Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

խունկ

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ խունկ

վանկեր՝ խունկ 

Ստուգաբանություն

Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. պարսկերեն xunk (xung):

Գոյական

  1. մի քանի արևադարձային ձառերի կեղևից ստացվող բուրավետ խեժ (ծխում են կրոնական արարողությունների ժամանակ) ◆ Եվ ջերմ աղոթքով տիրամոր առջև ես մոմ կվառեմ, ես խունկ կծխեմ: Հովհաննես Հովհաննիսյան ◆ Այս երեկո Մինասյանի քույրը սենյակումս մոմ վառեց և խունկ ծխեց: (Նար-Դոս)
  2. այդ խեժի վառելուց առաջացած բուրումնավետ ծուխը ◆ (Երդիքներից) ելնում է ծուխը անուշ խունկի պես: (Ավետիք Իսահակյան)
  3. (փխբ․) անուշ բուրմունք, անուշահոտություն ◆ Ահավասիկ իմ երգս առվեզերքի անուխին ու ռեհանին խունկովն օծուն: (Միսաք Մեծարենց)
  4. (փխբ․) այս նույն անունով անվանում են ընտիր պտուղները, հատկապես սպիտակ խաղողը ◆ Մի նայիր, տե՛ս, խունկ է:
  5. (փխբ․) խունկ ծխելը ◆ Կիրակմուտքի խունկին ատեն: (Միսաք Մեծարենց)

Ածական

  1. (փխբ․) այդ խեժի գույնն ունեցող, դեղնափայլ (պտուղների մասին)
  2. քնքուշ ու դժգույն, խնկագույն ◆ Իր խունկ ձեռքերով ամենն ալ գգվեց: (Միսաք Մեծարենց)

Հոմանիշներ

  1. (բսբ․) դեղին խունկ
  2. տե՛ս անուշահոտություն
  3. տե՛ս դեղնափայլ
  4. տե՛ս խնկագույն

Արտահայտություններ

  1. խունկ ծխել
    1. խունկը վառելով անուշ բուրմունք տարածել ◆ (Մայրը) խունկ էր ծխում, Մոմ վառում, Որ գիշերվան խավարում Փայլփլում էր մեն-մենակ: Հովհաննես Թումանյան
    2. (արհմրհ․) մեկին շողոքորթաբար գովաբանել` փառաբանել ◆ Մի փոքր պետք է նրա փառասիրությանը խունկ ծխել: (Րաֆֆի)
  2. ոչ հայի խունկ է, ոչ թուրքի ուզարլիկ - հաստատուն սկզբունք չունի
  3. խնկի ծառ - տե՛ս խնկենի ◆ Քո երգի մեջ գութանի վարը, Ծիրանի ծառը ու խնկի ծառ: Համո Սահյան
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Կրթական ծրագիր
Ակումբներ
Լեռնապատի վիքիակումբԱրևածագի վիքիակումբՀացիկի վիքիակումբՄրգավանի աշխատասեղանԱրտաշատի աշխատասեղանԳյումրու վիքիակումբ (Խրիմյան Հայրիկ 46)Գյումրու վիքիակումբ (Շահումյան 69)Ստեփանակերտի վիքիակումբՉարենցավանի աշխատասեղանԴդմաշենի վիքիակումբՈւրասարի աշխատասեղանՔարվաճառի վիքիակումբՎանաշենի վիքիակումբՏողի վիքիակումբՍպիտակի վիքիակումբԱլավերդու վիքիակումբՎարդենիկի վիքիակումբԳորիսի վիքիակումբԿողբի վիքիակումբ

Դպրոցներ

Այբ դպրոցԳագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցԵրևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոց
Ընդհանուր վիճակագրությունԱռաջարկվող ցանկ
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը