Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնտեռեյ (իսպ.՝ Monterrey), քաղաք Մեքսիկայի հյուսիսում, Նուևո Լեոն նահանգի վարչական կենտրոնը։ 1,1 միլիոն բնակչություն (1976)։ Տրանսպորտային, արդյունաբերական և ֆինանսական կարևոր կենտրոն է։ Զարգացած է սև և գունավոր մետալուրգիան, քիմիական, էլեկտրատեխնիկական, մետաղամշակման, գարեջրի արդյունաբերությունը։ Կան տեքստիլ, ցեմենտի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարան։ Հիմնադրվել է XVI դարում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 702)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|