Jump to content

Արամ Մանուկյան (ՀՀՇ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Մանուկյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1957(1957-03-09) (67 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎՊՀ (1978)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Աշխատանքփոխնախագահ ՀԱԿ-ում
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայ ազգային կոնգրես

Արամ Վիգենի Մանուկյան (մարտի 9, 1957(1957-03-09), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական գործիչ, եղել է ՀՀՇ վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահն է[1]։ Հայտնի է «մեզ անկախ հռչակողը» անվամբ, քանի որ ընթերցել է ՀՀ անկախության հռչակագիրը։

Ծնվել է 1957թ. Վանաձորում։ Ավարտել է Վանաձորի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 2-րդ դպրոցը։

1974-ին ընդունվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։

1978-ից աշխատել է Գուգարքի շրջանի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ու աստղագիտության ուսուցիչ։

1984-ից աշխատել է «Ավտոմատիկա» ԳԱՄ-ում որպես ինժեներ։

1988-ից Հայոց Համազգային Շարժման անդամ է։

1990թ. ընտրվել է Գերագույն Խորհրդի պատգամավոր, եղել է կրթության, գիտության, լեզվի և մշակույթի մշտական հանձնաժողովի անդամ։

1990թ. օգոստոսի 23-ին և 1991թ. սեպտեմբերին նրան է վստահվել ներկայացնելու «ՀՀ Անկախության մասին հռչակագիրը» և «Հայաստանի Հանրապետությունն անկախ հռչակվելու մասին» ՀՀ ԳԽ որոշումը։

1994-ին ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կրթության և մշակույթի հանձնաժողովի անդամ։

1995թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր, կրթության և մշակույթ հանձնաժողովի փոխնախագահ։

1997-ին նշանակվել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի առաջին տեղակալ։

1998թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինի հանձնարարությամբ հանդիպում է ունեցել Հռոմի Պողոսի 2-րդ Պապի հետ։

1999թ. իշխանությունների քաղաքականությունը քննադատելու համար ազատվել է աշխատանքից։

Հեղինակ է մի շարք ՀՀ օրենքների։ Բազմաթիվ անգամ Հայաստանը ներկայացրել է միջազգային կազմակերպություններում և բանակցություններում։

Հայաստանի մշակութային ժառանգության շուրջ չորս միլիոն մշակութային արժեքների համակարգչային շտեմարան ստեղծելու ծրագրի հեղինակն է։

Պարգևատրվել է 1996թ. օլիմպիական շարժմանն աջակցելու համար հոբելյանական մեդալով ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Խուան Սամարանիչի կողմից, 1998թ. Վազգեն Առաջինի անվան մեդալով՝ կրթության և մշակույթի բնագավառում կատարած աշխատանքների համար։

2007թ. Հայաստանում սկսած ընդդիմադիր շարժման ակտիվ մասնակիցներից է եղել։

2012թ. ընտրվել է ՀԱԿ կուսակցության համամասնական ցուցակով ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր։

2012-2017թթ. եղել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար։

Դասախոսում է մի շարք միջազգային կազմակերպություններում, բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Տեսանյութեր հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
Նախորդող
Արարատ Զուրաբյան
ՀՀՇ վարչության նախագահ
Արամ Մանուկյան

2010 հուլիսի 17-2013
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, Լևոն Տեր-Պետրոսյանը որպես «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ