Jump to content

Ռեյնջեր-8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյնջեր-8
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1965-010A[1]
NSSDCA ID1965-010A
SCN01086
Գործարկման ամսաթիվ1965 փետրվարի 17, 17:05:00 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս ԼՎ-3 Աջենա-Բ
Աշխատանքի ավարտ1965 փետրվարի 20
Ուղեծրից դուրս գալու ժամկետփետրվարի 20, 1965
Զանգված366,87 կգ[1][2]

Ռեյնջեր-8, (անգլ.՝ Ranger-8), ԱՄՆ ՆԱՍԱՌեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր հարվածել Լուսնի մակերևույթին, և հարվածի պահից առաջ ուղարկել մակերևույթի լուսանկարներ։ Արձակվել է 1965 թվականի փետրվարի 17-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Ծրագրի երկրորդ հաջողված առաքելությունն էր։

Կայանի վրա տեղադրված էին 6 իրարից անկախ հեռուստախցիկներ, երկու լայն անկյունով և չորս նեղ անկյունով։ Բարձր հուսալիության պահովման համար ամեն խցիկը ուներ իր առանձին հոսանքի աղբյուրը, ժամացույցն ու հաղորդիչը։ Ռեյնջեր 8-ը փոխանցեց 7137 լուսանկարներ։

Ռեյնջեր կայաններով ստացված լուսանկարները օգնեցին ընտրել Ապոլոն տիեզերանավերի վայրէջքի վայրերը[3]։

Կայանի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեյնջեր-6», «Ռեյնջեր-7», «Ռեյնջեր-8» և «Ռեյնջեր-9» կայանները կառուցվել էին նոր Բլոկ 3 հիմքի վրա։ Կայանն ուներ 1,5 մետր չափերով ալյումինե վեցանկյուն հիմք, որի վրա տեղադրված էին շարժիչները և ուժային համակարգերը, վերին մասում տեղադրված էր կոնաձև աշտարակ որի վրա էլ տեղադրված էին հեռուստախցիկները։ Կայանը ուներ երկու արևային մարտկոցներով թևեր, որոնց չափերն էին 739 մմ լայնություն և 1537 մմ երկարություն։ Հիմքի ներքևի մասում տեղադրված էր մեծ հզորության ուղղորդված ալեհավաք, իսկ կոնաձև աշտարակի վերին մասում տեղադրված էր գնդաձև քվազի բազմակողմանի անտենա։ Կայանի ամբողջական առավելագույն լայնությունը կազմում էր 4,6 ��, իսկ բարձրությունը կազմում էր 3,6 մ[1]։

«Ռեյնջեր-8» կայանը արձակվել է 1965 թվականի փետրվարի 17-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Արձակումը անցավ հաջող, և կայանը ուղևորվեց դեպի Լուսին։

Կայանը հասավ Լուսին փետրվարի 20-ին[4]։ Առաջին լուսանկարը կատարվել է 2510 կմ բարձրությունից։ Թռիչքի վերջին 23 րոպեի ընթացքում կայանը հասցրեց փոխանցել բարձր որակի 7137 լուսանկար[4]։ Վերջին լուսանկարը որը կատարվել էր բախումից անմիջապես առաջ ուներ 1,5 մետր թույլտվություն։

64,9 ժամ տևած թռիչքից հետո Ռեյնջեր-8-ը հարվածեց Լուսնի Հանդարտության ծովի մակերևույթին[5]։ Հարվածը տեղի ունեցավ մոտ 2,68 կմ/վ արագության տակ։

Ռեյջեր-8-ի առաջացրած մոտ 13,5 մ տրամագծով խառնարանը լուսանկարվել է Լունար Օրբիտեր 4 կայանի կողմից[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 NASA. «Ranger 8». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Ranger 8». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. Green, Nick (2013). «Ranger 8 Information». New York: About.com. {{cite web}}: |archive-url= requires |url= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  4. 4,0 4,1 Darling, David (2003). The Complete Book of Spaceflight: From Apollo 1 to Zero Gravity. Hoboken, New Jersey: John Wiley & Sons. էջ 339. ISBN 978-0-471-05649-2.
  5. Samuel Lawrence (2013 թ․ սեպտեմբերի 24). «LROC Coordinates of Robotic Spacecraft - 2013 Update». lroc.sese.asu.edu. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  6. North, Gerald (2007 թ․ հուլիսի 5). Observing the Moon. Cambridge, England, UK: Cambridge University Press. էջ 140. ISBN 978-1-139-46494-9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]