Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոնիարա, անվանումն առաջացել է (nagho ni ara) արևելյան քամու վայր արտահայտությունից։
Հոնիարան Սողոմոնյան Կղզիների մայրաքաղաքն է, ամենամեծ քաղաքը, գլխավոր նավահանգիստը և առևտրական կենտրոնը։
Գտնվում է Գուադալկանալ կղզու հյուսիսարևմտյան մասում, նեղ մերձափնյա հարթավայրում, Մատանիկաու գետի վրա, Սողոմոնի ծովի Այրոնբոթոմ Սաունդ ծոցի ափին։
Տարածքը բնակեցված է եղել մ. թ. ա. 4-րդ հազարամյակում։ Եվրոպացիներից առաջինը, ով 1569 թվականին հայտնաբերել է այս վայրերը, եղել է իսպանացի ծովագնաց Ալվարո դե Մենդանյա դե Նեյրան։ Հետագա դարերում իսպանացիներին չհաջողվեց գաղութացնել տարածքը և միայն 1885 թվականին գերմանացիներն այն գրավեցին։ 1893 թվականին տարածքն անցավ բրիտանացիների հսկողության տակ։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ 1942 թվականին այն գրավվեց ճապոնական զորքերի կողմից և ազատագրվեց 1943 թվականի փետրվարին։ Պատերազմից հետո ամերիկացիները կառուցեցին այստեղ ռազմական բազա, որի տեղում 1952 թվականին բրիտանացիները հիմնեցին այժմյան բնակավայրը և հռչակեցին բրիտանական Սողոմոնի Կղզիների պրոտեկտորատի վարչական կենտրոն։ 1978 թվականի հուլիսի 7-ից անկախ Սողոմոնյան կղզիների մայրաքաղաքն է։
Զարգացած են առևտուրը, գյուղատնտեսությունը, ձկնորոսությունը, ֆինանսական և սպասարկման ոլորտը, զբոսաշրջությունը[1]։
|
---|
| | | Ավստրալասիա | |
---|
| Մելանեզիա | |
---|
| Միկրոնեզիա | |
---|
| Պոլինեզիա |
- Ադամսթաուն, Փիթքերն կղզիներ6
- Ալոֆի, Նյուեյ7
- Ապիա, Սամոա
- Ավարուա, Կուկի Կղզիներ7
- Ֆակաոֆո, Տոկելաու8
- Ֆունաֆուտի, Տուվալու
- Հանգա Ռոա, Զատկի կղզի9
- Հոնոլուլու, Հավայի10
- Մատա-Ուտու, Ուոլիս և Ֆուտունա3
- Նուկուալոֆա, Տոնգա
- Պագո Պագո, Ամերիկյան Սամոա5
- Պապեետե, Ֆրանսիական Պոլինեզիա3
|
---|
| |
|