Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինուս Բենեդիկտ Տորվալդս (շվեդ.՝ Linus Benedict Torvalds [ˈliːn.ɵs ˈtuːr.valds], դեկտեմբերի 28, 1969(1969-12-28)[1][2][3], Հելսինկի, Ֆինլանդիա[4]), ֆինլանդացի ծրագրային ապահովման ճարտարագետ է՝ Լինուքս միջուկի հիմնադիրը։ Լինուքս քերնելը դարձել է միջուկ այնպիսի օպերացիոն համակարգերի համար, ինչպիսիք են Լինուքսը, Անդրոիդը և Քրոմ օպերացիոն համակարգը[11][12]։ Նա նաև ստեղծել է բաշխված ղեկավարման համակարգ՝ Գիթը և Subsurface-ը։ 2012 թվականին Տորվալդսը Լինուքս միջուկով աշխատող համակարգիչների նոր, բաց կոդով օպերացիոն համակարգ ստեղծելու համար Ֆինլանդիայի տեխնոլոգիական ակադեմիայի կողմից ստացել է «Միլենիումի տեխնոլոգիա» մրցանակ։
Տորվալդսը ծնվել է Հելսինկիում, Ֆինլանդիա։ Նրա ծնողներն են լրագրողներ Աննա և Նիլս Տորվալդսները։ Նրա ընտանիքը պատկանում է շվեդերեն խոսող փոքրամասնությանը։ Տորվալդսին անվանակոչել են ամերիկացի քիմիկոս, նոբելյան մրցանակակիր Լինուս Փոլինգի պատվին։
Տորվալդսը հաճախել է Հելսինկիի համալսարան 1988-1996 թվականներին և ավարտել է Ինֆորմատիկա բաժինը մագիստրոսի աստիճանով։ Նրա առաջին ուսումնական տարին ընդհատվեց, երբ նա միացավ ֆինլանդական բանակին 1989 թվականին՝ ծառայելով 11 ամիս, ինչքան էլ պահանջվում է Ֆինլանդիայում պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելու համար։ Բանակում ուներ կրտսեր լեյտենանտի կոչում։ 1990 թվականին նա վերադարձավ իր համալսարանի դասերին։
Նրա հետաքրքրությունը համակարգիչների նկատմամբ սկսվեց Commodore VIC-20-ից՝ 11 տարեկան հասակում։ Ի սկզբանե նա ծրագրավորում է Բեյսիքով, բայց հետագայում ուղղակիորեն մուտք է գործում 6502 CPU մեքենայական կոդով։
- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Linus Torvalds (շվեդերեն) — SLS.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #122924517 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Interview: Linus Torvalds | Linux Journal
- ↑ Open source operating system - Millennium Technology Prize
- ↑ Linux creator, stem cell scientist win big technology prize
- ↑ Torvalds 2014 Computer Pioneer Award | IEEE Computer Society
- ↑ Torvalds L., Diamond D. Just for Fun: The Story of an Accidental Revolutionary — HarperCollins, 2001.
- ↑ https://www.internethalloffame.org/inductee/linus-torvalds/
- ↑ "Citizen Linus". LWN.net. September 13, 2010.
- ↑ Rogoway, Mike (September 14, 2010). "Linus Torvalds, already an Oregonian, now a U.S. citizen". The Oregonian.
|
---|
| Ընդհանուր | | |
---|
| Բաշխումներ | |
---|
| Ծրագիր | |
---|
| Անհատներ | |
---|
| ԶԼՄ | |
---|
| Ցանկեր | |
---|
| Մոբայլ | |
---|
| Այլ | |
---|
|
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|