Աննա Ֆրանկի ծառ
Աննա Ֆրանկի ծառ (հոլ.՝ Anne Frankboom[1]), ձիակասկ սովորականի օրինակ, գտնվում է Ամստերդամի կենտրոնում և առաջին անգամ հիշատակվում է Աննա Ֆրանկի կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառն առաջին անգամ նկարագրվում է Աննա Ֆրանկի օրագրում, որտեղ հիշատակվում է 3 անգամ[2]։ Նկարագրվում է որպես «մերկ շագանակագույն ծառ, որի ճյուղերին անձրևի փոքր փայլող կաթիլները կարծես արծաթյա լինեն»[3]։ Աննա Ֆրանկի հայրը՝ Օտտո Ֆրանկը, օրագիրը կարդալուց հետո 1968 թվականին պատմել է, որ զարմացած է եղել, թե ինչ թանկ է եղել դստեր համար ծառը[4]։
Հիվանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառի առողջության վերաբերյալ անհանգստությունները սկսվել են 1993 թվականին, երբ հողի վերլուծությունը ցույց է տվել, որ վառելիքի արտահոսքը վտանգել է արմատային համակարգը։ Ամստերդամի կառավարությունը շուրջ 160.000 եվրո է ծախսել ծառի փրկության համար[4]։
2005 թվականի մայիսի 26-ին ծառի սաղարթը էտվել է, քանի որ վեցամսյա ուսումնասիրությունը բուսաբաններին ցույց է տվել, որ դա կերաշխավորի նրա առողջությունը, սակայն հիվանդությունը շարունակվել էր զարգանալ դրանից հետո[5]։ Որոշ գիտնականներ արձանագրել են, որ բույսի մահն անխուսափելի է, և Հենրիխ Պոմեսը՝ տերը անշարժ գույքի, որի տարածքում գտնվում էր ծառը, դիմել է նրա հատման համար լիցեն��իա ստանալու համար[6]։
2007 թվականի հոկտեմբերի 2-ին Ծառի հոլանդական հիմնադրամը ներգրավված է եղել ծառահատության իրավաչափության վերաբերյալ քննարկման մեջ[7]։ Նոյեմբերի 15-ին այն հաստատվում է՝ հիմնվելով գիտնականների Նևիլ Ֆայի և Ֆրից Գալիզինի այն եզրահանգումների վրա, որ ծառը բավականին առողջ է և իրենից վտանգ չի ներկայացնում[8]։ Այնուհանդերձ, 2007 թվականի նոյեմբերի 13-ին կառավարությունը հայտարարում է, որ ծառը պետք է հատվի նոյեմբերի 21-ին[9]։ Նոյեմբերի 20-ին տեղի է ունենում դատական նիստ, որի ընթացքում որոշվում է ժամանակավորապես հետաձգել հատումը[10]։ Հաջորդ մամուլի ասուլիսի ժամանակ «Աննա Ֆրանկի հիմնադրամը» կրկնում է պահանջը՝ պնդելով, որ գոյություն ունի սուր վտանգ, և խնդրում է Ամստերդամի քաղաքապետին տրամադրել լիցենզիա[11]։
2007 թվականի դեկտեմբերի 17-ին Աննա Ֆրանկի ծառի փրկության կոմիտեն ներկայացնում է ծառի պահպանման ծրագիր․ կոմիտեն առաջարկում է կառուցել հենարան, որը կպաշտպաներ բունը։ Նախագիծը հաստատվում է փորձագետների կողմից, և, ըստ նրանց եզրակացության, ծառը կարող էր ապրել ևս 5-15 տարի։ Շինարարությունն ավարտվում է 2008 թվականի մայիսին[12][13]։
Տապալում
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի օգոստոսի 23-ի փոթորկի պատճառով ծառը տապալվում է՝ վնասելով մի քանի ցախանոց[14][15]։
2011 թվականի վերջի դրությամբ՝ ծառի շատ կլոններ աճում են Եվրոպայում․ 11-ը՝ Միացյալ Թագավորությունում, 150-ը՝ Ամստերդամի այգում, և այլ ծառեր Եվրոպայի բազմաթիվ երկրներում[16]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Algemeen Nederlands Persbureau (2007 թ․ նոյեմբերի 19). «Bomenstichting test sterkte 'Anne Frankboom'» (Dutch). nu.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Jessica Ravitz (2010 թ․ ապրիլի 30). «Anne Frank's tree, now dying, still inspires hope and new life». CNN. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «The Netherlands: Anne Frank's Chestnut Tree to Be Cut Down». The Associated Press. 2006 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 4,0 4,1 «Horse chestnut tree diseased» (Press release). The Anne Frank House. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Felling request for the Anne Frank tree» (Press release). The Anne Frank House. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «11 Questions for Henric Pomes». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Tagliabue, John (2007 թ․ հոկտեմբերի 2). «Letter from Amsterdam: Is Anne Frank's tree in Amsterdam doomed to disappear?». International Herald Tribune. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Algemeen Nederlands Persbureau (2007 թ․ նոյեմբերի 15). «Anne Frankboom kan blijven staan» (հոլանդերեն). nu.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Associated Press (2007 թ․ նոյեմբերի 13). «Anne Frank tree to be cut down Nov. 21». Fort Wayne Journal Gazette. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Kreijger, Gilbert (2007 թ․ նոյեմբերի 20). «Dutch court saves Anne Frank tree from the chop». www.reuters.com. Reuters. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 20-ին.
{{cite news}}
: External link in
(օգնություն)|work=
- ↑ «Anne Frank tree». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ De Volkskrant, 8 апреля 2008, стр. 3
- ↑ Анна Франк: остановившееся детство
- ↑ Gray-Block, Aaron (23 августа 2010). «Anne Frank tree falls over in heavy wind, rain». Reuters UK Edition. Արխիվացված է օրիգինալից 2010-08-30-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Борьба за упавшее дерево Анны Франк». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Сломалось дерево Анны Франк». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աննա Ֆրանկի ծառ կատեգորիայում։ |