Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետիկ (այլ կիրառումներ)
Գետիկ |
---|
![](http://178.128.105.246/cars-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2f/Gavar_nature.jpg/300px-Gavar_nature.jpg) Գետիկ գետը Գեղարքունիքի մարզում |
Բնութագիր |
---|
Երկարություն | 58 կմ |
---|
Ավազանի մակերես | 581 կմ² |
---|
Ջրի ծախս | 2,95 մ³/վ |
---|
Ջրահոսք |
---|
Գետաբերանի տեղակայում | Աղստև |
---|
Կոորդինատներ | 40°45′55″ հս․. լ. 45°01′10″ ավ. ե.HGЯOL |
---|
Գետի թեքություն | 31,9 մ/կմ |
---|
Տեղակայում |
---|
Հոսող հոսքեր | Աղնովատ, Բերիավատ, Գոշ, Խաչարձան, Աղաքար, Բարեբեր, Գեղաջուր, Թևգետ, Խորաձոր, Կարմրաջուր, Միափոր, Մշակաց, Տիգաջուր, Փոքր Գեղաձոր, Քարետոպրակ, Գյոզալդարա և Գոշի ջուր |
---|
Երկիր | Հայաստան |
---|
Երկրամաս | Գեղարքունիքի մարզ և Տավուշի մարզ |
---|
Գետիկ (նախկինում՝ Թարս, Թարսաչայ), գետ Հայաստանի Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Աղստևի աջ վտակը։ Երկարությունը 58 կմ է, ավազանը՝ 581 կմ²[1]։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի Քաշաթաղ գագաթի հյուսիսարևմտյան լանջերի աղբյուրներից, 2450 մետր բարձրությունից, հոսում հյուսիս-արևմուտք[2]։ Խոշոր վտակները երկուսն են, երկուսն էլ ձախակողմյան, որոնցից է Բարեբերը։ Վերին հոսանքում հարթավայրային է, Մարտունի գյուղից մինչև գետաբերան՝ տիպիկ լեռնային է, այստեղ հոսում է խոր, անտառապատ V-աձև հովտով՝ շրջապատված Արեգունու և Միափորի լեռնաշղթաներով։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, ջրի միջին տարեկան ծախսը՝ 2,95 մ³/վրկ։ Վարարում է մայիս–հունիսին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 23)։
|