Jump to content

IPhone 3G

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
iPhone 3G
ԿարգախոսApple Inc.
ԱրտադրողFoxconn[1]
Էկրան5 դյույմանոց սենսորային էկրանի 163 ppi խտության դեպքում 320x480 (HVGA) թույլատվություն
Տեսախցիկ2 մեգափիքսել
Օպերացիոն
համակարգ
iOS 4.2.1 (8C148): Թարմացումը այլևս չի աջակցվում[2]
Պրոցեսոր620 ՄՀց-անոց Samsung 32-bit RISC ARM11[3]
(ծրագրապես իջեցված է մինչև 412 ՄՀց[4])
Օպերատիվ
հիշողություն
128 մբ EDRAM
Մշտական
հիշողություն
8 կամ 16 գիգաբայթ մշտական հիշողություն
ՑանցերQuad-band GSM/GPRS/EDGE
(850 900 1800 1900 ՄՀց)
Tri-band UMTS/HSDPA
(850 1900 2100 ՄՀց)
Wi-Fi (802.11 b/g)
Bluetooth 2.0 + EDR
USB 2.0[5]
Մարտկոց1150 մԱժ լիթիում-իոնային անփոփոխ մարտկոց
Չափս115,5×62,1×12,3 մմ
Քաշ133 գ
ՆախորդiPhone 2G
ՀաջորդiPhone 3GS

iPhone 3G` Apple ընկերության սմարթֆոն։ iPhone-ի երկրորդ մակարդակն է։ Ներկայացվել է 2008 թվականի հունիսին Սան Ֆրանցիսկոյում անց կացված WWDC-ի ժամանակ։ Ի տարբերություն առաջին մակարդակի iPhone-ից iPhone 3G-ն աջակցում է UMTS, HSDPA և A-GPS ստանդարտները։ Բացի այդ հայտարարվել է App Store հավելվածների խանութի բացման մասին։ Տեսախցիկը չի փոփոխվել և չի ստացել վիդեոյի տեսագրման հնարավորություն։

Ծրագրային ապահովման վերջին աջակցվող տարբերակը iOS 4.2.1-ն է։ 2011 թվականի մարտի 11-ին թողարկվել է iOS 4.3-ը, որը չի աջակցվում iPhone 3G-ի կողմից[6]։

Պատմություն

Անոնս

iPhone 3G-ն աշխարհի 22 երկրներում թողարկվել է 2008 թվականի հուլիսի 11-ին սպիտակ կամ սև գունավորմամբ, 8 կամ 16 ԳԲ հիշողության ծավալով[7][8]։ iPhone 3GS-ի թողարկումից հետո 3G-ն կրկնակի էժանացել է մինչև $99 և վաճառվել է միայն սև գունավորմամբ 8 ԳԲ հիշողության ծավալով և թարմացված 2010 թվականի հունիսի 7-ի iPhone OS 3.0.7 օպերացիոն համակարգով, iPhone 4-ի թողարկումից հետո iPhone 3G-ն արտադրությունից հանվել է[9]։ Իրեն փոխարինել է նույն գինը ունեցող iPhone 3GS-ը (99 ԱՄՆ դոլար 8 ԳԲ հիշողության ծավալով տարբերակի համար)։

Ծրագրային ապահովման պատմություն

iPhone OS 2.0-ն ունեցել է նկատվող բարելավումներ JailBreak-ի հետ պայքարում, նաև ուղղված են եղել ծրագրային ապահովման նախորդ տարբերակի սխալները։ Մի քանի տարվա ընթացքում iPhone 3G-ն ծրագրային ապահովման թարմացման հարցում աջակցվել է Apple-ի կողմից։ Ամեն տարի թողարկվել են խոշոր թարմացումներ։

Նոր օպերացիոն համակարգը օժտված էր App Store-ի, Microsoft Exchange ActiveSync-ի, MobileMe սերվիսի և էլեկտրոնային փոստի համար նախատեսված Push տեխնոլոգիայի աջակցմամբ։

2009 թվականի հունիսից մատչելի է դարցել մինչը iPhone OS 3.0 ծրագրային ապահովման թարմացումը։ Հայտարարվել է MMS-ի աջակցման, տեսքտի հետ աշխատելու ժամանակ պատճենման և տեղադրման, հավելվածների համար լանդշաֆտային ռեժիմի և Bluetooth-ստերեոյի մասին։ Կային նաև շատ ուրիշ աննշան բարելավումներ։

2010 թվականի հունիսից մատչելի է ծրագրային ապահովման թարմացումը մինչև iPhone OS 4.0: Սակայն ի տարբերություն իր հաջորդին՝ iPhone 3GS-ին, թարմացված ծրագրային ապահովման մեջ չի իրականացվել բազմախնդրությունը, աշխատանքային սեղաններին ֆոնային պատկերների տեղադրումը, և bluetooth ստեղնաշարի աջակցումը։ Ավելացվել են ընդհանուր փոստային արկղի, թղթապանակների և փլեյլիստերի ավելացման ֆունկցիաներ։ Այնուամենայնիվ թարմացումը մեծ քննադատության էր ենթարկվում։ Ըստ քննադատողների կարծիքի՝ հիմնական թերությունը սարքի ցածր արտադրողականությունն էր։

Շուտով թողարկվել է iOS 4.1 ծրագրային ապահովման թարմացումը, որը ուղղել էր արտադրողականության պակասի պրոբլեմը։ Սակայն այդտեղ ի տարբերություն այլ iOS 4 աջակցող սարքերում՝ բացակայում էր Game Center ծառայության աջակցումը։

2012 թվականի նոյեմբերի 22-ին մատչելի է դարձել մինչև iOS 4.2 ծրագրային ապահովման թարմացումը։ Ավելացված է եղել YouTube-ում քվեարկության հնարավորություն, նաև անվտանգության հետ կապված մի շարք բարելավվումներ։ iPhone3G-ին այնուամենայնիվ չի ստացել ֆունկցիաների մեծամասնությունը, օրինակ՝ AirPlay-ը, Safari-յի բազմախնդրությունը և տեքստի որոնումը։

2011 թվականի մատի 9-ին թողարկվել է iOS 4.3 beta 1-ը։ Սակայն այդ ժամանակ iPhone 3G-ն արդեն չէր աջակցվում Apple-ի կողմից՝ ծրագրային ապահովման թարմացման հարցում։ iOS 4.3-ը դարձել է առաջին օպերացիոն համակարգը, որը պաշտոնապես չէր աջակցում iPhone 3G-ն։

Դիզայն

iPhone 3G-ի հետևի մասը պատրաստված է պոլիկարբոնատային պլաստիկից ի տարբերություն առաջին մակարդակի, որտեղ օգտագործվում էր ալյումին[10]։ Ստեղները պատրաստված են պլաստիկից և մետաղից։ Ձեռքում հարմար բռնելու նպատակով՝ հեռախոսի ծայրերը կլորացված են։ iPhone 3G-ի չափսերը մի քիչ ավելի մեծ են, քան իր նախորդինը՝ 115,5×62,1×12,3 մմ։

Սարքային ապահովում

Էկրան և ներմուծում

Սարքի առջևի մասում տեղադրված է չանգռվածքներին կայուն հայելի։ 3,5 դյույմանոց սենսորային էկրանի թույլատվությունը 163 ppi խտության դեպքում՝ 320x480 (HVGA) է։ Կառավարումը իրականացվում է միայն մատերի օգնությամբ։ Դիսփլեյը աջակցում է մուլտիթաչը։

Սարքը սարքավորված է նույն սենսորներով, ինչ իր նախորդը։ Մոտեցման սենսորը աշխատում է տվյալ կերպ՝ երբ հեռախոսով զրույցի ժամանակ էկրանը մոտենում է ականջին՝ էկրանը ավտոմատ անջատվում է։ Դա արված է մարտկոցի լիցքի խնայման և դիսփլեկին ականջով կպնելուց խուսափելու համար։ Լուսավորության սենսորը կախված լուսավորումից փոփոխում է դիսփլեյի պայծառությունը, դա արված է մարտկոցի լիցքի խնայման և օգտագործման ժամանակ աչքերի լարվածությունը քչացնելու համար։ Իր մեջ պարունակվում է երառանցք աքսելերոմետր, որը փոխազդում է հավելվածների մեծամասնության հետ։ Իր օգնությամբ հեշտությամբ կարելի է անցնել լանդշաֆտային և դիմանկարային ռեժիմների միջև։

Պրոցեսոր և օպերատիվ հիշողություն

Սարքային ապահովման մեծամասնությունը հիմնված է օրիգինալ iPhone-ի վրա։ Այն նախկինի պես պարունակում է 620 ՄՀց-անոց Samsung 32-bit RISC ARM11 (ծրագրապես իջեցված է մինչև 412 ՄՀց), PowerVR MBX Lite 3D GPU և 128 Մբ EDRAM:

Տեսախցիկ

iPhone 2G-յի և iPhone 3G-յի համեմատություն

iPhone 3G-ն տերապետում է նույն 2.0 մեգափիքսելանոց ֆիքսված կենտրոնացմամբ տեսախցիկով, ինչ և իր նախորդը։ Տեսախցիկում չկա զում, ֆլեշ և ավտոկենտրոնացում, նաև այն չի աջակցում վիդեոյի տեսագրում, սակայն որոշ հավելվածներ լուծում են այդ հարցը։ iPhone OS 2.0-յում, որը ի սկզբանե տեղադրված է եղել iPhone 3G-յում հայտնվել է գտնվելու վայրով նկարկների ստեղծման հնարավորությունը։

Կապեր

EDGE-ին որպես լրացում iPhone 3G-յում ավելացրել են A-GPS, 3G և եռդիապազոնային UMTS/HSDPA: Այս կատարելագործումները բարելավել են տվյալների բեռնման արագությունը և թույլ են տվել ավել ճիշտ աշխատել GPS-ի համակարգի հետ։

iPhone 3G-ն սարքի լիցքավորման համար ունի 30-պինային անցք, որը առկա է նախորդում և վերջին iPod փլեյերներում։ Տվյալ անցքը նաև օգտագործվում է համակարգչի հետ սինխրոնիզացիայի և տարբեր աքսեսուարների միացման համար։

iPhone 3G-ն նաև ունի ականջակալների ստանդարտ 3,5 միլիմետրանոց անցք, տվյալ անցքով կարելի է սարքին միացնել ցանկացած արտադրողի ականջակալներ։

Տվյալների ստացման առավելագույն արագություն

Բջջային ցանցի/անլար տեխնոլոգիայի տիպ Դասակարգ Հաճախություններ որոնցով աշխատում է ցանցը Առավելագույն Downlink առագությունը (Mbps) Նվազագույն Uplink արագությունը (Mbps) Ժամանակակցություն
GPRS 2G (2.5G) 850, 900, 1800, 1900 ՄՀց 0.04 Անհայտ է Տեխնոլոգիան հնացել է
EDGE 2G (2.75G) 850, 900, 1800, 1900 ՄՀց 0.38 Անհայտ է Տեխնոլոգիան հնացել է
UMTS/HSDPA 3G 850, 900, 1900, 2100 ՄՀց 3.6 Անհայտ է Տեխնոլոգիան ակտուալ է
Wi-Fi 802.11 b/g/ 2450 ՄՀց 54.0 54.0 Տեխնոլոգիան ակտուալ է
Bluetooth 2.0 + EDR 802.15.4 2450 ՄՀց 3.0 3.0 Տեխնոլոգիան ակտուալ է

Մարտկոց

iPhone 3G-ն ունի 1150 մԱժ ծավալով անփոփոխ մարտկոց։ Ըստ Apple-ի խոսքերի՝ սարքը կարող է 6 ժամ աշխատել Wi-Fi-ով համացանց մտնելիս, 5 ժամ 3G-յով համացանց մտնելիս և 25 ժամ աուդիոյի նվագարկման ժամանակ։ Նաև այն կարող է 300 ժամ մնալ սպասման ռեժիմում։ Ի տարբերություն առաջին iPhone-ին 3G-ն ունի այլ մարտկոց, որն ունի անցք և որն ավելի հեշտ է փոխարինել։ Եթե մարկոցը փոփոխում են ոչ Apple-ի պաշտոնական ծառայությունում՝ երաշխիքը սպառվում է։

Ծրագրային ապահովում

iPhone 3G-ի հետ թողարկվել է iPhone OS-ի առաջին խոշոր թարմացումը։ 2.0 տարբերակում ավելացվել են բազմաթիվ նոր ֆունկցիաներ, որոնք չէին եղել իր նախորդում։ Եվ ամենակարևորը այն է, որ թարմացման մեջ եղել է App Store-ը։ Մինչ այդ կողմնակի հավելվածների տեղադրման միակ միջոցը եղել է JailBreak-ը։ App Store-ի առաջին բացման ժամանակ այն պարունակում էր մոտավորապես 500 հավելված, այժմ հավելվածների քանակը անցել է 600 հազարը։ iPhone OS-ի շատ ֆունկցիաներ սարքել են iPhone-ը բազմաֆունկցիոնալ սարք։

App Store

iPhone OS 2.0-յի գլխավոր թարմացումը եղել է App Store-ը, որը թույլ է տալիս տեղադրել կողմնակի արտադրողների հավելվածներ։

Ծանոթագրություններ

  1. Dalrymple, Jim (2009 թ․ հուլիսի 28). «iPhone manufacturer to pay family of dead worker». CNET. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  2. «Main Page - iDroidWiki». Idroidproject.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. Patterson, Blake (2008 թ․ հուլիսի 7). «Under the Hood: The iPhone's Gaming Mettle». touchArcade. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
  4. Dilger, Daniel Eran (2008 թ․ մարտի 20). «iPhone 2.0 SDK: Video Games to Rival Nintendo DS, Sony PSP». RoughlyDrafted Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 12-ին.
  5. «Apple — iPhone — Tech Specs». Apple; Wayback machine. 2007 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 19-ին.
  6. Gurman, Mark. «iOS 4.3 drops iPhone 3G and iPod touch 2G support». 9to5mac. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  7. Costello, Sam. «Initial iPhone 3G Country Availability List». about.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 11-ին.
  8. «iPhone 3G Coming to countries everywhere». Apple Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 12-ին.
  9. Sandoval, Luis. «iPhone 3G only $99, it's Possible». crenk.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  10. Kirk, Edward (2008 թ․ հուլիսի 13). «iPhone 3G's "Plastic" Actually Stronger Than Aluminum iPhone?». iPhone Alley. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 19-ին.