Մոունգի Բավենդի
Մոունգի Բավենդի منجي الباوندي և ֆր.՝ Moungi Gabriel Bawendi | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[2] |
Քաղաքացիություն | Թունիս, ԱՄՆ և Ֆրանսիա |
Կրթություն | Չիկագոյի համալսարան[3] և Հարվարդի համալսարան[3] |
Մասնագիտություն | քիմիկոս |
Աշխատավայր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[4][3][1] |
Ծնողներ | հայր՝ M. Salah Baouendi? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[12] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | nanocluster.mit.edu |
Moungi Bawendi Վիքիպահեստում |
Մոունգի Բավենդի (արաբերեն՝ منجي الباوندي; ծնված՝ մարտի 15, 1961)Moungi Bawendi (արաբ․՝ منجي الباوندي; born 15 March 1961)[13][14] ամերիկացի-թունիսցի-ֆրանսիացի քիմիկոս[15][16]։ Նա ներկայումս Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Լեսթեր Վուլֆի պրոֆեսորն է[17][18]։ Բավենդին հայտնի է բարձրորակ քվանտային կետերի քիմիական արտադրության մեջ իր հաջողություններով[19]։ 2023 թվականին նա արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի։
Վաղ կյանք
Մոունգի Բավենդին ծնվել է Փարիզում, Ֆրանսիա, թունիսցի մաթեմատիկոս Մուհամեդ Սալահ Բաուենդիի ընտանիքում։ Ֆրանսիայում և Թունիսում ապրելուց հետո Բավենդին և իր ընտանիքը գաղթել են Միացյալ Նահանգներ, երբ նա երեխա էր[20]։ Նրանք ապրում էին Ուեսթ Լաֆայետում, Ինդիանա, քանի որ Սալահն աշխատում էր Փրդյու համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում[20]։ 1978 թվականին Բավենդին ավարտել է West Lafayette Junior-Senior High School-ը[21][22]։
Բարձրագույն կրթություն և կարիերա
Արվեստի բակալավր 1982 թվականին[23] և արվեստի մագիստրոս 1983 թվականին Բավենդին ստացել է Հարվարդի համալսարանից[24]։ 1988 թվականին Չիկագոյի համալսարանում, Կարլ Ֆրիդի և Տակեշի Օկայի ղեկավարությամբ, նա պաշտպանել է իր դոկտորական թեզը քիմիայից[19][25],
Ֆրիդի հետ Բավենդին աշխատել է տեսական պոլիմերների ֆիզիկայի վրա[26], իսկ Օկայի հետ՝ H3+-ի տաք շերտերի հետ փորձերի վրա, որոնք դեր են խաղացել 1989 թվականին դիտված Յուպիտերի արտանետումների սպեկտրի վերծանման գործում[27]։
Օկայի խորհրդով Բավենդիին մասնակցել է Bell Labs-ի ամառային ծրագրին, որտեղ Լուի Բրյուսը Բավենդիին ՛անոթացրեց քվանտային կետերի հետազոտությանը[26]։ Ավարտելուց հետո Բավենդին և Բրյուսի հետ ընդունվեցին Bell Labs[28]։
1990 թվականին Բավենդին ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին (MIT) և 1996 թվականին պրոֆեսորի կոչում է ստացել[28]։
Հետազոտություն
2000-2010 թվականներին Բավենդին ամենաշատ մեջբերված քիմիկոսներից մեկն էր[29]։ Քվանտային կետերի հետազոտության և զարգացման մեջ Նա առաջատար դիրք ունի[19]։ Քվանտային կետերը մանր կիսահաղորդչային բյուրեղներ են, որոնց նանոչափերը դրանց եզակի օպտիկական և էլեկտրոնային հատկություններ են տալիս[30]։
Քվանտային կետերի հետազոտության հիմնական խնդիրը բարձրորակ քվանտային կետեր ստեղծելու կայուն և միատեսակ ուղիներ գտնելն էր։ Բավենդին ճանաչում ստացավ քվանտային կետերի սինթեզի ստանդարտացված մեթոդների մշակման համար։ 1993 թվականին Բավենդին և նրա ասպիրանտներ Դեյվիդ Նորիսը և Քրիստոֆեր Մյուրեյը[31], զեկուցեցին հստակ չափերով և բարձր օպտիկական որակով վերարտադրվող քվանտային կետերի արտադրության տաք ներարկման սինթեզի մեթոդի մասին։ Քիմիական արտադրության մեթոդների այս բեկումնային նվաճումը հնարավորություն տվեց «կարգավորել» քվանտային կետերը ըստ չափի և արդյունքում հասնել կանխատեսելի հատկությունների։ Դա գիտնականներին նյութի նկատմամբ շատ ավելի մեծ վերահսկողության՝ ճշգրիտ և վերարտադրելի արդյունքների հասնելու հնարավորություն տվեց[32][33]։
Այս մեթոդը քվանտային կետերի տեխնոլոգիական կիրառությունների զարգացման համար լայն հնարավորություններ ստեղծեց[32][33]։ Քվանտային կետերն այժմ օգտագործվում են լուսարձակող դիոդներում (LED), ֆոտոգալվանային սարքերում (արևային բջիջներ)[34], ֆոտոդետեկտորների, ֆոտոհաղորդիչների, լազերների[35], կենսաբժշկական պատկերների, կենսասենսորության և այլ կիրառություններում։.[34]
Պարգևներ և մրցանակներ
1994 թվականին Բավենդիին շնորհվել է Sloan հետազոտական կրթաթոշակ[36]։ Նա արժանացել է 1997 թվականի Ամերիկյան քիմիական ընկերության (ACS) Նոբելյան ստորագրության մրցանակին քիմիայի ոլորտում բարձրագույն կրթության համար[37]։ 2001 թվականին, ֆիզիկական քիմիայում նորարական նյութերի համար, նա ստացել է Սաքլերի մրցանակ[38]։ 2006 թվականին նա արժանացել է Էռնեստ Օրլանդո Լոուրենսի մրցանակինI[39]։
Նա ընտրվել է 2003 թվականին՝ Գիտության զարգացման խթանման ամերիկյան ասոցիացիայի[40], 2004 թվականին՝ Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի[41], 2007 թվականին՝ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[42]։
2010 թվականի մարտի 23-ին կայացած Ազգային հավաքի ժամանակ Բավենդին ստացավ կոլոիդների և մակերեսային քիմիայի բնագավառում ACS մրցանակը[37][43]։ Քվանտային կետերի հետազոտության համար, նա նաև ստացել է 2011 թվականի Հյուսիսային Ամերիկայի SEMI մրցանակը[44]։
2023 թվականին Բավենդին Լուի Բրյուսի և Ալեքսեյ Եկիմովի հետ համատեղ արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի «քվանտային կետերի հայտնաբերման և սինթեզի համար»[15]։
Անձնական կյանք
Բավենդին ամուսնացած է լրագրող Ռեյչել Զիմերմանի հետ՝ MIT-ի մեկ այլ պրոֆեսորի՝ Սեթ Թելլերի այրու հետ[45]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ https://books.google.tn/books?id=4NVECgAAQBAJ&pg=PA4&dq=moungi+bawendi+Français
- ↑ 3,0 3,1 3,2 https://engineering.buffalo.edu/chemical-biological/news-events/events/seminar-series/cbe-seminars---spring-2019/moungi-bawendi.html
- ↑ https://chemistry.mit.edu/profile/moungi-bawendi/
- ↑ https://science.osti.gov/lawrence/Award-Laureates/2000s/bawendi
- ↑ https://www.packard.org/what-we-fund/science/packard-fellowships-for-science-and-engineering/fellowship-directory/bawendi-moungi-g/
- ↑ https://www.acs.org/funding/awards/acs-award-in-colloid-chemistry/past-recipients.html
- ↑ https://www.coblentz.org/awards/the-coblentz-award/
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ Press release nobelprize.org
- ↑ Moungi Bawendi Facts
- ↑ http://www.nasonline.org/member-directory/members/2539086.html
- ↑ Tiss, Mohsen (2023 թ․ հոկտեմբերի 4). «Le Tunisien Moungi G. Bawendi parmi les lauréats du prix Nobel de chimie». Tunisie.
- ↑ «Le Tunisien Moungi Bawendi parmi le trois Prix Nobel de chimie 2023». 2023 թ․ հոկտեմբերի 4.
- ↑ 15,0 15,1 Devlin, Hannah; correspondent, Hannah Devlin Science (2023 թ․ հոկտեմբերի 4). «Scientists share Nobel prize in chemistry for quantum dots discovery». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «An overview of the main Tunisian scientists in Chemistry and Materials Science» (PDF). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Moungi Bawendi». mit.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Moungi Bawendi». mit.edu. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 «The Nobel Prize in Chemistry 2023». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ 20,0 20,1 Baklouti, Ali; El Kacimi, Aziz; Kallel, Sadok; Mir, Nordine (2015). Analysis and Geometry: MIMS-GGTM, Tunis, Tunisia, 2014. In Honour of Mohammed Salah Baouendi (անգլերեն). Heidelberg: Springer. ISBN 9783319174426. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Distinguished West Lafayette Alumni to Return for Wall of Pride Celebration». West Lafayette Schools Education Foundation. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Bangert, Dave (2023 թ․ հոկտեմբերի 4). «West Lafayette grad awarded Nobel Prize in Chemistry». www.basedinlafayette.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «University of Chicago alum shares Nobel Prize in Chemistry - CBS Chicago». CBS News. 2023 թ․ հոկտեմբերի 4.
- ↑ Gregersen, Erik (2023 թ․ հոկտեմբերի 6). «Moungi Bawendi | Biography, Nobel Prize, Quantum Dots, & Facts | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Bawendi, Moungi Gabriel (1988). From the Biggest to the Smallest Polyatomic Molecules: Statistical Mechanics and Quantum Mechanics in Action (PhD Dissertation). University of Chicago.
- ↑ 26,0 26,1 «UChicago alum Moungi Bawendi shares Nobel Prize in Chemistry for discovery of quantum dots | University of Chicago News». news.uchicago.edu (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Oka, Takeshi (2013 թ․ հոկտեմբերի 3). «My 45 Years of Astrochemistry: Memoirs of Takeshi Oka». The Journal of Physical Chemistry A (անգլերեն). 117 (39): 9308–9313. Bibcode:2013JPCA..117.9308O. doi:10.1021/jp4035826. ISSN 1089-5639. PMID 24490724.
- ↑ 28,0 28,1 «Names of purported Nobel chemistry prize winners inadvertently released». Reuters (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Most cited chemists». Thomson Reuters. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Singh, Suchita; Dhawan, Aksha; Karhana, Sonali; Bhat, Madhusudan; Dinda, Amit Kumar (2020 թ․ նոյեմբերի 29). «Quantum Dots: An Emerging Tool for Point-of-Care Testing». Micromachines. 11 (12): 1058. doi:10.3390/mi11121058. ISSN 2072-666X. PMC 7761335. PMID 33260478.
- ↑ Robinson2023-10-11T17:50:00+01:00, Julia. «The quantum dot story». Chemistry World (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 32,0 32,1 Palma, Jasmine; Wang, Austin H. (2023 թ․ հոկտեմբերի 6). «One Small Quantum Dot, One Giant Leap for Nanoscience: Moungi Bawendi '82 Wins Nobel Prize in Chemistry | News | The Harvard Crimson». The Harvard Crimson.
- ↑ 33,0 33,1 Linke, Heiner (2023 թ․ հոկտեմբերի 3). «Quantum dots — seeds of nanoscience» (PDF). The Royal Swedish Academy of Sciences.
- ↑ 34,0 34,1 Cotta, Mônica A. (2020 թ․ հունիսի 26). «Quantum Dots and Their Applications: What Lies Ahead?». ACS Applied Nano Materials (անգլերեն). 3 (6): 4920–4924. doi:10.1021/acsanm.0c01386. ISSN 2574-0970. S2CID 225779939.
- ↑ Lerner, Eric J. (2000 թ․ դեկտեմբերի 1). «Introduction to photodetectors and applications». Laser Focus World.
- ↑ «Fellows Database». Alfred P Sloan Foundation. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 37,0 37,1 «American Chemical Society's president comments on award of 2023 Nobel Prize in Chemistry». American Chemical Society (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Past Laureates of the Raymond and Beverly Sackler International Prize in the Physical Sciences». Tel Aviv University (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «LAWRENCE Award Laureates | U.S. DOE Office of Science (SC)». science.osti.gov (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հունիսի 16. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «AAAS Elects Fellows in Chemistry». Chemical and Engineering News (volume 81). 2003 թ․ մարտի 31. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Member Directory | American Academy of Arts and Sciences». www.amacad.org. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Moungi G. Bawendi». National Academy of Sciences. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Dresselhaus and Bawendi Honored by ACS» (PDF). MIT the Spectograph. 26. 2010.
- ↑ «QD Vision receives the SEMI Award for quantum dot research». 2012 թ․ հունվարի 18.
- ↑ Zimmerman, Rachel (2023 թ․ հոկտեմբերի 14). «Our lives had been shattered. Now something extraordinary was happening». Washington Post.
- Մարտի 15 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի քիմիկոսներ