Շահեն (գուսան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահեն (այլ կիրառումներ)
Շահեն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Շահեն Եղիազարի Սարգսյան |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1909 Կրասար, Հայաստան |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1990 (81 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երաժիշտ, գուսան, բանաստեղծ և պատմաբան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ |
Շահեն (Շահեն Եղիազարի Սարգսյան) (սեպտեմբերի 14, 1909, Կրասար, Հայաստան - դեկտեմբերի 17, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գուսան, բանաստեղծ, պատմագիր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահեն Եղիազարի Սարգսյանը ծնվել է 1909 թվականի սեպտեմբերի 14-ին։ 1934-1939 թվականներին հայտնի է դարձել ողջ ԽՍՀՄ-ի տարածքում։ 1937-1941 թվականներին եղել է մեներգիչ Հայֆիլհարմոնիայի երգի և պարի անսամբլում։ Եղել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի հիմնադիրներից։ 1982 թվականին Գյումրիում հիմնադրել է աշուղական դպրոց։ Մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմին»։
Շահենի տոհմում հայտնի անուններ են աշուղներ Սիաին, Ավագը, Պոտոն, Արթենի Ալեքը, որոնց մոտ էլ սովորել է և աշուղի կոչում ստացել։ Պապի՝ Սարգսի, հոր՝ Եղիազարի և մորաքրոջ՝ հայդուկ Սալվիի անուններին հանդիպում ենք զորավար Անդրանիկի ջոկատում՝ Առաքելոց վանքի մարտի օրերին։ Հայրը զինվորական սպա էր Առաջին աշխարհամարտի տարիներին, իսկ հայդուկ Սոսեն՝ հայդուկապետ Աղբյուր Սերոբի կինը՝ տալվորիկցի Ատլաս տատի քույրն էր[1]։
Մահացել է 1990 թվականին Երևանում։ Թաղված է Զեյթունի գերեզմանատանը[2]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահենը մասնակցել է 1939 թվականի և 1956 թվականի հայ արվեստի և գրականության տասնօրյակներին, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ 1945-1946 թվականներին Մոսկվայում կայացած ստուգատեսներին, 1973 թվականին՝ Ալմա Աթայի «Միջազգային Տրիբունա» երգի տոնին, 1975 թվականին Թբիլիսիում կայացած «Անդրկովկասյան գարուն» փառատոնին[3]։
Եղել է Հայկական ժողովրդական երգի ու պարի համույթի մեներգիչ, ղեկավարել «Շահենի քնար», «Երևան», «Շիրակ» համույթները։ Գրել է ավելի քան 300 քնարական երգեր, «Էլինար» պոեմը, «Հերիքնազ» երաժշտական պատկերը, «Սառա» սիրավեպ-երգաշարը, «Սասնա Դավթի ու Մսրա Մելիքի մենամարտը» դյուցազներգությունը։ Շահենի ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են ունեցել Շիրակի ժողովրդական երգարվեստի հարուստ ավանդույթները։ Շահենի երաժշտական լեզուն լի է զգայնությամբ, ռիթմիկ պատկերների ճկունությամբ, լայնաշունչ երգային ու պարային տարրերի զուգորդմամբ։ Ժողովրդականություն են վայելում «Սասնա ծուռ», «Ալմաստը շողում է». «Խռոված էր», «Թուխ մազերուդ», «Անծանոթ սեր», «Նաիրյան դալար բարդի», «Անցա, գնացի», «Կոմիտաս» և այլ երգեր[4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1967
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գուսան Հայաստանի, Երևան, 1964, 128 էջ։
- Գուսան Հայաստանի, Երևան, 1977, 140 էջ։
- Գուսան Հայաստանի, Երևան, 2006, 304 էջ։
- Անցա, գնացի, Երևան, 2009, 196 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Գուսան Շահեն». matyan.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «The memorial of Sargsyan Shahen (Շահեն Սարգսյան Եղիազարի) buried at Yerevan's Zeitun cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 340-341։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահեն (գուսան)» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Հայաստանում ծնվածներ
- Դեկտեմբերի 17 մահեր
- 1990 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ անդամներ
- Կրասար գյուղում ծնվածներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ գուսաններ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Ստեղծագործական կեղծանուններ