Jump to content

Էնդրյու Բոնար Լոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:16, 25 Մարտի 2014 տարբերակ, Beko (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Էնդրյու Բոնար Լոու (Bonar Law), անգլիական պետական գործիչ։ պահպանողական կուսակցության ղեկավար, Համայնքների պալատի նախագահ։ 1918-1920թվականներին ամեն կերպ աշխատել է հայկական հարցի լուծման պատասխանատվությունը հեռացնել Մեծ Բրիտանիայից և բարդել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վրա։ 1914 թվականին հանդես է եկել Հայաստանից բրիտանական զորքերի դուրսբերման պահանջով։ Գտնում էր, որ հայկական հարցը «ավելի ամերիկյան, քան բրիտանական խնդիր է»։ 1919 թվականի սեպտեմբերին դեմ է արտահայտվել ֆրանսիական կառավարության առաջարկին՝ Հայաստանին աջակցելու նպատակով Ալեքսանդրետում 12 հազարանոց զորաջոկատ ափ հանելուն։ Ամեն կերպ պաշտպանել է անգլիական կառավարության թուրքամետ կողմնորոշումը, հանդես եկել Սևրի պայմանագրի վերանայման՝ ի նպաստ Թուրքիայի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։