Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Ջեյմս Պիտեր[2] (հուն․՝ Πήτερ Άντρε), ճանաչված որպես Անդրե Պիտեր (փետրվարի 27, 1973(1973-02-27)[1], Ռոյալ Լիմինգթոն Սպա, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հույն կիպրացի երգիչ, երգահան, բիզնեսմեն և հեռուստատեսային անձ։ Հատկապես հայտնի դարձավ «Խորհրդավոր աղջիկ» և «Ֆլավա» սինգլներով. հիմնականում Մեծ Բրիտանիայում։
Անդրեն ծնվել է 1973 թվականի փետրվարի 27-ին, Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Հարոու արվարձանում։ Ծնողները եղել են հույն կիպրացիներ[3]։ 6 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ավստրալիա։ Այնտեղ բնակվել են Քուինսլենդ (նահանգ)-ի Գոլդ Քոսթ քաղաքում։ 1989 թվականին, 16 տարեկան հասակում մասնակցել է Հեյ հեյ Շաբաթ է վարիետե հեռուստաշոուին։ Հաճախել է Գոլդ Քոսթի Բենովայի անվան ավագ դպրոց։ Ժամանակավոր եղել է Եհովայի վկաներից[4][5]։ 2005 թվականի սեպտեմբերի 10-ին ամուսնացել է երգչուհի Քեթի Պրաիսի հետ, նրանք ունեցել են 2 զավակ, առաջնեկը ` տղան 2005 թվականին[6] և երկրորդ զավակը` աղջիկը 2007 թվականին[7]։ Կնոջ հետ ITV2 անգլիական ալիքում վարել է հաղորդում, որը կոչվել է Katie & Peter։ Սակայն Անդրեն պաշտոնապես ամուսնալուծվեց կնոջից 2009 թվականի սեպտեմբերի 8-ին[8]։ 2012 թվականին ամուսնանում է Էմիլի Մաքդոնագի հետ, և 2014 թվականի հունվարի 7-ին ծնվում է նրա երրորդ երեխան՝ Ամելիան[9] ։ Նույն թվականին հրապարակեց իր նոր սինգլը Kid, Պարոն պիբոդին և Շերմանը մուլտֆիլմի համար։ Հետագայում սինգլը ներառվեց Մեծ Գիշեր ալբոմի մեջ[10]։ Անդրեն վարել է մի շարք բրիտանական նախագծեր, նկարահանվել ավելի քան 10 ֆիլմում։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|