Գազոնահնձիչներով մրցարշավ
Գազոնահնձիչներով մրցարշավ | |
---|---|
Տեսակ | ավտոարշավ |
Racing lawn mowers Վիքիպահեստում |
Գազոնահնձիչներով մրցարշավ, շարժիչային սպորտի տեսակ է, որտեղ օգտագործվում են այգու ձևափոծխված խոտհնձիչ տրակտորներ[1][2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գազոնահնձիչներով վաղ մրցարշավներն անցկացվում էին որպես ժամանցային միջոցառումներ՝ տոն օրերին։ Հայտնի են 1963 թվականին Ինդիանա նահանգում ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարությանը տեղի ունեցած մրցարշավները[3]։ Առաջին մասնագիտացված սպորտային կազմակերպությունը հիմնադրվել է 1973 թվականին Մեծ Բրիտանիայում[1][3]։
Մրցարշավի անցկացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես մյուս ավտոսպորտերը, գազոնահնձիչներով մրցարշավը ունի «Մրցաշավային մեքենաների» տարբեր կանոններ և դասեր[3]։
Մրցարշավները կազմակերպվում են տարբեր ասոցիացիաների կողմից․
- Գազոնահնձիչներով մրցարշավի բրիտանական ասոցիացիա (Մեծ Բրիտանիա)
- North West Lawn Mower Racing Association (Մեծ Բրիտանիա)
- U.S. Lawn Mower Racing Association (ԱՄՆ)
- Ամերիկյան մրցարշավային հնձվորների ասոցիացիա (ԱՄՆ)
- Ավստրալիայի խոտհնձիչների մրցավազքի ասոցիացիա (Ավստրալիա)
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին OPEI-ի նախագահ Բիլ Հարլին քննադատեց սպորտը վնասվածքների բարձր մակարդակի համար.«Գազոնահնձիչներով հնձվորները նախատեսված են խոտ կտրելու համար։ Սրանք մրցարշավային մեքենաներ չեն»[1]։
Արագության ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի զանգվածային մրցարշավներից, կան նաև միայնակ մրցարշավներ արագության ռեկորդ սահմանելու համար։ Դրանց մասնակցում են խորապես ձևափոխված խոտհնձիչ տրակտորներ։
Ամսաթիվ | Մրցարշավորդ | Գազոնահնձիչի մոդել | Գտնվելու վայրը | Ձեռք բերված արագություն |
---|---|---|---|---|
4 հուլիսի 2006 | Բոբի Քլիվլենդ | 104+® Octane Boost (Snapper) | ԱՄՆ, Bonneville Salt Flats | 80.792 կմ/ժ[4][5][6] |
մայիս 2010 | Դոն Ուելս | Project Runningblade (Countax) | Մեծ Բրիտանիա | 87.833 կմ/ժ[4][6] |
24-26 սեպտեմբերի 2010 | Բոբի Քլիվլենդ | 104+® Octane Boost (Snapper) | ԱՄՆ, Bonneville Salt Flats | 96.529 կմ/ժ[4][5] |
8 մարտի 2014 | Պիեր Ուորդ | Mean Mower (Honda) | Իսպանիա, IDIADA Proving Ground | 116.575 կմ/ժ[5][7][8] |
5 նոյեմբերի 2015 | Պեկկա Լունդեֆարետ | The World’s Fastest Viking (Viking) | Նորվեգիա, Torp Sandefjord Airport | 133.57 կմ/ժ[7][9] |
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի նոյեմբերին թողարկվել է Lawnmower Racing Mania 2007 համակարգչային խաղը Xbox և PC հարթակների համար[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 ««Гонки на газонокосилках — самый дешёвый мотоспорт» Membrana.Ru, 18 июня 2002». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ ««Big Men on Their Tiny Tractors» Popular Science, 21 May 2002». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 ««На покос, господин граф!» Популярная механика, № 116, июнь 2012». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 ««USLMRA Lawn Mower Racer Bobby Cleveland Sets New Land Speed Record»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 ««Honda claims lawn mower top speed record» FoxNews, 2 апреля 2014». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 6,0 6,1 «Project Runningblade — the 100mph lawnmower». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 7,0 7,1 «Fastest lawnmower: Norwegian team breaks Guinness World Records record». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ ««Honda demonstrates spirit of innovation by setting fastest lawnmower world record» Guinness World Records, 2 апреля 2014». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ ««Fastest lawnmower» Guinness World Records». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ ««Lawnmower Racing Mania 2007» Wikipedia». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.