Բուքս
Բուքս | |
---|---|
Տեսակ | municipality of Switzerland?, city of Switzerland? և սահմանամերձ քաղաք |
Երկիր | Շվեյցարիա |
Վարչատարածք | Werdenberg Constituency? |
ԲԾՄ | 451 մետր |
Մակերես | 15,95 կմ² (2008)[1] |
Ջրլիցի ափին | Հռենոս |
Բուքս (գերմ.՝ Buchs), քաղաք և կոմունա Շվեյցարիայում, Սենտ Գալեն շրջանում։ Մտնում է Վերդենբերգ շրջանի մեջ։ Պաշտոնական կոդ՝ 3271։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուքսն առաջին անգամ 765 թվականին գրավոր աղբյուրներում հիշատակվել է որպես de Pogio։ 1213 թվականին հիշատակվել է որպես Buchs (Բուքս)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմունայի տարածքը 15,95 կմ² է։ Տարածքի 39,6%-ը զբաղեցնում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 27,8%-ը՝ անտառները, 25.1%-ը՝ բնակավայրերը և ճանապարհները, մնացած 7,5%-ը չի օգտագործվում (գետեր, լճեր)։ Բուքսը գտնվում է Հռենոս գետի հովտում՝ Լիխտենշտեյնի սահմանին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Բուքսի բնակչությունը 11535 մարդ է։ 2007 թվականի տվյալներով կոմունայի բնակչության 30,4%-ը օտարերկրյա քաղաքացիներ էին։ Օտարերկրյա քաղաքացիները (2000 թվականի դրությամբ) ներառում են՝ 181 մարդ Գերմանիայից, 412 մարդ՝ Իտալիայից,1199 մարդ՝ նախկին Հարավսլավիայից, 189 մարդ՝ Ավստրիայից, 168 մարդ՝ Թուրքիայից և 470 մարդ՝ այլ երկրներից[2]։ 2000 թվականի դրությամբ բնակչության 84,9%-ը որպես մայրենի լեզու նշել է գերմաներենը, 3,8%-ը՝ սերբախորվաթերենը և 2,9%-ը՝ ալբաներենը[3]։ Հաշվի առնելով միայն բուն շվեյցարական լեզուները (2000 թվականի դրությամբ)՝ 8826 մարդ իր մայրենի լեզուն է համարել գերմաներենը, 62՝ ֆրանսերենը, 282՝ իտալերենը և 39 մարդ՝ ռոմանշերենը[4]։
Բնակչության տարիքային կազմը (2000 թվականի դրությամբ) 11.2%՝ մինչև 9 տարեկան, 12,5%՝ 10-19 տարեկան, 13,8%՝ 20-29 տարեկան, 16,5%՝ 30-39 տարեկան, 14.0%՝ 40-49 տարեկան, 12,8%՝ 50-59 տարեկան, 9.3%՝ 60-69 տարեկան, 6,3%՝ 70-79 տարեկան, 3,2%՝ 80-89 տարեկան և 0,5%՝ 90 տարեկանից բարձր[4]։
Բնակչության դինամիկան ըստ տարիների․
1831 | 1850 | 1900 | 1950 | 2000 |
---|---|---|---|---|
1781 | 2015 | 3851 | 5204 | 10 399 |
Նշանավոր բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիմոն Շվենդներ - շվեյցարացի բուսաբան
- Հենրիխ Ռորեր - շվեյցարացի ֆիզիկոս, 1986 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վերդենբերգի շրջանային դատարան
-
Ռեֆորմիստական եկեղեցի
-
Երկաթուղային կայարան
-
Սուրբ Սրտի եկեղեցի
-
Տեխնոլոգիական համալսարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Arealstatistik Standard - Gemeinden nach 4 Hauptbereichen — FSO.
- ↑ Der Kanton St. Gallen und seine Menschen in Zahlen — Ausgabe 2009 Արխիվացված 2010-05-07 Wayback Machine (գերմ.) accessed 30 December 2009
- ↑ Swiss Federal Statistical Office Արխիվացված 2016-01-05 Wayback Machine accessed 19-January-2010
- ↑ 4,0 4,1 Canton St. Gallen Statistics-Hauptergebnisse der Volkszählung 2000: Regionen- und Gemeindevergleich-Personen Արխիվացված 2010-09-09 Wayback Machine (գերմ.) accessed 30 December 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт коммуны (գերմ.)