Jump to content

Պավել Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պավել Գևորգյան
Ծնվել էապրիլի 8, 1963(1963-04-08) (61 տարեկան)
Ազոխ, Հադրութի շրջան, Լեռն��յին Ղարաբաղի Հանրապետություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Գործունեության ոլորտտեղաբանություն
Պաշտոն(ներ)ռեկտոր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան, Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինՀայերեն, ռուսերեն, անգլերեն
Գիտական ղեկավարՅու.Մ. Սմիռնով
ՊարգևներՌուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության պատվավոր աշխատող
 Pavel Gevorgyan Վիքիպահեստում

Պավել Սամվելի Գևորգյան (ապրիլի 8, 1963(1963-04-08), Ազոխ, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր[1], Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության պատվավոր աշխատող, Ռուսաստանի Դաշնության գիտության և կրթության նախարարության մաթեմատիկայի գիտա-մեթոդական խորհրդի[2] միջնակարգ դպրոցի և մանկավարժական բուհերի բաժանմունքի նախագահ[3]։

Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի МГУ.01.17 դիսերտացիոն խորհրդի անդամ։

Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի պետական քննական հանձնաժողովի նախագահ "Ֆունդամենտալ մաթեմատիկա և մեխանիկա" մասնագիտության գծով։

Ռուսաստանի Դաշնության կառավարության՝ Կրթության ոլորտում մրցանակների գծով հանձնաժողովի քարտուղար[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1984 թվականին Հայաստանի մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայի հաղթող։ ՍՍՀՄ համամիութենական ուսանողական մաթեմատիկական օլիմպիադայի Հայաստանի ազգային հավաքականի անդամ (ք. Վիլնյուս)։ 1984 թվականին տեղափոխվել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1985 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է համալսարանը և ընդունվել Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի ասպիրանտուրան[3]։

1989 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2001 թվականին պաշտպանել է դոկտորական թեզը և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[3]։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-1988 թվականներին՝ համատեղության կարգով աշխատել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի հատուկ դասընթացների ամբիոնում որպես դասախոս։ 1989-1994 թվականներին՝ Արցախի պետական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դասախոս։ 1994-1996 թվականներին՝ Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի դեկան[3]։

1996-2000 թվականներին՝ Արցախի պետական համալսարանի ռեկտոր։ 2000-2015 թվականներին՝ Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր։ 2008-2016 թվականներին՝ Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայի բարձրագույն և կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ (ք.Մոսկվա)։ 2015-2016 թվականներին՝ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր[3]։

2015 թվականից՝ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ[3]։

Գիտական հետազոտությունների ոլորտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևափոխությունների անընդհատ խմբեր։ Էքվիվարիանտ տոպոլոգիա։ Շեյպերի տեսություն[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Присуждены премии Правительства России в области образования за 2014 год».
  2. «НМС по математике».
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Геворкян Павел Самвелович | Сотрудники | Главный портал МПГУ». mpgu.su (անգլերեն). Վերցված է 2024-07-23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Գևորգյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Գևորգյան» հոդվածին։