Բերտա Բենիշու-Աբուլկեր
Բերտա Բենիշու-Աբուլկեր ֆր.՝ Berthe Bénichou-Aboulker | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1886 |
Ծննդավայր | Օրան, Ալժիր |
Վախճանվել է | օգոստոսի 19, 1942 (56 տարեկան) |
Վախճանի վայր | Ալժիր, Ֆրանսիա |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, դրամատուրգ և երգչուհի |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Զավակներ | Ժոզե Աբուլկեր և Կոլետ Աբուլկեր-Մուսկատ |
Ազգականներ | Սելեստին Աբուլկեր |
Berthe Bénichou-Aboulker Վիքիպահեստում |
Բերտա Բենիշու-Աբուլկեր (ֆր.՝ Berthe Bénichou-Aboulker, մայիսի 16, 1886, Օրան, Ալժիր - օգոստոսի 19, 1942, Ալժիր, Ֆրանսիա[1]), հրեական ծագումով ֆրանսիացի և ալժիրցի գրող, բանաստեղծուհի, դրամատուրգ։ Նրա «Ալ-Կահինա, Բերբերների թագուհին» պիեսը (ֆր.՝ La Kahena, reine berbière) հրեա գրողի առաջին ստեղծագործությունն է, որը հրատարակվել է Ալժիրում[2]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերտայի ծնողները պատկանել են Ալժիրի ազնվական հրեաների ընտանիքներին, մայրը՝ Ադելաիդա Ազուբիբը գրող և բանաստեղծուհի է եղել, հայրը՝ Մուրդոհեյ Բենիշուն, եղել է Օրանի հրեական համայնքի նախագահը[1]։ Բերտան ունեցել է մեկ հարազատ եղբայր՝ Ռայմոնդը (ծնված 1890 թվականին), ով հայտնի փիլիսոփա և իրավաբան է եղել[3]։
1908 թվականին, քսաներկու տարեկան հասակում, Բերտան ամուսնացել է բժշկության պրոֆեսոր, վիրաբույժ, Ալժիրի փոխքաղաքապետ, Հենրի Սամուել Աբուլկերի հետ, ով իրենից 10 տարով մեծ է եղել[4]։ Ամուսինները չորս երեխա են ունեցել՝ որդին Խոսեն, ով դարձել է նյարդավիրաբույժ և քաղաքական գործիչ[5][6], դուստրերը՝ Մարսելը և Կոլետը, ևս մեկ դուստր մահացել է մանկության տարիներին[7]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերտա Բենիշու-Աբուլկերը եղել է Ալժիրում ստեղծված ինտելեկտուալ տարբեր խմբակների ակտիվ անդամ և հայտնի է դարձել իր հրապարակումներով։ Առաջինը որ հասել է մեր օրերը 1933 թվականով թվագրված «Ալ-Կահինան՝ բերբերների թագուհին» (ֆր.՝ La Kahena, reine berbière), երեք գործողությամբ պիեսն է, որը պատմում է 7-րդ դարի բերբեր-հրեա հերոսուհու մասին, ով գլխավորել է բանակը Արաբ մուսուլմանների կողմից Իշխանության նվաճումների դեմ պայքարում[8]։
1935 թվականին լույս են տեսել նրա բանաստեղծությունների և պիեսների ևս մի քանի ժողովածուներ, ինչպիսիք են «Բոցավառ երկիրը» (ֆր.՝ Pays de flamme) կամ «Լուիզա դե Լավալյեր» (ֆր.՝ Louise de Lavallière): Ըստ Բերտայի դստեր՝ գրողի ևս մի քանի ստեղծագործություններ պատրաստ են եղել տպագրության մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, սակայն ձեռագրերը կորել են Ալժիրի ռմբակոծության ժամանակ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Berthe, Sultana BÉNICHOU». Geneanet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Valérie Assan, 2012, էջ 264
- ↑ Eva Martin Sartori, Madeleine Cottenet-Hage, 2006, էջ 156
- ↑ 4,0 4,1 Michele Bitton. «Berthe Bénichou-Aboulker». Jewish Women's Archive (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Berthe Bénichou-Aboulker». Jewish Women's Archive (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Musée de la résistance en ligne». archive.wikiwix.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Aliza Yehezkiel, 2003, էջեր 26, 127, 141
- ↑ «Berthe Bénichou-Aboulker». Morial (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Valérie Assan Les consistoires israélites d'Algérie au XIXe siècle: "L'alliance de la civilisation et de la religion". — Armand Colin, 2012. — P. 488. — ISBN 978-2-200-28179-3
- Eva Martin Sartori, Madeleine Cottenet-Hage Daughters of Sarah: Anthology of Jewish Women Writing in French. — Lynne Rienner Pub, 2006. — P. 271. — ISBN 978-0-8419-1436-0
- Aliza Yehezkiel The Davidic Families: The Genealogy of Colette Aboulker-Muscat. — Aliza Yehezkiel, 2003. — P. 194. — ISBN 978-965-90295-1-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտա Բենիշու-Աբուլկեր» հոդվածին։ |
- Մայիսի 16 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Ալժիրում ծնվածներ
- Օգոստոսի 19 մահեր
- 1942 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ալժիրցի կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Հրեա գրողներ
- Կին դրամատուրգներ
- Ալժիրցի գրողներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսիացի կին գրողներ
- Ֆրանսիացի բանաստեղծուհիներ
- Ալժիրցի բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով