Արսենա Մարաբդելի
Արսենա Մարաբդելի վրաց.՝ არსენა მარაბდელი | |
---|---|
Հեղինակ | Միխեիլ Ջավախիշվիլի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն |
Թեմա | Արսեն Օձելաշվիլի |
Բնօրինակ լեզու | վրացերեն |
Էջեր | 600 |
Երկիր | Վրաստան |
Հրատարակման տարեթիվ | 1933 |
Արսենա Մարաբդելի (վրաց.՝ არსენა მარაბდელი), վրացի գրող Միխեիլ Ջավախիշվիլիի վեպը։ Ստեղծագործության առաջին մասը տպագրվել է Մնաթոբի ամսագրում (1926 թվականին)։ Առանձին գրքով լույս է տեսել 1933 թվականին։ Հեղինակը վեպը գրել է 7 տարվա ընթացքում։ Վեպում ներկայացվում են 19-րդ դարի սկզբում Վրաստանում գոյություն ունեցող սոցիալական խնդիրները։ «Արսենա Մարաբդելի» վեպը համարվում է Միխեիլ Ջավախիշվիլիի լավագույն ստեղծագործություններից մեկը։
Հեղինակի կենդանության օրոք վեպը տպագրվել է երեք մասով։ Այն թարգմանվել է մի քանի լեզուներով, այդ թվում՝ գերմաներեն, ռուսերեն ու անգլերեն։ Վեպում պատկերված է մարդկանց պայքարը հանուն ազգային ու սոցիալական անկախության։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի գլխավոր հերոսը Արսեն Օձենաշվիլին է, ով հայտնի է որպես Արսեն Մարաբդայից։ Նա վրացի ապստամբ է, ով գողանում է հարուստներից ու օգնում աղքատներին։
Ստեղծագործության գլխավոր հերոսի նախատիպը Արսեն Օձելաշվիլին (1797[1] — 1842[2]) է, ով հայտնի էր որպես Արսեն Մարաբդայից (ծնվել է Քարթլիի (Քարթլի-Կախեթի թագավորություն) Մարաբդա գյուղում)։ Նա իր խմբի հետ պայքարել է ճորտատիրական կարգերի դեմ, ինչի համար էլ կոչվել է Վրաստանի Ռոբին Հուդ։