Ալբեր Կոեն
Ալբեր Կոեն ֆր.՝ Albert Cohen | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1895[1][2][3][…] |
Ծննդավայր | Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1981[1][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա |
Գերեզման | Jewish cemetery of Veyrier |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Տիեր լիցեյ և Ժնևի համալսարան |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | albertcohen.gr |
Albert Cohen (writer) Վիքիպահեստում |
Ալբեր Կոեն (ֆր.՝ Albert Cohen, օգոստոսի 16, 1895[1][2][3][…], Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան - հոկտեմբերի 17, 1981[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա), բանաստեղծ, գրող և դրամատուրգ՝ շվեցարական Ռոմանդիայից։ Առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբրահամ (Ալբերտ) Կոեն ծնվել է հրեա-ռոմանիոտների ընտանիքում՝ Կորֆու[5] կղզում։ Նրա ծնողները օճառի գործարանի սեփականատեր էին և Մարսել էին տեղափոխվել, երբ նա դեռ երեխա էր։
Կոենն ավարտել է Ժնևյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և սովորել գրականության ֆակուլտետում։ Ալեքսանդրիայում որոշ ժամանակ մնալուց հետո, որտեղ դարձել է փաստաբանական կոլեգիայի անդամ, վերադարձել է Ժնև (1921 թվականին), իսկ 1926 թվականից աշխատել է «Աշխատանքի միջազգային բյուրոյի» դիվանագիտական բաժանմունքում։ Մինչև 1947 թվականը զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ Ազգերի լիգայում, հետո՝ Միացյալ Ազգերի Կազմակերպությունում։
1921 թվականին նրա առաջին գիրքը՝ «Հրեական բառեր» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն, գրվել է Փսալմների ազդեցության ներքո։
Նրա ստեղծագործության գագաթնակետը «Սոլալ», «Շատակերը» և «Տիրակալի սերը» (Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակ վեպի համար) վեպերի եռերգությունն է (տրիոլոգիան)։
1968 թվականին հրատարակված «Տիրակալի սերը» վեպում՝ «որմնանկար, որն արտացոլում է տղամարդու և կնոջ հավերժական արկածները» (մահացու սեր, ինչպես Տրիստանի և Իզոլդայի մոտ), ներկայացվում են 1936 թվականի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Ազգերի լիգայի ժամանակի Ժնևում։ Սոլալը հրեա դիվանագետ էր՝ շրջապատված ձանձրալի արևելյան ազգականներով, որը գրավում է Բովարիայի նոր տիրուհու՝ Արիանայի սիրտը․ վերջինս բելգիական պաշտոնյայի կին էր։
Առաջին անգամ ռուսերեն լեզվով «Սիրո տիրակալը» վեպը լույս է տեսել 2012 թվականին՝ «Флюид FreeFly» հրատարակությունում։ Գրքի թարգմանությունը դրամաշնորհի է արժանացել, որը տրամադրվել էր Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանատան գրքերի բաժնի կողմից։
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թողարկվել է Կոենի կենդանության օրոք
- «Հրեական լիրիկա» (բանաստեղծություններ), Կունդիգ, 1921 թվական
- «Սոլալ» (վեպ), Հալիմար, 1930 թվական
- «Mangeclous» (վեպ), Հալիմար, 1938 թվական
- «Իմ մայրիկի գիրքը», (ինքնակենսագրական տեղեկատու), Հալիմար, 1954 թվական
- Եզիեկիել(թատրոն), Հալիմար, 1956 թվական(առաջին տարբերակը 1930 թվականից)
- «Belle of the Lord» (վեպ,Ֆրանսիական ակադեմիայի գրան-պրի), Հալիմար, 1968 թվական
- «Վալիանտներ» (վեպ), Հալիմար, 1969 թվական
- «Օ՜,դու՛ք, մարդկային եղբայրներ», (ինքնակենսագրական տեղեկատու), Հալիմար, 1972 թվական
- «Carnets», 1978 թվական (ինքնակենսագրական հաշվետվություն), Հալիմար, 1979 թվական
ԵՎ դիտված են հետևյալ հավաքածուները.
- «Նամակներ Անգլիային», տեքստեր,գրված Կոենի կողմից Անգլիայում 1940-ից 1949 թվականների ընթացքում, Դանիել Ջեյկոբի նախաբանը՝ 2002 թվական
- «Շառլոյի մահը», տեքստեր, ուսումնասիրված ակոենի կողմից 1920-ական թվականներին, Դանիել Ջեյկոբի նախաբանը՝ 2003 թվական
- «Ռուսաստանի բարևը», տեքստեր, գրված Կոենի կողմից 1942 թվականին, ֆրանս-լոնդոնյան «La France libre» ամսագրում. Դանիել Ջեյկոբի նախաբանը՝ 2004 թվական.
- «Թաքնված արքան», հարցազրույց Ֆրանսուազա Էստեբի և Ժան Կուտյուրյեի հետ, որն անցկացվել է 1976 թվականին ֆրանսիական մշակուիթի համար,, 2009 թվական
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալբեր Կոենի «Տիրակալի սերը» վեպը զբաղեցրել է 32-րդ տեղը «Դարի 100 գրքերը Լե Մոնդի տարբերակով» ցուցակում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ https://web.archive.org/web/20131210115433/http://www.academie-francaise.fr/grand-prix-du-roman
- ↑ Albert Cohen’s Book of My Mother:(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբեր Կոեն» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 16 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Հունաստանում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 1981 մահեր
- Ժնև քաղաքում մահացածներ
- Ժնևի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Թոքաբորբից մահացածներ
- Հրեա գրողներ
- Հրեաներ
- Շվեյցարացի արձակագիրներ
- Շվեյցարացի բանաստեղծներ
- Շվեյցարացի գրողներ
- Պոստմոդեռնիստ գրողներ
- Ֆրանսալեզու գրողներ