Jump to content

Չինովնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Պիրատսկի Կ. Կ. պառերազմի 5-րդ և 8-րդ դասարանի պաշտոնյաներ, 1863 թվական:
Պիրատսկի Կ. Կ. Դոնի բանակի քաղաքացիական չինովնիկ, 1867 թվական:
Զինվորական բաժնի քաղաքացիական չինովնիկներ: Հրետանու չինովնիկը շտաբի սպայական կոչման, տեղագրության օբեր-սպայի կոչման, ռազմաուսումնական կառույցների ուսումնադաստիարակչական ծառայության չինովնիկ, որը չունի ռազմական պաշտոն, 1883 թվական:

Չինովնիկ, կոչում ունեցող անձ, կայանում է քաղաքացիական կամ պա��ատական ծառայության մեջ։ Չինովնիկության սահմանակարգը դե ֆակտո գոյություն է ունեցել Ռուսական թագավորությունում և Ռուսական կայսրությունում, բայց մինչ 1722 թվականը չի ունեցել հստակ կառուցվածք։ 1722 թվականի հունվարի 24-ին չինովնիկության սահմանակարգը դե-յուրե կազմավորվել է աստիճանների ցուցակի հաստատության կողմից։

«Ինչպես գյուղացիները կալվածատերերի ստրուկներն էին, այնպես էլ ռուս ազգը մինչ այժմ մնում է չինովնիկների ծառան», - գրում էր Լենինը 1903 թվականին, - քաղաքական ազատությունը նշանակում է, որ ազգն ինքն ունի իրավունք սեփական չինովնիկներ ընտրելու»[1]

1917 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո, աստիճանների ցուցակը ոչնչացվեց, իսկ չինովնիկության սահմանակարգը վերացվեց[2]։ Պետական կառավարման ոլորտում աշխատող անձինք սկսեցին վերանվանվել պետական ծառայողներ։

Տեսակներ

  • Ռազմական ստորաբաժանման քաղաքացիական չինովնիկը զինծառայող չինովնիկն է, որը կրում է քաղաքացիական դասակարգային աստիճան։ Բացի արտաքին նշաններից (աստիճանի կոչումը, համազգեստը), նա տարբերվում է զինվորական աստիճանից (սպա) նրանով, որ նրա համար պարտադիր չէ հետևողական անցումը զինվորական ծառայության՝ սկսած ամենածացր կոչումից։ Ենթակա են սահմանափակ զինվորական իրավասությանը․ պաշտոնական հանցագործությունների և զինվորական կարգապահության կանոնների խախտման համար։
  • Դասական չինովնիկ, սահմնաված դասակարգի պաշտոն կամ դրա վրա իրավունք ունեցող չինովնիկ։
  • Գրասենյակային չինովնիկ, ինչ-որ դասական պաշտոն ունեցող և պետական ատյանում հատուկ անվանում չունեցաղ պաշտոն զբաղեցնող չինովնիկ։

Ծանոթագրություններ

  1. К деревенской бедноте
  2. Декрет об уничтожении сословий и гражданских чинов // Декреты советской власти : сб. док. / Ин-т марксизма-ленинизма при ЦК КПСС ; Ин-т истории АН СССР : [многотомное изд.]. — М.: Политиздат, 1957—1997. — Т. 1: 25 октября 1917 г. — 16 марта 1918 г. / подгот. С. Н. Валк и др. — С. 71—72. — ISBN 5-250-00390-7. (ISBN т. 1 отсутствует. Привязано к: Декреты советской власти: [многотомник]. М., 1957—1997.)

Գրականություն

Տես՝ чиновник Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
  • «Должность». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • «Служба государственная». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Т. Ф. Ефремова. Новый словарь русского языка. Толково-словообразовательный (Словарь Ефремовой). [1]
  • Д. Н. Ушаков. Большой толковый словарь современного русского языка (Словарь Ушакова).