Սև խաչ (1915)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սև խաչ (այլ կիրառումներ)
Սև խաչ (1915) | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կազիմիր Մալևիչ |
տարի | 1915 |
բարձրություն | 79 |
լայնություն | 79 |
ստեղծման երկիր | Ռուսական կայսրություն |
ուղղություն | սուպրեմատիզմ |
նյութ | կտավ |
գտնվում է | Ժամանակակից արվեստի պետական թանգարան |
հավաքածու | Ժամանակակից արվեստի պետական թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Black cross by Malevich Վիքիպահեստում |
«Սև խաչ», նկարել է Կազիմիր Մալևիչը 1915 թվականին։ Նկարը պատկանում է ռուսական անառարկայական նկարչության նոր ուղղությանը, որը Մալևիչն անվանել է սուպրեմատիզմ։ «Սև խաչը», «Սև շրջանը» և «Սև քառակուսին» կազմում են տրիպտիխ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալևիչը ընտրել է քառակուսու ձևը։ Սպիտակ ֆոնի վրա պատկերված է սև հավասարակողմ խաչ։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սև խաչ» նկարը Մալևիչը նկարել է 1915 թվականին, սակայն մի քանի սուպրեմատիկ աշխատանքների նման թվագրել է 1913 թվական։ Նկարն առաջին անգամ ցուցադրվել է «Նկարների վերջին ֆուտուրիստական 0,10 ցուցահանդեսում» 1915 թվականին։ 1923 թվականին Մալևիչի աշակերտները նկարեցին «Սև խաչի», «Սև քառակուսու» և «Սև շրջանի» նոր տարբերակներ 1924 թվականին կայանալիք Վենեցիայի 16-րդ Բիեննալի համար։ Այդ աշխատանքները ներկայումս պահվում են Ռուսական Պետական թանգարանում։
Գողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սև խաչը» ձեռք բերեց կոլեկցիոներ Նիկոլայ Իվանովիչ Խարջիևը։ 1977 թվականին շվեդ գրականագետ Բենգտ Յանգֆելդտը Խարջիևից գողացավ Մալևիչի չորս նկարները, այդ թվում՝ նաև «Սև խաչը», և տեղափոխեց Շվեդիա։ 1980 թվականին նա վաճառեց «Սև խաչը» փարիզյան Պոմպիդու կենտրոնին 4,5 միլիոն ֆրանկով (այդ ժամանակից նկարի գինը բարձրացել է մոտ 70 անգամ)։ Վաճառքն իրականացվել է իրավաբան Տուրա Ստենհոլմի օգնությամբ (նրա կինն այդ ժամանակ դատախազ էր Ստոկհոլմում) արվեստի ստեղծագործությունների առևտրական Վիլյամ Արանովիչի փոխանձի միջնորդությամբ, սակայն ձևակերպվել է որպես նվեր Ֆրանսիայում մշակութային նախագծերը ֆինանսավորող ամերիկյան ֆոնդին։ Դա է պատճառը, որ պաշտոնապես նկարը համարվում է որպես «նվեր թանգարանին»։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուպրեմատիզմի տեսության մեջ քառակուսին շարժման արդյունքում վերափոխվել է «սև խաչաձև հարթության»՝ սուպրեմատիզմի երեք առաջնային ձևերից մեկի, որի նշանակությունը մեծ մասամբ գերազանցել է դրա տեսողական նյութական կառուցվածքին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шатских А. С. Казимир Малевич. — М.: Слово, 1996. — 96 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Супрематизм /suprematism Արխիվացված 2016-03-26 Wayback Machine (ռուս.)
- Кража века, или Идеальное преступление: Харджиев против Янгфельдта (ռուս.)
|