Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիդնի Փոլաք |
---|
|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 1, 1934(1934-07-01)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր՝ | Lafayette, Ինդիանա, ԱՄՆ[4][5] |
---|
Վախճանի թիվ՝ | մայիսի 26, 2008(2008-05-26)[6][1][2][…] (73 տարեկան) |
---|
Վախճանի վայր՝ | Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
---|
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ[7] |
---|
Մասնագիտություն՝ | կինոպրոդյուսեր, դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեռուստառեժիսոր, կինոռեժիսոր, օդաչու, բնավորության դերասան և ռեժիսոր |
---|
Պարգևներ՝ | |
---|
IMDb։ | ID 0001628 |
---|
Սիդնի Իրվին Փոլաք (անգլ.՝ Sydney Irwin Pollack, հուլիսի 1, 1934(1934-07-01)[1][2][3][…], Lafayette, Ինդիանա, ԱՄՆ[4][5] - մայիսի 26, 2008(2008-05-26)[6][1][2][…], Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր։
Ծնվել է Օդեսայից հրեացի արտագաղթողների՝ Ռեբեկա Միլերի և Դևիդ Պոլակի ընտանիքում։ 1950-ական թվականներին սովորել է Սեյնֆորդ Մենսերի թատերակական «Neighborhood Playhouse School of the Theater» դպրոցում։ Բանակում ծառայելուց հետո (1957—1958 թվականներին), խաղացել է Բրոդվեյ (թատրոն)ի ներկայացումներում, հեռուստապիեսներում և դասավանդել է դերասանական արվեստ։ Եղել է հեռուստապիեսների և հեռուստասերիալների բեմադրիչ։ Առաջին ռեժիսորական աշխատանքը եղել է «Հաստ թել» (1965)։
Որպես ռեժիսոր լայն ճանաչում ձեռք բերեց Խորաս Մակոյի՝ «Ուժասպառ եղած ձիերին կրակում են, այնպես չէ» վեպի էկրանիզացիայի շնորհիվ, որը 1930-ական թվականների ԱՄՆ-ի Մեծ ճգնաժամի պարի մարաթոնի մասին էր։ Ֆիլմում խաղացել են Ջեյն Ֆոնդը ր Գիգ Յանգը, ով ստացել է «Օսկար» մրցանակ՝ «Երկրորդական լավագույն դերասան» անվանակարգում։ 1973 թվականին նկարահանել է «Երկու սրտերի հանդիպում» դրաման, որտեղ խաղացել են Բարբարա Ստրեիզանդը և Ռոբերտ Ռեդֆորդը։ 1970-ական թվականների այլ հայտնի աշխատանքներն են՝ «Յակուձա» ֆիլմը և քաղաքական տրիլլեր «Քոնդորի երեք օրերը»։ «Աֆրիկայից դուրս» (1985) դրամայի համար ստացել է «Օսկար» մրցանակ և «Տուտսի» (1982) կատակերգության համար ստացել է մրցանակ։
1993 թվականին նկարահանել է տրիլլեր՝ «Ընկերություն» (Թոմ Կրուզի հետ), Ջոն Գրիշեմայի վեպի հիման վրա։ «Սաբրինա» ֆիլմը (Խարիսոն Ֆորդի հետ) արժանացել է քննադատման և վարձույթում անհաջողության է հասել։ Նկարահանվել է Վուդի Ալենի՝ «Ամուսինները և կանայք» և Ստենլի Կուբրիկի «Լայն փակված աչքերով» ֆիլմերում։
Սիդնի Փոլաքը հեռացել է կյանքից 2008 թվականի մայիսի 26-ին, Լոս Անջելեսում, 73 տարեկան հասակում։ Հաղորդել են, որ Փոլաքը տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.sfgate.com/news/article/Prolific-director-known-for-A-list-casts-3212609.php
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.nytimes.com/2008/05/26/movies/26cnd-pollack.html?_r=1&hp&oref=slogin
- ↑ LIBRIS — 2008.
- ↑ Список наград Сидни Поллака на сайте imdb.com
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|