Մահանալու ժամանակը չէ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
«Մահանալու ժամանակը չէ»[7] (անգլ.՝ No Time To Die), Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի շարքի 25-րդ ֆիլմը։ Ֆիլմի արտադրությամբ զբաղվում են EON Productions, Metro-Goldwyn-Mayer և Universal Pictures ընկերությունները։ Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության ագենտ Ջեյմս Բոնդի դերը հինգերորդ անգամ կատարելու է Դենիել Քրեյգը։ Ֆիլմի ռեժիսորը Քերի Ֆուկունագան է, ով Սքոտ Բյորնսի և Ֆինի Ուոլեր Բրիջի հետ միասին դարձել է նաև ֆիլմի սցենարիստ։
Ռեյֆ Ֆայնսը, Նաոմի Հարիսը, Ռորի Քիննիրը, Բեն Ուիշոուն, Ջեֆրի Ռայթը, Քրիստոֆ Վալցը և Լեա Սեյդուն կվերադառնան բոնդիանայի նախկին ֆիլմերից իրենց դերերին։ Հիմնական դերասանական կազմին է միանալու նաև Ռամի Մալեքը, Աննա դե Արմասը, Լաշանա Լինչը, Դևիդ Դենսիքը, Դալի Բենսալան և Բիլի Մագնուսենը։ «Մահանալու ժամանակը չէ»՝ ֆրանշիզայի առաջին ֆիլմը, որի վարձույթով զբաղվելու է Universal Pictures ընկերությունը, ինչը կապված է 2015 թվականին «Սպեկտր» ֆիլմից հետո Columbia Pictures ընկերության հետ դիստրիբյուտորական պայմանագրի ժամկետի ավարտման հետ։
Համաշխարհային պրեմիերան պլանավորված է 2020 թվականի ապրիլի 3-ին։ Ֆիլմը թողարկվելու է ամերիկյան վարձույթում 2020 թվականի ապրիլի 8-ին[8]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Բոնդը թողնում է Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության համար աշխատանքը և վայելում խաղաղ կյանքը Ճամայկայում։ Նրա հին ընկեր Ֆելիքս Լեյթերը Կենտրոնական հետախուզական վարչությունից օգնություն է խնդրում անհայտ կորած գիտնականի որոնման հարցում։ Գիտնականի փրկության առաջադրանքը շատ ավելի դժվար է լինում, քան Բոնդը սպասել է, ինչը բերում է նրան խորհրդավոր չարագործի մոտ, ով տիրում է նոր վտանգավոր տեխնոլոգիաներով[8]։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դենիել Քրեյգ՝ Ջեյմս Բոնդ[9], ագենտ 007
- Ռամի Մալեք՝ Սաֆին, գլխավոր անտագոնիստ[10]
- Ռեյֆ Ֆայնս՝ Մ[10], բրիտանական գաղտնի ծառայության ղեկավար, Բոնդի հրամանատար։
- Նաոմի Խարիս՝ Իվ Մանիպենի[10] Մ-ի քարտուղար և Բոնդի դաշնակից
- Ռորի Քիննիր՝ Բիլ Թաներ[11]
- Լեա Սեյդու՝ դոկտոր Մադլեն Սուոն[10], հոգեբան, Բոնդի ընկերուհի
- Բեն Ուիշոու՝ Q[10], զենքի մասնագետ, ով զինում է Բոնդին տարբեր տեխնիկայով
- Ջեֆրի Ռայթ՝ Ֆելիքս Լեյթեր[11], Բոնդի ընկեր և ԿՀՎ-ի օպերաշխատող
- Աննա դե Արման՝ Պալոմա[12], ԿՀՎ-ի աշխատող
- Լաշանա Լինչ՝ Նոմի[13], ագենտ 002
- Դևիդ Դենսիք՝ Ուոլդո[14]
- Քրիսթոֆ Վալց՝ Էրնսթ Ստավրո Բլոֆելդ[15], «Սպեկտր» ահաբեկչական կազմակերպության ղեկավար
- Բիլի Մագնուսեն՝ Լոգան Էշ[11]
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի արտադրությունը պետք է սկսվեր 2018 թվականի դեկտեմբերի 3-ին Pinewood Studios ստուդիայում[16], սակայն այն բանից հետո, երբ Դեննի Բոյլը հեռացել է ֆիլմի ռեժիսորի պաշտոնից, նկարահանումները հետաձգվել են մինչև 2019 թվականի ապրիլ[17][18]։ Ֆիլմը դառնալու է ֆրանշիզայի պատմության մեջ առաջինը, որը նկարահանվել է IMAX թվային տեսախցիկների օգտագործմամբ[19]։
Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայի Մատերա քաղաքում, Ճամայկայում, Նորվեգիայում և Մեծ Բրիտանիայում, և նույնպես Pinewood Studios ստուդիայում[20]։
2019 թվականի մարտին՝ դեռ մինչև ֆիլմի պաշտոնական արտադրությունը, տեղի են ունեցել մի քանի տեսարանների նկարահանումներ Նորվեգիայի Նիթեդալ քաղաքի սառած լճի մոտ[21]։ Նկարահանումները պաշտոնապես սկսվել են 2019 թվականի ապրիլի 28-ին Ճամայկայի Պորտ Անտոնիո քաղաքում[22][23]։ Մայիսին Դենիել Քրեյգը վնասել է կոճը և հետագայում մի փոքր վիրահատություն ունեցել[24][25]։ Դրանից բացի նկարահանման խմբի կազմում ևս մի քանի աշխատողներ մանր վնասվածքներ են ստացել[26][27]։
2019 թվականի հունիսին Նորվեգիայում նկարահանումներ են սկսվել, որտեղ նկարահանվել են հետապնդումների տեսարանները Aston Martin V8 Vantage մեքենայի առկայությամբ[28]։ Aston Martin-ը հաստատել է, որ ֆիլմում ներկայացվելու են նաև DB5 և Valhalla մոդելները[29]։
Ֆիլմի արտադրությունը վերսկսվել է Միացյալ Թագավորությունում։ Քրեյգի, Ֆայնսի, Խարիսի և Քինների հետ տեսարանները նկարահանվել են Լոնդոնի տարբեր շրջաններում, այդ թվում նաև Ուայթհոլում և Համերսմիթում[30][31][32]։
2019 թվականի հուլիսին նկարահանումներ են սկսվել Շոտլանդական լեռնաշխարհում՝ Քերնգորմս Ազգային զբոսայգում, այդ թվում նաև դրա տարածքում գտնվող Ավիմոր քաղաքում և Արդեվիքի կալվածքում[33]։ Ավիմորում ժամանակավոր հյուրանոց է կառուցվել, որտեղ ապրում էին նկարահանման խմբի 300 անդամները[34]։
Նկարահանումներն ավարտվել են 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Pinewood Studios-ում[35]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսին, Դեն Ռոմերը հայտարարվել է որպես ֆիլմի երգահան[36]։ Սակայն Ռոմերը հեռացել է ֆիլմի աշխատանքերից 2019 թվականի նոյեմբերին ստեղծագործական փոփոխություններից հետո[37]։ Նրան 2020 թվականի հունվարին փոխարինել է Հանս Ցիմերը[38][39]։ Դա առաջին անգամ է Բոնդի պատմության մեջ, երբ երգահանը փոխարինվել է հետարտադրության ժամանակ, և ֆիլմի համար երկրորդ կադրային փոփոխումը ռեժիսորի պաշտոնից Բոյլի հեռացումից հետո[40]։ Ջոնի Մարը, ով աշխատել է Ցիմերի ��ետ նախկինում, նույնպես վարձվել է նրան օգնելու համար[41][42]։ 2020 թվականի փետրվարին, Ցիմերը հաստատել է, որ Սթիվ Մազարոն կդառնա սաունդթրեքի համահեղինակ[43]։
2020 թվականի հունվարին, Բիլլի Այլիշը հայտարարել է, որ հանդես է գալու ֆիլմի գլխավոր երգով։ Նա նաև կդանռա իր եղբոր՝ Ֆինիս Օ'Քոնելի հետ միասին երգի համահեղինակ և պրոդյուսեր։ 18 տարեկանում, Այլիշը դարձել է Ջեյմս Բոնդի ֆիլմերի համար երգ ձայնագրած արտիստներից ամենաերիտասարդը[44][45]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնապես ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում պլանավորվել է 2019 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն ռեժիսորի պաշտոնից Դեննի Բոյլի հեռացումից հետո այն տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 14-ին, իսկ հետո՝ 2020 թվականի ապրիլի 8-ին[17][46]։ Միջազգային վարձույթի համար ֆիլմը թողարկվելու է 2020 թվականի ապրիլի 3-ին[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ «No Time To Die» sera le titre du prochain «James Bond» (ֆր.) — Schibsted, 2002. — ISSN 1632-1022
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.express.co.uk/entertainment/films/1241140/James-Bond-25-original-script-No-Time-To-Die-Daniel-Craig-Danny-Boyle-Robert-Wade
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.20minutes.fr/arts-stars/cinema/2586147-20190820-no-time-to-die-titre-prochain-james-bond
- ↑ http://www.allocine.fr/article/fichearticle_gen_carticle=18685232.html
- ↑ 7,0 7,1 «Не время умирать». Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Bond 25 start of production». 007.com. 2019 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Ellis-Petersen, Hannah (2017 թ․ օգոստոսի 16). «Daniel Craig confirms he will play James Bond again». The Guardian (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Nicholson, Tom (2018 թ․ դեկտեմբերի 7). «Léa Seydoux, Ben Whishaw, Ralph Fiennes And The Gang Will Return For Bond 25». Esquire (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 Ritman, Alex (2019 թ․ ապրիլի 25). «'James Bond 25' Cast Unveiled, But Still No Title». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Sager, Jessica (2019 թ․ մայիսի 5). «Bond girl Ana de Armas fled Cuba to become a movie star». Fox News. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «On set with #Bond25: Jamaica. Check out director Cary Fukunaga, Daniel Craig (James Bond #007), @jfreewright (Felix Leiter) and @LashanaLynch (Nomi) in this behind the scenes look at our recent Caribbean filming». 2019 թ․ հունիսի 5. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «David Dencik i stor intervju om "Quick", Bondrollen – och dagisstämningen på Dramaten». Cafe.se (շվեդերեն). 2019 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «One Last Thing...». MI6-HQ.com. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Jr, Mike Fleming (2018 թ․ մայիսի 25). «James Bond 25 Sets Distribution: Universal Wins International, MGM Releases Domestic Through Annapurna Joint Venture». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 17,0 17,1 Jr (2018 թ․ սեպտեմբերի 20). «'Bond 25' Gets Cary Joji Fukunaga As New Director For 007 Daniel Craig». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ «Next Bond film's working title revealed?» (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 22. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «We're excited to partner with @MGM_Studios and #Bond25 @IMAX Film Cameras.pic.twitter.com/xoJiC7Xet8». 2019 թ․ ապրիլի 25.
- ↑ «'Bond 25' Will Be Filming in Matera, Italy in Late July; Other Locations Include Norway, Jamaica, & U.K.». GWW (անգլերեն). 2019 թ․ մարտի 9. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Norway Filming». MI6-HQ.COM (անգլերեն). 2019 թ․ մարտի 29. Վերցված է 15 Julyl 2019-ին.
- ↑ Cary Fukunaga on Instagram: https://www.instagram.com/p/BwzcyXKAKYo/
- ↑ Bond25, Not Official (2019 թ․ ապրիլի 28). «Today officially marks the first day of Principal Photography! Filming for #BOND25 will commence in Portland, Jamaica, before heading to Kingston's Corporate Area. The shoot will extend to the end of May and is expected to employ over 500 locals».
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Daniel Craig to undergo ankle surgery after 'Bond 25' injury». celebrity.nine.com.au. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Bond 25 Update». James Bond 007 (անգլերեն). 2019 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Bond 25 Update». James Bond 007. 2019 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Bond 25 set explosion damages stage and leaves one person injured». celebrity.nine.com.au.
- ↑ https://www.autoblog.com/2019/06/08/bond-25-aston-martin-v8-vantage-series-ii/
- ↑ Thompson, Chris (2019 թ․ հունիսի 26). «Aston Martin confirms the next three Bond cars for 25th 007 film». Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Daniel Craig films with the Aston Martin V8 today». 007.com. 2019 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «London Filming (2)». MI6-HQ.COM. 2019 թ․ հուլիսի 6. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «London Filming (3)». MI6-HQ.COM. 2019 թ․ հուլիսի 12. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «New Bond movie scenes being filmed in Highlands». BBC. 2019 թ․ հուլիսի 16. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «James Bond 25: 'Car chase' filmed and accommodation set up as production begins in Scotland». TheCourier.co.uk. 2019 թ․ հուլիսի 16. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «NO TIME TO DIE WRAPS». 007.com. 2019 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «'Bond 25': Composer Dan Romer to Reunite with Director Cary Fukunaga to Shake Up the Franchise». Indie Wire. 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Burlingame, Jon (2020 թ․ հունվարի 6). «'No Time to Die': Hans Zimmer Takes Over as Composer on Bond Movie (EXCLUSIVE)». Variety Magazine. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Hans Zimmer to score No Time To Die». 007.com. 2020 թ․ հունվարի 13.
- ↑ «CONFIRMED: @HansZimmer will compose the score for #NoTimeToDie». Twitter @007 (անգլերեն). 2020 թ․ հունվարի 13.
- ↑ «Hans Zimmer hired as last-minute composer for new James Bond film». The Independent (անգլերեն). 2020 թ․ հունվարի 8.
- ↑ Blistein, Jon (2020 թ․ հունվարի 17). «Johnny Marr Teams Up With Hans Zimmer for James Bond 'No Time to Die' Score». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Trendell, Andrew (2020 թ․ հունվարի 17). «Exclusive: Johnny Marr to team up with Hans Zimmer for James Bond 'No Time To Die' score». NME. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
- ↑ https://twitter.com/HansZimmer/status/1224138732212645888?ref_src=twsrc%5Egoogle%7Ctwcamp%5Eserp%7Ctwgr%5Etweet
- ↑ Savage, Mark (2020 թ․ հունվարի 14). «Billie Eilish to sing the new James Bond theme» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Snapes, Laura (2020 թ․ հունվարի 14). «James Bond: Billie Eilish to provide No Time to Die theme». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2019 թ․ փետրվարի 15). «'Bond 25' Looks To Shake Up Easter 2020». Deadline. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյմս Բոնդի պաշտոնական կայք
- «Մահանալու ժամանակը չէ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահանալու ժամանակը չէ» հոդվածին։ |
|
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2020 ֆիլմեր
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- 2020-ականների բրիտանական ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- United Artists ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Արտադրությունում գտնվող ֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր Ջեյմս Բոնդի մասին
- Ֆիլմեր ահաբեկչության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2020 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2015 թվականին
- Ֆիլմեր մայր-դուստր հարաբերությունների մասին
- 4DX ֆիլմեր
- 2021 ֆիլմեր
- Ֆիլմեր ԿՀՎ-ի մասին