Jump to content

Գաստրուլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաստրուլացում տեղի է ունենում, երբ միաշերտ բլաստուլան գտնվում է ներսում:
Էկտոդերմ - կապույտ
Էնտոդերմ - կանաչ
Բկաստոցել -դեղին
Առաջնային աղիք - մանուշակագույն

Գաստրուլացում, սաղմնային զարգացման մի փուլ է, որի արդյունքում սաղմը դառնում է երկշերտ։ Այն իրականացվում է տարբեր եղանակներով և կախված է բլաստուլի կառուցվածքից, հատկապես, ձվաբջիջներում դեղնուցի պարունակությունից։

Գաստրուլացմանը բնորոշ է բջջային զանգվածի տեղաշարժը և բջիջների տարբերակումն, իսկ բջիջների բաժանումը կամ թույլ է արտահայտված, կամ ընդհանրապես բացակայում է։ Գաստրուլացման ժամանակ սաղմը չի աճում։

Նշտարիկի մոտ երկշերտ սաղմն առաջանում է բլաստուլի պատի ներփքումով բլաստուլի խոռոչի մեջ։ Առաջանում են սաղմնային երկու թերթիկներ.

Ներփքման եղանակով առաջացած և էնտոդերմով սահմանազատված խորշն առաջնային աղիքի խորշն է, որը դեպի դուրս է բացվում անցքով՝ առաջնային բերանով։

Մարդու մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաստրուլացման գործընթացը

Մարդու մոտ իրականացվում է երկու փուլով։

Առաջին փուլ

Առաջին փուլը կամ նախորդում է ներդրմանը, կամ ընթանում դրա հետ միաժամանակ, այսինքն կատարվում է զարգացման 7-րդ օրը։

Երկրորդ փուլ

Երկրորդ փուլը սկսվում է 14-15-րդ օրը։ Այս երկու փուլերի միջև ակտիվորեն ձևավորվում են արտասաղմնային օրգանները, որոնք ապահովում են սաղմի զարգացման համար անհրաժեշտ պայմանները։

Կենդանիների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկկենցաղների բլաստուլի խոռոչի ծավալը մեծ չէ, ներփքում քիչ է նկատվում, այդ պատճառով անիմալ բևեռի փոքր բջիջները սողում են դեպի խոշոր վեգետատիվ բևեռ և աճելով հայտնվում են սաղմի ներսում։ Այդպես առաջանում է ներքին սաղմնային թերթիկն՝ էնտոդերմը։

Սողունների և թռչունների մոտ գաստրուլացումը այլ կերպ է կատարվում։ Սաղմնային սկավառակը կարծես ճեղքավորվում է երկու թերթիկի. վերին՝ էկտոդերմի և ներքին՝ էնտոդերմի։ Կենդանիների ճնշող մեծամասնության մոտ էկտոդերմի և էնտոդերմի միջև առաջանում է երրորդ սաղմնային թերթիկը՝ մեզոդերմը։ Այսպիսով, սաղմնային թերթիկները սաղմում որոշակի տեղում գտնվող բջիջների շերտեր են, որոնք համապատասխան օրգաններ են սկզբնա��որում։

Տարբեր թերթիկների բջիջները կառուցվածքով տարբերվում են իրարից։ Այն օրգանիզմները, որոնք իրենց զարգացումն սկսում են երկու սաղմնային թերթիկներից՝ էկտոդերմից և էնտոդերմից, կոչվում են երկշերտ օրգանիզմներ։ Այդպիսի օր��անիզմներից են աղեխորշավորներն։ Իսկ այն օրգանիզմները, որոնք իրենց զարգացումը սկսում են երեք սաղմնային թերթիկներից՝ էկտոդերմից, էնտոդերմից և մեզոդերմից կոչվում են եռաշերտ օրգանիզմներ։ Կենդանիների տիպերից եռաշերտ են տափակ, կլոր և օղակավոր որդերը, փափկամարմինները, փշամորթները, հոդվածոտանիները, քորդավորները։

Գաստրուլյացիայի եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաստրուլա
Գաստրուլիացում

Գաստրուլյացիայի առաջին փուլը կատարվում է դելամինացիայի եղանակով, որի ժամանակ էմբրիոբլաստի բջիջները երկփեղկվում են երկու թերթիկների՝ էպիբլաստ, ուղղված դեպի տրոֆոբլաստը (ներառում է էկտոդերմի, նյարդային թիթեղի, մեզոդերմի և քորդայի նյութերը) և ներքին՝ հիպոբլաստ, ուղղված բլաստոցիստի խոռոչը (ներառում է սաղմնային և արտասաղմնային էնտոդերմի նյութը)։

Զարգացման 7-րդ օրը հայտնաբերվում են սաղմնային վահանիկից արտագաղթած բջիջներ, որոնք տեղավորվում են բլաստոցիստի խոռոչում և ձևավորում արտասաղմնային մեզոդերմը (մեզենքիմ)։ 11-րդ օրն այն լցնում է բլաստոցիստի խոռոչը։

Մեզենքիմը աճում, մոտենում է տրոֆոբլաստին, ներխրվում նրա մեջ՝ առաջացնելով խորիոն՝ թավիկավոր թաղանթ, ինչպես նաև առաջնային խորիոնային թավիկներ։ Արտասաղմնային մեզոդերմը մասնակցում է ամնիոնային (էկտոդերմի հետ համատեղ) բուշտերի սաղմերի ձևավորմանը։ Էպիբլաստի եզրերը աճում են մեզոդերմի սաղմի վրայով և ձևավորում ամնիոնային բշտիկը։

Մարդու սաղմի մեջ այն դեղնուց չի պարունակում, սակայն լցված է շճային հեղուկով։ 13-14-րդ օրը սաղմին ունի հետևյալ կառուցվածքը. տրոֆոբլաստն իր տակ գտնվող արտասաղմնային մեզոդերմի հետ առաջացնում է խորիոն, ուղղված է դեպի արգանդի պատի խորքը, սաղմնային մասում գտնվում են իրար հարող ամնիոնային և դեղնուցային բշտիկը։ Այս մասն խորիոնին ամրացած է ամնիոնային կամ սաղմնային ոտիկի օգնությամբ։ Ամնիոնային բշտիկի հատակը և դեղնուցային բշտիկի ծածկը առաջացնում են սաղմնային վահանիկ։ Ամնիոնային բշտիկի հաստացած մասն իրենից ներկայացնում է էպիբլաստ, իսկ ավելի բարակ մասը՝ արտասաղմնային էկտոդերմ։ Մարդու սաղմի զարգացման վաղ փուլերում լավ են արտահայտված խորիոնը, ամնիոնը և դեղնուցապարկը։

Գաստրալյացիայի երկրորդ փուլը սկսվում է 14-15-րդ օրը և շարունակվում մինչև 17-րդ օրը։ Այն հնարավոր է միայն արտասաղմնային օրգանների ձևավորման և սննդառության հեմատոտրոֆ տիպի հաստատման գործընթացների հետ։ 20-21-րդ օրից սկսած տեղի է ունենում սաղմի մարմնի մեկուսացումը արտասաղմնային օրգաններից և առանցքային սկզբնաղբյուրների վերջնական ձևավորումը։ Ներսաղմնային փոփոխություններն արտահայտված են մեզոդերմի տարբերակման և նրա սոմիտների հատվածավորման մեջ։ Այս շրջանը կոչվում է սոմիտային։

Սաղմի մարմնի մեկուսացումը արտասաղմնային օրգաններից իրականացվում է իրանային ծալքի առաջացման ճանապարհով, որը 20-րդ օրն արդեն լավ արտահայտված է։ Սաղմը գնալով ավելի է անջատվում դեղնուցապարկից, ի վերջո կապված մնալով նրան ցողունիկով, և ձևավորվում է աղիքային խողովակը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիբլիոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]