Նիլ Սթրաուս
Նիլ Սթրաուս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1973[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վասար քոլեջ, Կոլումբիայի համալսարան և Latin School of Chicago? |
Մասնագիտություն | գրող, կենսագիր և երաժշտական լրագրող |
Կայք | neilstrauss.com |
Neil Strauss Վիքիպահեստում |
Նիլ Սթրաուս (անգլ.՝ Neil Strauss, հայտնի է նաև Style և Chris Powles, հոկտեմբերի 13, 1973[1], Չիկագո), ամերիկացի գրող, լրագրող և բլոգեր։ Շատերին հայտնի է որպես «The Game: Penetrating the Secret Society of Pickup Artists» գրքի հեղինակ, որտեղ նա գրում է իր ճամփորդության, պիկապ ընկերության, իր պիկապեր դառնալու մասին։ Հանդիսանում է «Rolling Stone» և «New York Times» ամսագրերի հեղինակներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիկագոյի մասնավոր դպրոցն ավարտելուց հետո Սթրաուսը սովորել է Վասարի քոլեջում[2]։ Իր գործունեությունը սկսել է ավանգարդիստական «Ear» լրագրում, մինչև «Village Voice»-ին անցնելը, որտեղ կատարել է ամեն ինչ՝ սկսած խմբագրի օգնականից մինչև փաստերի ստուգողի աշխատանք[3]։ Հետո Ջոն Պերելսի (Jon Pareles) կողմից հրավիրվում է «The New York Times»՝ որպես երաժշտական քննադատ, ուր վարել է փոփ մշակույթին նվիրված հատուկ էջ[4]։ Այնուհետև Յան Ուեների (Jann Wenner) կողմից հրավեր է ստացել աշխատելու «Rolling Stone» ամսագրի խմբագրի օգնական և հասել մեծ հաջողությունների։ Սթրաուսը «ASCAP Deems Taylor Award-»ի կողմից մրցանակի է արժանացել Քուրդ Քոբեյն ինքնասպանության մասին «Rolling Stone»-ում հրատարակված, ինչպես նաև Էրիկ Կլեպտոնի մասին «The New York Times»-ում տպագրված հոդվածների համար։ Բացի դրանից նկարահանվել է Բեքի «Sexx Laws» երգի տեսահոլովակում։
Նիլ Սթրաուսը մեկն է գրականության այն մշակներից, ում՝ հայտնիների մասին գրված գրքերը դարձել են բեսթսելլերներ։
- The Long Hard Road Out Of Hell (Մերիլին Մենսոն),
- The Dirt (Mötley Crüe),
- How to Make Love Like a Porn Star: A Cautionary Tale (Ջենա Ջեյմսոն)
- Don’t Try This At Home (Դեյվ Նավարո)
Նիլ Սթրաուսը գրել է «The Game: Penetrating the Secret Society of Pickup Artists» (ISBN 0-06-055473-8) գիրքը պիկապերնեի ընկերության մասին։ 2005 թվականին, անմիջապես ԱՄՆ-ում հրատարակվելուց հետո, գիրքը մի ամբողջ ամիս եղել է «The New York Times» ամսագրի բեսթսելլերների ցանկում և զբաղեցրել է առաջին տեղը «Amazon»-ի վարկանշային սանդղակում։
Նիլը նաև մասնակցել է «30 Seconds To Mars»-ի «Up in the air» երգի նկարահանումներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Доступ ограниче��
- ↑ «Interview: Neil Strauss» Արխիվացված 2012-11-02 Wayback Machine, slushpile.net
- ↑ «So What Do You Do, Neil Strauss?», mediabistro.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Սթրաուս» հոդվածին։ |
|