Jump to content

Ադոլֆ Շերեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Շերեր
սլովակ.՝ Adolf Scherer
Քաղաքացիությունը  Չեխոսլովակիա և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 5, 1938(1938-05-05)[1][2][3]
Ծննդավայր Priekopa, Չեխոսլովակիա[3]
Մահվան ամսաթիվ հուլիսի 22, 2023(2023-07-22)[4][5][3] (85 տարեկան)
Մահվան վայր Saint-Gilles[3]
Դիրք հարձակվող

Ադոլֆ Շերեր (սլովակ.՝ Adolf Scherer, մայիսի 5, 1938(1938-05-05)[1][2][3], Priekopa, Չեխոսլովակիա[3] - հուլիսի 22, 2023(2023-07-22)[4][5][3], Saint-Gilles[3]), ազգությամբ սլովակ չեխոսլովակացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Ադոլֆ Շերերն իր խաղային կարիերան սկսել է Բրատիսլավայի «Ինտեր» ֆուտբոլային ակումբում, որը հետագայում վերանվանվել է «Սլովնաֆթ»։ Ակումբում խաղացել է 8 տարի, որից հետո չորս տարի խաղացել է Կոսիցե քաղաքի թիմերում («Լոկոմոտիվ» և «Կոսիցե»)։ 1969 թվականին նա տեղափոխվել է ֆրանսիական «Նիմ Օլիմպիկ», ապա խաղացել է «Ստրոյարնե» սիրողական ակումբում, իսկ կարիերան ավարտել է «Ավինյոն Ֆուտում»։

Չեխոսլովակիայի ֆուտբոլի առաջնությունում իր կարիերայի ընթացքում նա խփել է 126 գոլ և դարձել 3-րդ լավագույն ռմբարկուն Չեխոսլովակիայի առաջնության բոլոր տարիների՝ Լադիսլավ Պավլովիչից և Յոզեֆ Ադամեցից հետո[7]։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխոսլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1958 և 1962 թվականների աշխարհի առաջնություններին և 1960 թվականի Եվրոպայի առաջնությանը։

Հավաքականի կազմում Ադոլֆ Շերերն անցկացրել է 36 խաղ և դարձել 22 գոլի հեղինակ[8]։ Այդ գոլերից երեքը նա խփել է 1962 թվականի աշխարհի առաջնությունում՝ մեկը Հունգարիայի դեմ 1/4 եզրափակիչում (որը նույնպես հաղթական է դարձել) և երկուսը կիսաեզրափակչում՝ Հարավսլավիայի դեմ (մեկը՝ մետրանոցից)։ Երեք գոլով Շերերը ճանաչվել է Չեխոսլովակիայի հավաքականի լավագույն ռմբարկուն այդ մրցաշարում և առաջնության արծաթե մեդալակիր[9]։ Մրցաշարի ավարտին Շերերը ստացել է«արծաթե խաղակոշիկ»։

Ադոլֆ Շերերը մահացել է 2023 թվականի հուլիսի 22-ին, 85 տարեկանում[10]։

Նա իր ընտանիքի հետ ապրել է Նիմում։ Նա ամուսնացած է եղել, ունի դուստր և որդի՝ Ռուդոլֆը, որը խաղացել է տարբեր ակումբներում, այդ թվում՝ «Նիմ Օլիմպիկում»։ Ռուդոլֆն այժմ ֆուտբոլի մարզիչ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Evidence zájmových osob StB
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Fichier des personnes décédées
  4. 4,0 4,1 4,2 Šport v RTVS — 2023.
  5. 5,0 5,1 5,2 NÎMES OLYMPIQUE L'ancien joueur Adolf Scherer est décédé
  6. jav Vystrčil ocenil medailemi legendární hráče z fotbalového šampionátu v ChileČeská televize, 2022.
  7. Kanonieri Արխիվացված 2013-08-12 Wayback Machine(սլովակ.)
  8. Adolf Scherer
  9. FIFA Profile
  10. «NÎMES OLYMPIQUE L'ancien joueur Adolf Scherer est décédé». Objectif Gard (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Շերեր» հոդվածին։