Խորթ մայր
Խորթ մայր կամ մայրացու, իգական սեռի ոչ կենսաբանական ծնող, որն ամուսնացած է զավակներ ունեցող տղամարդու հետ։ Ամուսնու երեխաները այդ կնոջ համար խորթ զավակներ են։
Ընթերցե՛ք «մայրացու» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորթ ծնողները (հիմնականում խորթ մայրերը) կարող են նաև բախվել որոշ հասարակական մարտահրավերների՝ «չար խորթ մոր» կերպարի շուրջ խարանի պատճառով։ Մորելոն նշում է, որ անցյալում «չար խորթ մայր» կերպարի ներմուծումը խնդրահարույց է խորթ ծնողների համար այսօր, քանի որ դա ստեղծել է բացասական վերաբերմունք խորթ մայրերի նկատմամբ[1]։ Այս կարծրատիպի առկայությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ խորթ մայրերի ինքնագնահատականի վրա[2]։
Ընթերցե՛ք «խորթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական գրականության մեջ խորթ մայրերը հաճախ ներկայացվում են որպես չար, բացասական կերպարներ[3]։ Չար խորթ մոր կերպարը մեծապես առանձնանում է հեքիաթներում. ամենահայտնի օրինակներն են «Մոխրոտը», «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները», «Հենզելն ու Գրետելը»։ Խորթ մոր գործունեությունից հիմնականում տուժում են խորթ դուստրերը։ Որոշ հեքիաթներում, ինչպիսիք են Giambattista Basile-ի La Gatta Cennerentola-ն կամ «Դանիայի Կանաչ ասպետը» հեքիաթում, խորթ մայրը հասնում է իր նպատակին՝ ամուսնանալով իր ցանկացած տղամարդու հետ հենց խորթ դստեր օժանդակությամբ՝ նրա վստահությունը շահելու միջոցով, սակայն նպատակին հանելուց հետո դառնում է դաժան կերպար[4]։
Որոշ հեքիաթներում խորթ դստեր ամուսնությունն անգամ չի ազատում նրան խորթ մորից։ Խորթ դստեր առաջին երեխայի ծնվելուց հետո խորթ մայրը կարող է փորձել սպանել նորաթուխ մորը և փոխարինել նրան իր դստերով։ Նման փոխարինումը տեղի է ունենում «Հրաշալի կեչին», «Եղբայր և քույր» և «Երեք փոքրիկ տղամարդիկ անտառում» ֆիլմերում. միայն խորթ մոր դավադրությունը բացահայտելով ու ձախողելով (և սովորաբար նրան մահապատժի ենթարկելով) պատմությունը հաջողվում է ավարտին հասցնել[5]։ Կորեական ժողովրդական հեքիաթում՝ Ջանգհվա Հոնգրիոն Ջոն, խորթ մայրը սպանում է իր խորթ աղջիկներին։
Չար խորթ մայրերի հետ կապված շատ պատմություններում խորթ մոր և խորթ զավակի միջև թշնամությունն ընդգծվում է նրանով, որ երեխան հաջողության է հասնում մահացած մոր օգնության միջոցով[6]։ Այս մոտիվը ծագում է սկանդինավյան դիցաբանությունից, որտեղ Սվիպդագրը գերեզմանից արթնացնում է իր մորը՝ Գրոյային, որպեսզի սովորի նրանից, թե ինչպես կատարել իր խորթ մոր առաջադրանքը։ «Մոխրոտի» Գրիմ եղբայրների տարբերակում Աշենպուտելը ստանում է իր հագուստը մոր գերեզմանի վրա աճող ծառից, ռուսական հեքիաթում՝ Վասիլիսա Գեղեցիկուհուն օգնում է մայրիկի տված տիկնիկը և մոր օրհնությունը, և մալայական Bawang Putih Bawang Merah հեքիաթում հերոսուհու մայրը վերադառնում է որպես ձուկ՝ պաշտպանելու նրան։
Խորթ մայրը կարող է նույնացվել այլ չար կերպարների հետ, որոնց հանդիպում են հեքիաթի հերոսները։ «Հենզել և Գրետել» հեքիաթում, երբ երեխաները սպանում են կախարդին և վերադառնում տուն, նրանց խորթ մայրը խորհրդավոր կերպով մահացել է լինում[7]։
Խորթ մոր այս թշնամանքը և արյունակից մոր քնքշությունը տարբեր կերպ են մեկնաբանվել։ Բրունո Բեթելհայմի հոգեբանական մեկնաբանությունը այն է, որ իրական մոր և խորթ մոր կերպարները խիստ սահմանազատված են, և երեխան չի սիրում խորթ մորը[8]։ Շատ կանայք մահացել են ծննդաբերության ժամանակ, նրանց ամուսինները նորից են ամուսնացել, իսկ նոր խորթ մայրերը գրեթե միշտ մրցակցության մեջ են եղել խորթ զավակների հետ։ Հեքիաթները այս ամենի արտցոլումն են[9]։ Որոշ հեքիաթներում, օրինակ՝ «Գիհու ծառը», խորթ մոր նկրտումները բացահայտորեն իր երեխաների ժառանգությունն ապահովելու ցանկությունն է[10]։
Ի հակադրություն եղած կարծրատիպերի՝ Ֆինեաս և Ֆերբ անիմացիոն սերիալը ներկայացնում է խորթ ծնողների ընտանիք, որտեղ երկու ծնողն էլ լավ են շփվում իրենց երեք երեխաների հետ (խուսափում են չար խորթ ծնողների սովոր իրավիճակներից)[11]։
«Շիրլի Հոլմսի արկածները» սերիալի մի դրվագում պատկերված էր արքայադուստր, որն իր երկրի գահի ժառանգորդն էր և վախենում էր, որ խորթ մայրը ցանկանում է սպանել իրեն։ Դրվագը եզրափակում է այն բացահայտումը, որ խորթ մայրն իրականում ցանկանում էր, որ խորթ դուստրը ժառանգի գահը և փորձել էր խափանել իրական մարդասպանների դավադրությունը[12]։
Դասական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալկեստե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 438 թվական․ մահացող կենսաբանական մայրը խնդրում է, որ իր ամուսինը նորից չամուսնանա՝ վախենալով, որ խորթ մայրը վատ վերաբերմունքի կարժանացնի իր երեխաներին[13]։
Հիպոլիտոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ․թ․ա․ 428 թվական, Խորթ մայրը ինքնասպանություն է գործում, որպեսզի ազատվի խորթ որդու հանդեպ ունեցած իր ցանկություններից, նա թողնում է գրություն՝ կեղծ պնդումներով, որ խորթ որդին իրեն բռնաբարել է[14]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.youtube.com/watch?v=gQWr1IEKLc4, «Խորթ մայրը», Հայ ժողովրդական հեքիաթներ, հատոր- XVIII։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Morello, C. (2011 թ․ հունվարի 19). «Blended families more common, but the 'step' in 'stepmom' still carries a stigma». The Washington Post.
- ↑ Christian, A. (2005). «Contesting the myth of the 'wicked stepmother': Narrative analysis of an online family support group». Western Journal of Communication. 69 (1): 27–47. doi:10.1080/10570310500034030. S2CID 143785307.
- ↑ The Hard Facts of the Grimms' Fairy Tales, p. 141
- ↑ Warner, pp. 205–6
- ↑ The Hard Facts of the Grimms' Fairy Tales, pp. 147–8
- ↑ The Hard Facts of the Grimms' Fairy Tales, p. 151
- ↑ The Annotated Classic Fairy Tales, p. 57
- ↑ Warner, p. 212
- ↑ Warner, p. 213
- ↑ The Annotated Classic Fairy Tales, p. 161
- ↑ «Disney's Phineas and Ferb - Children's TV».
- ↑ https://shirleyholmes.damonford.com/, «Շիրլի Հոլմսի արկածները», պաշտոնական կայք
- ↑ * "Alcestis" Ռ․Մ Ռիլկեի պոեմը
- ↑ Barrett, W. S. (ed.), Euripides, Hippolytos, edited with Introduction and Commentary (Oxford: Clarendon Press, 1964; Toronto: Oxford University Press, 1964)