Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Օստրոումով (դեկտեմբերի 27 1844 (հունվարի 8 1845) կամ 1844[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 11 (24), 1908 կամ 1908[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), ռուս թերապևտ, Գրիգորի Զախարինի աշակերտը։ Մյուս աշխատանքները բնախոսության, ախտաբանության և արյան շրջանառության վերաբերյալ են եղել։ 1873–1879 թվականներին Օոտրումովը զբաղվել է հիմնականում ֆիզիոլոգիայի հարցերով, ուսումնասիրել է սրտի տոնի ծագման (1873), արյան շրջանառության ֆիզիոլոգիայի և ախտաբանության, արյունատար անոթների, քրտնագեղձերի նյարդավորման են հարցերը։ Օստրումովը պարզել է, որ հիվանդության ծանրությունը որոշվում է ոչ միայն մորֆոլոգիական փոփոխություններով, այլ հիմնականում ֆունկցիոնալ խանգարումներով։

Ալեքսեյ Օստրոումով
Ծնվել էդեկտեմբերի 27 1844 (հունվարի 8 1845) կամ 1844[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհուլիսի 11 (24), 1908 կամ 1908[1]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունբժիշկ և ներքին հիվանդությունների բժիշկ
Գիտական աստիճանբժշկության դոկտոր
ՈւսուցիչԳրիգորի Զախարին
ԱշակերտներViktor Vorobyov?

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Մոսկվայում՝ քահանայի ընտանիքում, Նոր Վառոտնիկի Պիմեն Մեծի եկեղեցու վանահայրը։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, իսկ հետո Մոսկվայի պետական համալսարանը, որտեղ թեզի պաշպանումից հետո «Սրտի առաջին ձայնի ծագումը» ստացավ բժշկի աստիճան (1873)։ Ուսումը արտ��սահմանում շարունակելուց հետո հետ է վերադառնում և սկզբում աշխատում, որպես դոցենտ (1879), այնուհետև 1880 թվականին պրոֆեսոր, 1880–1903 թվականներին՝ Մոսկվայի համալսարանի հոսպիտալային թերապիայի կլինիկայի վարիչ։

 
Օստրովսկու գերեզմանը

Նրա աշակերտների ցանկից հայտնի էին՝ Վ. Վորոբևը, Է. Վ. Գոստեն, Ա. Պ Լանգովոյը (1856—1939), Վ. Ա. Շչուռովսկին (1852—՞), Դ. Բուրմինը և ուրիշներ, նրա դասընթացներին այցելում էր Անտոն Չեխովը։ Ալեքսեյ Օստրոումովը եղել է հյուրատան առաջին գլխավոր բժիշկը, որը կառուցել են Ալեքսանդր եղբայրները՝ Պեոտր և Վասիլ Բախուրշկինները։ Ապրել է Մոսկվայում՝ Փոքր Դմիտրովկա փողոցում, բնակարան № 3: Գերեզմանը գտնվում է Նովոդևիչի վանքի տարածքում։

Հիշատակներ

խմբագրել

Օստրումովի անունով է կոչվում Մոսկվայի խոշոր հիվանդանոցներից մեկը։

Մատենագիտություն

խմբագրել
  • «Տիմպանիչեսկի սրտի ձայնը»
  • «Ստամոքսի ռակի դեպք »
  • «Երկու դեպք կնճռոտման լյարդի հետևանքով լեղիների արգելում»
  • «Նյարդերի ազդեցության տակ ծագող ուռուցք»
  • «Ծանր դեպք դիագնոստիկա Բրայտովական հիվանդության »
  • «Ստամոքսի կատարակտի բուժումը»
  • «Սուր երիկամային հիվանդություն միառժամանակ մեծանալը սրտի և հաստացած զարկերակային »

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Остроумов Алексей Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Օստրոումով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Օստրոումով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 570