Jump to content

Խաչլու (Բուլանըխի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչլու (այլ կիրառումներ)
Գյուղ
Խաչլու
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲուլանըխի գավառակ
Այլ անվանումներԽաշլու, Խաչլի լիճ, Խաչլիքեյ, Խաչլիքյոյ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխաչլուեցի
Ժամային գոտիUTC+3
Խաչլու (Բուլանըխի գավառ) (Աշխարհ)##
Խաչլու (Բուլանըխի գավառ) (Աշխարհ)

Խաչլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Մանազկերտից 22 կմ հարավ-արևմուտք՝ Խաչլու (Բուլամա) լճի աջ ափին։

Խաչլուն ուներ բարեբեր հողեր, այգիներ և ծառատեսակներ։

Բնակչություն

XIX դարում եղել է բացառապես հայաբնակ։ XX դարի սկզբին ուներ 40 տուն քուրդ և 10 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

Խաչլուն ուներ Ս. Կարապետ անունով հոյակապ վանք և հին գերեզմանոց[1]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 671

Աղբյուրներ