Jump to content

Unity

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Unity
Изображение логотипа
ՏեսակԽաղային շարժիչ
ՀեղինակUnity Technologies
Նախագծումը՝Unity Technologies
Գրված է՝C++
ՕՀՄայքրոսոֆթ Վինդոուզ,Մաք ՕԷս Տաս,Լինուքս
Առկա էանգլերեն
Լույս տեսավ՝2005 թվականի հուլիսի 8-ին
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայքunity.com(անգլ.)
 Unity (game engine) Վիքիպահեստում

Unity, համակարգչային խաղերի մշակման միջհարթակային միջավայր[1]։ Unity-ին թույլ է տալիս ստեղծել հավելվածներ, որոնք աշխատում են ավելի քան 25 տարբեր հարթակներում, ներառյալ անհատական համակարգիչներ, խաղային բարձակներ, շարժական սարքեր, վեբ-հավելվածներ և այլն[2]։ Unity-ի թողարկումը կայացել է 2005 թվականին և այդ ժամանակից ի վեր ապրում է մշտական զարգացում։

Unity-ի հիմնական առավելություններն են մշակման տեսողական միջավայրի, միջհարթակային աջակցության և բաղադրիչների մոդուլային համակարգի առկայությունը։ Թերությունները ներառում են դժվարությունների առաջացումը բազմաբաղադրիչ սխեմաների հետ աշխատելիս և դժվարություններ արտաքին գրադարաններ միացնելիս։

Unity-ի վրա գրվել են հազարավոր խաղեր, հավելվածներ, մաթեմատիկական մոդելների տեսողականացումներ, որոնք ընդգրկում են բազմաթիվ հարթակներ և ժանրեր։ Ընդ որում, Unity-ն օգտագործվում է ինչպես խոշոր մշակողների, այնպես էլ անկախ ստուդիաների կողմից։

Հնարավորություններ

Unity-ի խմբագրիչն ունի պարզ Drag&Drop միջերես, որը բաղկացած է տարբեր լուսամուտներից, ինչի շնորհիվ կարելի է վրիպազերծել խաղը հենց խմբագրիչում։ Շարժիչն օգտագործվում է C# սկրիպտներ գրելու համար[3]։ Նախկինում աջակցվում էին նաև Boo-ն (Python-ի բարբառը, որը դադարեցվել է 5-րդ տարբերակում) և JavaScript-ի մոդիֆիկացիան, որը հայտնի է որպես UnityScript (աջակցումը դադարեցվել է 2017.1 տարբերակում)։

Ֆիզիկական հաշվարկները կատարվում են NVIDIA-ի PhysX ֆիզիկական շարժիչով՝ եռաչափ ֆիզիկայի համար և Box2D շարժիչով՝ երկչափ ֆիզիկայի համար[4]։ Գրաֆիկական API-ն DirectX-ն է (ներկայումս DX 11, աջակցվում է DX 12)։

Unity-ի միջոցով ստեղծված խաղեր

Unity-ի միջոցով ստեղծվել են հարյուրավոր խաղեր, հավելվածներ, նմանակիչներ։ Unity-ին օգտագործում են նաև խոշոր ընկերությունները (օրինակ՝ Blizzard Entertainment-ը)։ Unity-ի միջոցով ստեղծվել են տարբեր ժանրերի խաղեր, որոնց օրինակներն են՝

Gone Home
  • Կրակիչ խաղ առաջին դեմքից - Guns of Icarus Online, Dead Trigger
  • Քվեսթ առաջին դեմքից - Gone Home
  • Սպորտային սիմուլյատոր - The Golf Club

Ծանոթագրություններ

  1. Хокинг, 2016, էջ 16
  2. Хокинг, 2016, էջ 22
  3. Technologies, Unity. «Unity - Manual: Unity architecture». docs.unity3d.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 13-ին.
  4. Technologies, Unity. «Unity - Manual: Physics». docs.unity3d.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Unity» հոդվածին։