուրիան կարող է հայտնաբերվել մեզի «դիփսթիք» հետազոտությամբ։ Մեզի նիտրիտային թեստով հնարավոր է որոշել ցանկացած բակտերիա, որի կենսագործունեությունը նվազեցնում է նիտրատի քանակը։ Լեյկոցիտ-էսթերազային փորձը հայտնաբերում է մեզում լեյկոցիտների առկայություն, որը ասոցացվում է միզուղիների վարակի հետ։ Մեզի «դիփսթիք» հետազոտությունը արագ է և հասանելի։
- Մեզի մանրադիտակային հետազոտությունը(մեզի ընդհանուր հետազոտություն) սպեցիֆիկ է հատկապես գրամի եղանակով ներկման ժամանակ, սակայն պահանջում է ավելի շատ ժամանակ և փորձ նախորդ մեթոդի համեմատ։
- Բակտերուրիայի ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում մեզի ցանքսը, որի միջոցով հայտնաբերվում է կոնկրետ միկրոօրգանիզմ։ Այս հետազոտությունը ավելի սպեցիֆիկ է, բայց արդյունքը ստացվում է օրերի ընթացքում։ Այդ իսկ պատճառով ավելի հաճախ բակտերուրիայի բուժումը իրականացվում է հիմնվելով նախորդ հետազոտությունների վրա, իսկ ցանքսի արդյունքների միջոցով կարող է իրականցվել հակաբիոտիկի ընտրության շտկում, եթե դրա կարիքը լինում է։ Մեզի ցանքսով որոշվում է նաև բակտերիայի հակաբիոտիկային զգայունությունը։
Բակտերուրիան հաստատվում է, երբ մեզի միջին շիթից վերցված փորձանմուշի (տղամարդու դեպքում մեկ, իսկ կնոջից՝ երկու փորձանմուշ) 1մլ-ից անջատվում է մոնոբակտերալ 100,000 և ավելի գաղութ առաջացրած միավոր[12], իսկ միզային կաթետրով վերցված մեկ փորձանմուշի (թե կնոջ, թե տղամարդու համար) 1մլ-ում ավելի քան 100,000 և ավելի գաղութ առաջացրած միավոր[12]։ Միզային համակարգի վարակի ախտանիշներ ունեցող կանանց համար ախտորոշիչ է համարվում 100 գաղութ առաջացրած մոնոբակտերիալ միավորի հայտնաբերումը մեկ փորձանմուշի 1մլ-ում[13]
Սկրինինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկ անգամյա սկրինինգ հետազոտություն ցուցված է հղիության վաղ շրջանում[14]։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշումը բուժել, թե ոչ կախված է ախտանիշների առկայությունից և ուղեկցող վիճակներից՝
Անախտանիշ բակտերուրիա
Անախտանիշ բակտերուրիան հիմնականում չունի բուժման կարիք[5]։ Բացառություն են կազմում հղիությունը, նրանք ովքեր պատրաստվում են ենթարկվել միզային համակարգի վիրահատության[5][15], միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսով երեխաները և միազային համակարգի արատներով մարդիկ[16]։ Ցուցված չէ բուժել անախտանիշ բակտերուրիան դիաբետով, երիկամի տրանսպլանտացիայով և ողնուղեղային վնասվածքով հիվանդների շրջանում[17]։ Հակաբիոտիկային բուժման գերկիրառումը ունի մի շարք կողմանկի ազդեցություններ[18]։ Այն բարձրացնում է հակաբիոտիկային կայունության, փորլուծության և Clostridium difficile
կոլիտի զարգացման ռիսկը։
Ախտանիշային բակտերուրա
Ախտանիշային բակտերուրիան բուժվում է որպես միզուղիների ինֆեկցիա և պահանջում է հակաբիոտիկների կիրառում։ Լայնորեն կիրառվող հակաբիոտիկներ են նիտրոֆուրանտոինը և տրիմետոպրիմ/սուլֆամետոքսազոլը։
Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խումբ | Հաճախականություն (%) | |
---|---|---|
Առողջ նախադաշտանային տարիքի կանայք | 1.0 - 5.0 | |
Հղի կանայք | 1.9 - 9.5 | |
Հետդաշտանադադարային տարիքի կանայք (50 -ից 70 տարեկան) | 2.8 - 8.6 | |
Շաքարային դիաբետի առկայություն | Կանայք | 9.0 - 27.0 |
Տղամարդիկ | 0.7 - 1.0 | |
Հեմոդիալիզ | 28.0 | |
Միզային կաթետրի առկայություն | Կարճաժամկետ | 9.0 - 23.0 |
Երկարաժամկետ | 100 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Das, K. V. Krishna; Das, KV Krishna (2017). Textbook of Medicine: Two Volume Set (անգլերեն). JP Medical Ltd. էջ 1250. ISBN 9789386056108.
- ↑ Sendi, P; Borens, O; Wahl, P; Clauss, M; Uçkay, I (2017). «Management of Asymptomatic Bacteriuria, Urinary Catheters and Symptomatic Urinary Tract Infections in Patients Undergoing Surgery for Joint Replacement: A Position Paper of the Expert Group». Journal of bone and joint infection. 2 (3): 154–159. doi:10.7150/jbji.20425. PMC 5592375. PMID 28894690.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Bacterial Urinary Tract Infections (UTIs)». Merck Manuals Professional Edition (կանադական անգլերեն). 2016 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «The human urinary microbiome and how it relates to urogynecology». Int Urogynecol J. 27 (9): 1307–12. 2016. doi:10.1007/s00192-016-2944-5. PMID 26811114.
{{cite journal}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն) - ↑ 5,0 5,1 5,2 Köves, B; Cai, T; Veeratterapillay, R; Pickard, R; Seisen, T; Lam, TB; Yuan, CY; Bruyere, F; Wagenlehner, F; Bartoletti, R; Geerlings, SE; Pilatz, A; Pradere, B; Hofmann, F; Bonkat, G; Wullt, B (2017 թ․ հուլիսի 25). «Benefits and Harms of Treatment of Asymptomatic Bacteriuria: A Systematic Review and Meta-analysis by the European Association of Urology Urological Infection Guidelines Panel». European Urology. 72 (6): 865–868. doi:10.1016/j.eururo.2017.07.014. PMID 28754533.
- ↑ 6,0 6,1 6,2 Colgan, R; Nicolle, LE; McGlone, A; Hooton, TM (2006 թ․ սեպտեմբերի 15). «Asymptomatic bacteriuria in adults». American Family Physician. 74 (6): 985–90. PMID 17002033.
- ↑ Salvatore S, Salvatore S, Cattoni E, Siesto G, Serati M, Sorice P, Torella M (2011 թ․ հունիս). «Urinary tract infections in women». European journal of obstetrics, gynecology, and reproductive biology. 156 (2): 131–6. doi:10.1016/j.ejogrb.2011.01.028. PMID 21349630.
- ↑ Nicolle LE (2008). «Uncomplicated urinary tract infection in adults including uncomplicated pyelonephritis». Urol Clin North Am. 35 (1): 1–12, v. doi:10.1016/j.ucl.2007.09.004. PMID 18061019.
- ↑ AMDA – The Society for Post-Acute and Long-Term Care Medicine (2014 թ․ փետրվար), «Ten Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, AMDA – The Society for Post-Acute and Long-Term Care Medicine, Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին
- ↑ Smaill, Fiona M.; Vazquez, Juan C. (2015 թ․ օգոստոսի 7). «Antibiotics for asymptomatic bacteriuria in pregnancy». The Cochrane Database of Systematic Reviews (8): CD000490. doi:10.1002/14651858.CD000490.pub3. ISSN 1469-493X. PMID 26252501.
- ↑ 11,0 11,1 Szweda, Hanna; Jóźwik, Marcin (2016). «Urinary tract infections during pregnancy - an updated overview». Developmental Period Medicine. 20 (4): 263–272. ISSN 1428-345X. PMID 28216479.
- ↑ 12,0 12,1 Detweiler K, Mayers D, Fletcher SG (2015 թ․ նոյեմբեր). «Bacteruria and Urinary Tract Infections in the Elderly». The Urologic Clinics of North America (Review). 42 (4): 561–8. doi:10.1016/j.ucl.2015.07.002. PMID 26475952.
- ↑ Sam, Amir H.; James T.H. Teo (2010). Rapid Medicine. Wiley-Blackwell. ISBN 978-1-4051-8323-9.
- ↑ Moore, Ainsley; Doull, Marion; Grad, Roland; Groulx, Stéphane; Pottie, Kevin; Tonelli, Marcello; Courage, Susan; Garcia, Alejandra Jaramillo; Thombs, Brett D. (2018 թ․ հուլիսի 8). «Recommendations on screening for asymptomatic bacteriuria in pregnancy». Canadian Medical Association Journal. 190 (27): E823–E830. doi:10.1503/cmaj.171325. PMID 29986858.
- ↑ Ramos, Jorge A.; Salinas, Diego F.; Osorio, Johanna; Ruano-Ravina, Alberto (2016 թ․ սեպտեմբեր). «Antibiotic prophylaxis and its appropriate timing for urological surgical procedures in patients with asymptomatic bacteriuria: A systematic review». Arab Journal of Urology. 14 (3): 234–239. doi:10.1016/j.aju.2016.05.002. ISSN 2090-598X. PMC 4983160. PMID 27547467.
- ↑ Asymptomatic bacteriuria from Medline Plus. Updated May 26, 2006, retrieved January 28, 2008.
- ↑ Nicolle, Lindsay E. (2014). «Urinary Tract Infections in Special Populations». Infectious Disease Clinics of North America. 28 (1): 91–104. doi:10.1016/j.idc.2013.09.006. PMID 24484577.
- ↑ Zalmanovici Trestioreanu, A; Lador, A; Sauerbrun-Cutler, MT; Leibovici, L (2015 թ․ ապրիլի 8). «Antibiotics for asymptomatic bacteriuria». The Cochrane Database of Systematic Reviews. 4: CD009534. doi:10.1002/14651858.CD009534.pub2. PMID 25851268.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|