Արմֆոն
Արմֆոն | |
---|---|
Կարգախոս | Ժամանակն է հայկականի |
Արտադրող | Թի-Էս-Դի |
Օպերացիոն համակարգ | Անդրոիդ |
Օպերատիվ հիշողություն | Արմֆոն 0502՝ 1 Գբ Արմֆոն 0505՝ 2 Գբ |
Մշտական հիշողություն | Արմֆոն 0502՝ 8 Գբ Արմֆոն 0505՝ 16 Գբ |
Ցանցեր | 3G, 4G |
Չափս | Արմֆոն 0502։ 145 x 72.6 x 8.8 մմ Արմֆոն 0505։ 150.3 x 78.1 x 13.3 մմ |
Արմֆոն, Թի-Էս-Դի ընկերության արտադրության սմարթֆոնների շարք, որոնք աշխատում են Անդրոիդ օպերացիոն համակարգով։
Արմֆոնը 2013 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Վահագն Շաքարյանը։ Արմֆոն անվանման հիմքում անգլ.՝ phone (հեռախոս) և անգլ.՝ Arm (հայ) բառերն են։ Ներկայացման ժամանակ Շաքարյանը հայտարարեց, որ «իրենց որակով հեռախոսները ոչնչով չեն զիջում համաշխարհային ապրանքանիշներին, իսկ գնային առումով ավելի մատչելի են»[1]։
Երևանում հեռախոսները վաճառքի են հանվել 2016 թվականի հունիսի 6-ին, իսկ Ռուսաստանում՝ նույն թվականի դեկտեմբերի սկզբին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում կատարվում է հեռախոսների հավաքումը, դիզայնը, ծրագրային ապահովումը, մոնտաժը և վերջնական թեստավորումը, սակայն անհրաժեշտ բոլոր դետալները ներկրվում են Չինաստանից՝ Հոնկոնգից, Շենժենից և Թայվանից[3]։
Վաճառք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաճառքի առաջին օրը Երևանում վաճառվել է 100 սմարթֆոն[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Armtab և Armphone. Հայկական առաջին պլանշետը նվիրել են վարչապետին». News.Am. 2013.
- ↑ Հայկական արտադրության Արմֆոն հեռախոսներն արդեն վաճառքում են
- ↑ «Производители первого армянского смартфона довольны результатами продаж». Радио Свобода. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «ArmPhone – это технологический прорыв на рынке?». www.profi-forex.org/. 7 июня 2016. Վերցված է 2016-ին.
|