Jump to content

Էիրիկ Արյունարբու Սեկիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Էիրիկ I Արյունարբու Սեկիրա
նորվ.՝ Eirik Blodøks
Դիմանկար
Ծնվել է885(0885)
Մահացել է954(0954)
Մահվան վայրStainmore, Eden, Կումբրիա, Անգլիա
Քաղաքացիություննորվեգացի
ԿրոնՆորվեգական կրոն
ԳործունեությունՆորվեգիայի թագավոր
Ամուսին

Գունհիլդա,

Կոնունգների մայր
ԾնողներՀայր` Հարալդ I Գեղավարս, մայր` Ռագնհիլդա Էիրիկսդոտեր
Զբաղեցրած պաշտոններՆորվեգիայի թագավոր և King of Northumbria?
Երեխաներ

Որդիներ` Համլե, Հուտորմ, Հարալդ II Գորշ մաշկ, Ռագնֆյորդ, Էրլինգ, Հուդրյոդ, Սիգուրդ, Ռյոգնվալդ

դուստր` Ռագնհիլդա
 Eric Bloodaxe Վիքիպահեստում

Էիրիկ I Արյունարբու Սեկիրա (նորվ.` Eirik Blodøks; 885—954 թթ.) Նորվեգիայի թագավոր (կոնունգ) 930-934 թվականներին, Հարալդ I Գեղեցկահերի որդին, Հարալդ II Գորշ Մաշկի հայրը, Հորֆագերների տոհմի ներկայացուցիչ։ Գահընկեց է արվել 934 թվականին, եղբոր` Հակոն Բարիի կողմից։

Նորտումբրիայի (Յորքի) թագավոր 947-948 և 952-954 թվականներին։

«Արյունարբու Սեկիրա» մականունը ստացել է բազմաթիվ դաժան չարագործությունների համար։ Լատինական տեքստերից մեկում նրան անվանում են fratris interfector` «եղբայրասպան»։

Կենսագրություն

Էիրիկը Հարալդ Գեղեցկահերի ամենասիրելի որդին էր։ Նա երկար ժամանակ ապրել է հոր հետ և վերջինս չէր թաքցնում, որ ցանկանում է Էիրիկին նշանակել իր իրավահաջորդը։ Էիրիկը բարաձրահասակ էր, գեղեցիկ և զինվորական կազմվածք ուներ, բայց չափազանց դաժան էր, անհամբեր և սակավախոս։

Մոտ 920 թվականին Էիրիկը արշավում է դեպի Բյարմալանդ։ Վերադարձի ճանապարհին նա մեկնում է եղբոր` Բյորն Ծովագնացի մոտ և պահանջում է, որ նա հարկեր և տուրքեր վճարի թագավոր Հարալդ Գեղեցկահերին և Վեստֆոլի բնակիչներին։ Բյորնը, սովորության համաձայն, ինքն էր հարկերը տանում արքային կամ ուղարկում էր իր մարդկանց միջոցով։ Այս անգամ ևս նա որոշեց ինքը տանել հարկերը։ Էիրիկը, չհասնելով իր ուղածին` հեռանում է։ Իսկ երբ Բյորնը ուղևորվում է Սեխեյմ, Էիրիկը հարձակվում և սպանում է նրան։

930 թվականին Էիրիկը տարեց հորից ժառանգում է իշխանությունը, իսկ ծերացած արքա Հարալդը հասցնում է նաև կնքել Էիրիկի նորածին որդուն և հայտարարել նրան Էիրիկի իրավահաջորդ։

Հաջորդ ձմեռ, Հարալդի մահից հետո, Էիրիկը հավաքում է արքային պատկանող հարկերը երկրի կենտրոնում։ Նրա եղբայրներից մեկը` Օլաֆը, հավաքեց հարկերը Վիկենում, իսկ մյուս եղբայրը` Սիգրյոդը` Տրյոնդելագում։ Էիրիկին դա դուր չեկավ, և նա որոշեց ուժով վերականգնել երկրում մենիշխանությունը։ Մեծ բանակ հավաքելով, նա մեկնում է Վիկեն ու թվային գերակշռության շնորհիվ ջախջախում է եղբայրների բանակը և գրավում Վիկենը։ Երկու եղբայրներն էլ զոհվում են մարտի դաշտում։

Այդ ժամանակահատվածում Նորվեգիա է վերադառնում Հոկոնը, ով դաստիրակավել է Անգլիայում` Էտելստան արքայի մոտ, և ինքն իրեն հռչակում է Տրոնհեյմի կոնունգ։ Ունենալով բարի և արդար մարդու մեծ համբավ, նրան հաջողվում է մեծ բանակ հավաքել։ Նրա կողմն անցան Հարալդից և Էիրիկից դժգոհ բնակչության մեծ մասը։ Հասկանալով, որ չի կարող դիմադրել Հոկոնին, Էիրիկը իր փոքրաթիվ բանակի հետ նավերով հեռանում է արևմուտք։ Սկզբում նա ափ է իջնում Օրկնեյան կղզիներում և մեծ զորք հավաքելով` շարժվում է դեպի Անգլիայի հյուսիս։ Ի հիշատակ Հարալդի հետ բարեկամության, արքա Էտելստանը առաջարկում է Էիրիկին իշխել Նորտումբրիայում, որտեղ Ռագնար Լոդբրոկի ժամանակներից բնակչության հիմնական մասը վիկինգներ էին։ Փոխարենը Էիրիկը խոստացավ պաշտպանել Անգլիայի սահմանները սկոթների ասպատակություններից։ 939 թվականին Էտելստանը վախճանվում է և Անգլիայի թագավոր է հռչակվում նրա եղբայրը` Էդվարդ I, ով չէր սիրում նորմաններին և ցանկանում էր փոխել Նորտումբրիայի կառավարչին։ Կրկին խոշոր բանակ հավաքելով` Էիրիկը արշավում է դեպի Իռլանդիա։ Այնտեղ նա մարտի է բռնվում տեղի կոնունգ Օլաֆի հետ, ով թվային գերակշռություն ուներ։ Էիրիկը և նրա կոնունգներից շատերը զոհվում են մարտի ժամանակ։ Իմանալով ամուսնու մահվան մասին, Գունհիլդան որդիների և բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ էին հետևել նրան, մեկնում է Նորտումբրիայից։ Նրանք իրենց ենթարկեցին Օրկնեյան կղզիները և հաստատվում են այնտեղ ապրելու։ Ամառները նրանք ասպատակում էին Շոտլանդիան և Իռլանդիան։

Մշակութային ակնարկներ

  • Էիրիկ Արյունարբու Սեկիրան Ֆիլիպ Խոսե Ֆարմերի «Գետի աշխարհ» հինգհատորյակի երկրորդ և չորրորդ գրքերում ներկայացված է որպես երկրորդական կերպար։
  • Էիրիկ Արյունարբուն «Վիկինգների թագավորություն» ֆիլմում (2013) ներկայացվում է գլխավոր դերում։

Գրականություն

Джонс Гвинн. Викинги. Потомки Тора и Одина. — М.: ЗАО Центрполиграф, 2007. — С. 445. — ISBN 978-5-9524-3095-2