Անահիտ Ղազախեցյան
Անահիտ Ղազախեցյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1999 (24 տարեկան) |
Ծննդավայր | Վանաձոր, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և թարգմանչուհի |
Քաղաքացիություն | Հայաստան |
Անահիտ Աշոտի Ղազախեցյան (դեկտեմբերի 26, 1999, Վանաձոր, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին ընդունվել է Վանաձորի Պուշկինի անվան թիվ 4 դպրոցը, այնուհետև տեղափոխվել է Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց, որն ավարտել է 2017 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Հայ-ռուսական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը։
Նրա բանաստեղծություններն ու թարգմանություններն տպագրվել են «Երկունք», «Գարուն», «Շավիղ+», «Գրանիշ», «Ինքնագիր»[2], «Գրեթերթ» պարբերականներում։ 2016 թվականին Լոռու մարզում կայացած մրցույթում, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին, զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ «Կներե՞մ, Հայաստան» էսսեով[3]։ 2017 թվականին եղել է «Գրանիշ» գրական համայնքի Տարվա բացահայտում[4]։ Նույն թվականին եղել է «Արարատ Մկրտումյանի անվան գրական մրցանակի» մրցանակակիր, տպագրվել «Բառերի եզրին» անթալոգիայում։ 2018 թվականին «Դար» ակումբի կողմից կազմակերպված «Թավշյա հաղթանակ։ Ինձ բացակա չդնեք» համահայկական մրցույթում «Ներանձնական հեղափոխություն» էսսեով[5] զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ տպագրվելով նույն վերնագիրը կրող անթոլոգիայում։ Վերոնշյալ էսսեն հաղթող է ճանաչվել նաև «Գրանիշ» գրական համայնքի 2018 թվականի «Լավագույն էսսե» անվանակարգում։ 2019 թվականին ԵՊՀ համահայկական գրական մրցույթում զբաղեցրել է 1-ին հորիզոնական, նույն թվականին Գրանիշի «Լավագույն թարգմանություն» անվանակարգում հաղթող է եղել Դենիել Ջոնսի «Խիզախները երբեք բանաստեղծություն չեն գրում»[6] շարքի համար։
2019 թվականին նրա բանաստեղծությունները տպագրվել են ուկրաիներեն «Լիտավրի» ալմանախում։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիլեմա, Ե., Մագաղաթ, 2018, 86 էջ։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարկ Տվեն, Թոմ Սոյերը արտասահմանում, Ե., Դարակ, 2019։
- Լայմըն Ֆրենկ Բաում, Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները, Ե., Դարակ, 2019։
- Քեյթ Աթքինսըն, Թանգարանի հետնաբեմում, Դարակ, 2021, 504 էջ։
- Մարկուս Զուսակ, Գրքի գողը, Ե., Դարակ, 2022, 704 էջ։